ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1746-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2025 թվականի N 1746-Ա

 

ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը, 9-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ «Գետափ գյուղի աշունը» (հեղինակ՝ Առաքել Առաքելյան, ստեղծման ժամանակը՝ 1960-1970-ական թթ., չափերը՝ 70x96 սմ, կտավ՝ յուղաներկ, գեղանկարչական) 400 000 (չորս հարյուր հազար) դրամ գնահատված արժեքով և «Աշտարակի հին կամուրջը» (հեղինակ՝ Սիրանուշ Գևորգյան, ստեղծման ժամանակը՝ 1959-1960 թթ., չափերը՝ 83x124 սմ, կտավ՝ յուղաներկ, գեղանկարչական) 150 000 (հարյուր հիսուն հազար) դրամ գնահատված արժեքով գեղանկարները (այսուհետ՝ գույքեր) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմից և ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

2․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերն անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն)։

3․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի անհատույց օգտագործման պայմանագիր՝ (այսուհետ՝ պայմանագիր) դրանում նախատեսելով, որ գույքերի հանձնումը կազմակերպությանն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

5․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշման 4-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել գույքերի հանձնումը կազմակերպությանը, վերջինիս՝ իր միջոցների հաշվին ապահովել գույքերի տեղափոխումը քաղաք Երևան Արամի փողոց 1 շենք հասցեում գտնվող տարածք:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

04.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան