Գլխավոր տեղեկություն
Համար
N 1742-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.24-2025.12.07 Պաշտոնական հրապարակման օրը 05.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2025 թվականի N 1742-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՄԻԱՎՈՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑՆ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը, 22-րդ հոդվածի 6-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ինքնուրույն միավոր հանդիսացող գյուղական ֆինանսավորման կառույցն առանձնացման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկի (այսուհետ՝ ՏԶՖԿ կամ հիմնարկ)։

2. Հիմնարկի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը (այսուհետ՝ լիազոր մարմին):

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ինքնուրույն միավոր հանդիսացող գյուղական ֆինանսավորման կառույցի իրավունքներն ու պարտականությունները փոխանցել ՏԶՖԿ-ին։

4. Հաստատել՝

1) ՏԶՖԿ-ի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ՏԶՖԿ-ի կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի։

5. Լիազոր մարմնի ղեկավարին՝ հիմնադրի անունից ՏԶՖԿ-ի կանոնադրությունը երկու ամսվա ընթացքում հաշվառել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ՏԶՖԿ-ին՝ համաձայն N 3 հավելվածի։

7. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 461-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գործառույթներ վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 289-Ն որոշումները։

8. ՏԶՖԿ-ի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հաշվառումից հետո 2-ամսյա ժամկետում դադարեցնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը։

9. Լիազոր մարմնի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնարկի գործունեության դադարեցման արդյունքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում այն հաշվառումից հանելու գործընթացը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

04.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1742-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկը (այսուհետ` հիմնարկ կամ ՏԶՖԿ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է: Հիմնարկը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ինքնուրույն միավոր հանդիսացող գյուղական ֆինանսավորման կառույցի իրավահաջորդն է:

2. Հիմնարկի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր):

3. ՏԶՖԿ-ն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (այսուհետ` ԳԶՄՀ) միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» թիվ 653-AM, 2014 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված «Ենթակառուցվածքներ և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր» թիվ 2000000779 և «Գյուղական կարողությունների ստեղծում դրամաշնորհ N COFIN-DK-817 AM» միջազգային փոխառության համաձայնագրերով (այսուհետ` միջազգային փոխառության համաձայնագրեր), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով:

4. Հիմնադրի և ՏԶՖԿ-ի միջև հարաբերությունները կարգավորվում են միջազգային փոխառության համաձայնագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

5. Հիմնարկի անվանումն է՝

1) հայերեն լրիվ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկ.

2) ռուսերեն լրիվ՝ "Бюро по экономическому развитию и финансированию" при Министерстве экономики Республики Армения.

3) անգլերեն լրիվ` Economic Development and Finance Facility օf tհe Ministry of Economy of the Repսblic օf Armenia.

4) հայերեն կրճատ` ՀՀ ԷՆ «ՏԶՖԿ».

5) ռուսերեն կրճատ` "БЭРФ" МЭ РА.

6) անգլերեն կրճատ` "EDFF ” of MoE օf the RA.

7) հիմնարկի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Եզնիկ Կողբացի 36/3, 7-րդ հարկ:

 

2. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

6. ՏԶՖԿ-ի գործունեության հիմնական նպատակներն են՝

1) միջազգային փոխառության համաձայնագրերով սահմանված, Հայաստանի Հանրապետության գյուղական տարածքների տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացումը.

2) ՏԶՖԿ-ի հիմնադրի որոշմամբ և լիազոր մարմնի կողմից պատվիրակված տնտեսության արդիականացմանն ուղղված միջոցառումների և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված գործունեության ոլորտում ծրագրերի իրականացումը։

7. ՏԶՖԿ-ի խնդիրներն են՝

1) շրջանառու ֆոնդերի հաշվին ՏԶՖԿ-ի ծրագրերին մասնակից ֆինանսական կառույցների վերաֆինանսավորման իրականացումը միջազգային փոխառության համաձայնագրերով սահմանված կարգով.

2) հիմնադրի որոշումներով ՏԶՖԿ-ին պատվիրակված Հայաստանի Հանրապետության տնտեսության արդիականացմանն ու զարգացմանն ուղղված պետական սուբսիդավորման և այլ ծրագրերի իրականացումը.

3) միջազգային փոխառության համաձայնագրերով սահմանված Գյուղական ներդրումների ուղեցույցի և դրանում անհրաժեշտ փոփոխությունների նախապատրաստումն ու ծրագրի ղեկավար խորհրդի հաստատմանը ներկայացնելը.

4) միջազգային փոխառության համաձայնագրերով և պետական սուբսիդավորման միջոցառումների համար նախատեսված ֆինանսական հոսքերի կառավարումը.

5) շրջանառու ֆոնդերի կառավարումը և վերաֆինանսավորված վարկերի մոնիթորինգը՝ ՏԶՖԿ-ի ղեկավար խորհրդի կողմից հաստատված մոնիթորինգի իրականացման ընթացակարգին համապատասխան.

6) պետական սուբսիդավորման ծրագրերի շրջանակներում մոնիթորինգի իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով, իսկ այդպիսի կարգ սահմանված չլինելու դեպքում՝ ներքին ընթացակարգով։

8. ՏԶՖԿ-ի գործառույթներն են՝

1) նախաորակավորում անցած բանկերի և վարկային կազմակերպությունների (այսուհետ` մասնակից ֆինանսական կառույց կամ ՄՖԿ) հետ Հայաստանի Հանրապետության անունից վերաֆինանսավորման և սուբսիդավորման պայմանագրերի կնքումը.

2) ՏԶՖԿ-ի վարկային կոմիտեի կողմից ՄՖԿ-ի շահառուների վարկավորման հայտերի հաստատումն ու վերաֆինանսավորումը.

3) պետական սուբսիդավորման ծրագրերի շրջանակներում ՄՖԿ-ի հաշվետվությունների ընդունումը, սուբսիդավորման հայտերի ստուգումը, ճշգրտումը, վերլուծությունը, ամփոփումը, եզրակացությունների կազմումը և լիազոր մարմին ներկայացնելը.

4) հիմնարկի պլան-բյուջեի կազմումը և ՏԶՖԿ-ի ղեկավար խորհրդի հաստատմանը ներկայացնելը՝ ՏԶՖԿ-ի ներքին վերահսկողական կանոնակարգերին համապատասխան.

5) ՄՖԿ-ների գործունեության ուսումնասիրությունը և ՄՖԿ-ների կողմից վերաֆինանսավորման ու սուբսիդավորման պայմանագրերի խախտումների և ՄՖԿ-ներին պարտավորությունների վաղաժամկետ կատարման պահանջի ներկայացման հիմքերի առկայության վերաբերյալ ՏԶՖԿ-ի ղեկավար խորհրդին տեղեկացնելը.

6) միջազգային փոխառության համաձայնագրերով ՏԶՖԿ-ի գործունեությանն առնչվող պետական պարտքի սպասարկումը (փոխառության մայր գումարների և տոկոսավճարների վճարումների մասով)՝ համապատասխան միջազգային փոխառության համաձայնագրերով սահմանված կարգով.

 

3. ՏԶՖԿ-Ի ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

9. ՏԶՖԿ-ի իրավունակությունը ծագում է նրա կանոնադրությունը հաստատելու մասին հիմնադրի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

10. Հիմնարկի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և միջազգային փոխառության համաձայնագրերով:

11.Հիմնարկն իր հիմնադրի անունից, սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան, կարող է ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված քաղաքացիական պարտականություններ:

12. Հիմնարկին պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրա պաշտպանության իրավունքը, հիմնարկն իրականացնում է հիմնադրի հայեցողությամբ` նրա անունից:

13. Հիմնարկն օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրերի իրականացման դեպքում օգտվում է տվյալ միջազգային համաձայնագրերով նախատեսված արտոնություններից:

14. Հիմնարկն ունի անվանում, հիմնադրի կողմից իրեն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույք, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմակնիք: Հիմնարկն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է բանկային համակարգի միջոցով:

15. Հիմնարկն օրենքի սահմաններում՝ սույն կանոնադրությամբ նախատեսված ոլորտների և խնդիրների իրականացման համար հիմնադրի անունից իրավունք ունի՝

1) ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ.

2) դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ։

16. ՏԶՖԿ-ի իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով, ինչպես նաև՝ հիմնադրի որոշմամբ, եթե դրանք չեն հակասում միջազգային փոխառության համաձայնագրերին:

17. Հիմնարկի պարտավորությունների կատարման համար պատասխանատվություն է կրում հիմնադիրը` օրենքով սահմանված կարգով:

18. ՏԶՖԿ-ն պարտավոր է՝

1) օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում՝ հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին համապատասխան և ներկայացնել հաշվետվություններ.

2) ապահովել ՏԶՖԿ-ի փաստաթղթերի (հիմնարկի կանոնադրություն, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթեր, կազմակերպության ներքին փաստաթղթեր, տարեկան հաշվետվություններ, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, կառավարման մարմինների նիստերի արձանագրություններ, օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) պահպանումը.

3) անցնել տարեկան ներքին աուդիտ՝ «Ներքին աուդիտի մասին» օրենքով սահմանված կարգով.

4) անցնել տարեկան արտաքին աուդիտ՝ միջազգային աուդիտորական կազմակերպությունների կողմից աուդիտի անցկացման միջազգային աուդիտորական ստանդարտներին համապատասխան:

 

4. ՏԶՖԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

19. Հիմնադրին է պատկանում ՏԶՖԿ-ի կառավարման և գործունեության վերաբերյալ ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը, եթե այն չի հակասում միջազգային փոխառության համաձայնագրերով սահմանված դրույթներին: Սույն կանոնադրությամբ նախատեսված` ՏԶՖԿ-ի հիմնադրի լիազորությունները հիմնադրի որոշմամբ փոխանցվում են լիազոր մարմնին:

20. Հիմնարկի հիմնադրի լիազորություններն են՝

1) ՏԶՖԿ-ի կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների ու լրացումների կատարումը.

2) ՏԶՖԿ-ի վերակազմակերպումը, գործունեության դադարումը` միջազգային փոխառության համաձայնագրերի դրույթներին համապատասխան.

3) կառուցվածքի հաստատումը.

4) միջազգային փոխառության համաձայնագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով տրված այլ լիազորություններ:

21. Լիազոր մարմինը՝

1) հաստատում է ՏԶՖԿ-ի ղեկավար խորհրդի կազմը.

2) նշանակում է ՏԶՖԿ-ի տնօրենին.

3) վերահսկում է ՏԶՖԿ-ի ընդհանուր գործունեությունը, ամփոփում է վերստուգման արդյունքները.

4) իրականացնում է միջազգային փոխառության համաձայնագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով տրված այլ լիազորություններ:

 

5. ՏԶՖԿ-Ի ՂԵԿԱՎԱՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

22. Ղեկավար խորհրդի նախագահը հանդիսանում է լիազոր մարմնի ղեկավարը։ Ղեկավար խորհուրդը կազմված է առնվազն երեք անդամից։ Ղեկավար խորհրդի նախագահի տեղակալը հանդիսանում է լիազոր մարմնի ղեկավարի` գյուղատնտեսության ոլորտը համակարգող տեղակալներից մեկը։

23. Ղեկավար խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է ղեկավար խորհրդի նախագահի տեղակալը։

24. ՏԶՖԿ-ի տնօրենը հանդիսանում է ՏԶՖԿ-ի ղեկավար խորհրդի քարտուղարը։

25. Ղեկավար խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարին մեկ անգամ։ Նիստերը կարող են գումարվել ըստ անհրաժեշտության՝ ՏԶՖԿ-ի կողմից ներկայացված խնդիրները քննարկելու համար կամ ղեկավար խորհրդի առնվազն երկու անդամի պահանջով։ ՏԶՖԿ-ի ղեկավար խորհրդի նիստերն արձանագրվում են:

26. Ղեկավար խորհրդի բոլոր որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Որոշման ընդունման ժամանակ ձայների հավասար լինելու դեպքում ղեկավար խորհրդի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձի ձայնը վճռորոշ է: Ղեկավար խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է ղեկավար խորհրդի անդամների առնվազն հիսուն տոկոսը:

27. ՏԶՖԿ-ի ղեկավար խորհուրդը՝

1) հաստատում է ՏԶՖԿ-ի ներդրումային ուղեցույցը և ՏԶՖԿ-ի գործունեությունը կարգավորող կանոնակարգերը, դրանցում կատարված ցանկացած փոփոխություններն ու լրացումները.

2) մշակում և վերահսկում է ՏԶՖԿ-ի գործունեության ընդհանուր քաղաքականությունը.

3) հաստատում է ՏԶՖԿ-ի ծրագրերին մասնակցության հայտ ներկայացրած ՄՖԿ-ի թեկնածությունները.

4) որոշում է վերաֆինանսավորման ժամկետներն ու պայմանները.

5) հաստատում է ՏԶՖԿ-ի պլան-բյուջեն.

6) ուսումնասիրում է ՏԶՖԿ-ի տարեկան և ֆինանսական հաշվետվությունները և արտաքին աուդիտի եզրակացությունը:

 

6. ՏԶՖԿ-Ի ՏՆՕՐԵՆԸ

 

28. ՏԶՖԿ-ի ղեկավար պաշտոնատար անձը ՏԶՖԿ-ի տնօրենն է:

29. ՏԶՖԿ-ի տնօրենը գործում է միջազգային փոխառության համաձայնագրերի, սույն կանոնադրության, լիազոր մարմնի և ՏԶՖԿ-ի ղեկավար խորհրդի հանձնարարականների համաձայն:

30. ՏԶՖԿ-ի տնօրենը՝

1) տնօրինում է ՏԶՖԿ-ին ամրացված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները (միջազգային փոխառության համաձայնագրերի կարգավորումների համաձայն), գործարքներ կնքում հիմնադրի անունից.

2) պատասխանատու է միջազգային փոխառության համաձայնագրով սահմանված ՏԶՖԿ-ի գործառույթների իրականացման համար.

3) ներկայացնում է ՏԶՖԿ-ն Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

4) գործում է առանց լիազորագրի, հանդես է գալիս դատարանում.

5) տալիս է լիազորագրեր.

6) կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

7) բանկերում բացում և իր իրավասությունների սահմաններում միջազգային փոխառության համաձայնագրերի համաձայն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ՏԶՖԿ-ի բանկային հաշիվները.

8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

9) ՏԶՖԿ-ի աշխատակիցների ընդունման կանոնակարգի համաձայն աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է ՏԶՖԿ-ի աշխատողներին.

10) ՏԶՖԿ-ի աշխատողների նկատմամբ կիրառում է կարգապահական պատասխանատվության միջոցներ.

11) ՏԶՖԿ-ի պարգևավճարների վճարման կանոնակարգի համաձայն իր և հիմնարկի աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ.

12) արձակում է աշխատանքային իրավահարաբերություններից բխող հրամաններ հիմնարկի աշխատողների վերաբերյալ, իսկ իրեն արձակուրդ տրամադրելու և գործուղումների վերաբերյալ հրամանները նախապես համաձայնեցնում է լիազոր մարմնի ղեկավարի հետ.

13) հաշվետու է հիմնադրին, Հայաստանի Հանրապետության վարչապետին և լիազոր մարմնին.

14) լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառած վնասի համար: Հիմնարկի տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար.

15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, միջազգային փոխառության համաձայնագրերով, սույն կանոնադրությամբ, լիազոր մարմնի ու ՏԶՖԿ-ի ղեկավար խորհրդի հանձնարարականներով նախատեսված այլ լիազորություններ:

 

7. ՏԶՖԿ-Ի ՎԱՐԿԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ

 

31. ՏԶՖԿ-ի վարկային կոմիտեն գործում է վարկային կոմիտեի կանոնակարգի համաձայն, որը հաստատվում է ՏԶՖԿ-ի ղեկավար խորհրդի կողմից։

32. Վարկային կոմիտեն կազմված է առնվազն երեք անդամից։

33. Վարկային կոմիտեն՝

1) հաստատում կամ մերժում է ՄՖԿ-ի կողմից ստացված վերաֆինանսավորման հայտերը՝ ՏԶՖԿ-ի ներդրումային ուղեցույցին համապատասխան.

2) ընդունում է որոշումներ` հիմնվելով վերաֆինանսավորվող վարկերի ժամկետներին և պայմաններին համապատասխանության վրա։

34. Վարկային կոմիտեի բոլոր որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Կոմիտեի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների առնվազն հիսուն տոկոսը: Որոշման ընդունման ժամանակ ձայների հավասար լինելու դեպքում վարկային կոմիտեի նախագահի ձայնը վճռորոշ է: Վարկային կոմիտեն իրավասու է մերժել հայտը, եթե այն չի համապատասխանում ՏԶՖԿ-ի ներդրումային ուղեցույցում նշված համապատասխանության չափանիշներին:

 

8. ՏԶՖԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

35. ՏԶՖԿ-ի աշխատակազմի աշխատողներն աշխատանքի են նշանակվում տնօրենի կողմից` պայմանագրային հիմունքներով:

36. ՏԶՖԿ-ի աշխատակազմի աշխատողների ընտրությունը կատարվում է ՏԶՖԿ-ի ներքին ընթացակարգով՝ միջազգային փոխառության համաձայնագրերի կարգավորումների և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համաձայն։ ՏԶՖԿ-ի աշխատակիցների ընդունման ընթացակարգը հաստատվում է ՏԶՖԿ-ի ղեկավար խորհրդի կողմից։

 

9. ՏԶՖԿ-Ի ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

37. ՏԶՖԿ-ի գույքային իրավունքների օբյեկտներն են՝

1) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները.

2) աշխատանքները և ծառայությունները.

3) տեղեկատվությունը.

4) ոչ նյութական բարիքները:

38. ՏԶՖԿ-ն ինքնաֆինանսավորվող կառույց է և կառույցի պահպանման ծախսերը ծածկում է իր կողմից ստեղծված եկամուտների հաշվին:

39. Հիմնարկի գույքը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը:

 

10. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

40. Հիմնարկի գործունեությունը կարող է դադարել միջազգային փոխառության համաձայնագրերի դրույթներին համապատասխան և հիմնադրի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով։

41. ՏԶՖԿ-ի գործունեության դադարման մասին հիմնադրի կողմից որոշման ընդունումից հետո ստեղծվում է լուծարման հանձնաժողով, սահմանվում են լուծարման կարգն ու ժամկետները: ՏԶՖԿ-ի լուծարման ժամկետը չի կարող 2 ամսից պակաս լինել՝ սկսած լուծարման մասին հրապարակման պահից:

42. Հիմնարկի գործունեությունը համարվում է դադարած` հիմնադրի սահմանած օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

04.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1742-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿԻ

 

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) Ֆինանսահաշվային բաժինը.

2) Վերաֆինանսավորման և պետական ծրագրերի կառավարման բաժինը.

3) Մոնիթորինգի բաժինը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

04.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1742-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՑ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

Հերթական համարը

Գույքի անվանումը

Հաշվապահական հաշվառման տվյալները (սկզբնական ձեռքբերման

արժեքներով)

Հաշվեկշռային արժեքը

1

2

քանակը

3

ՀՀ դրամ

4

5

1.

Դյուրակիր համակարգիչ HP Spectre X360 2020 GEM Cut13.3 FHD Touch Intel i7-1065G7, Fingerprint reader, Win10

1

805,585.00

0.00

2.

Բազկաթոռ 9401 Samurai KL-1.03

1

210,990.00

139,224.84

3.

Բազկաթոռ 9401 Samurai KL-2.03

1

225,990.00

149,122.80

4.

WiFi սարքավորում-Ubiquiti UniFi AP Long Range

1

78,800.00

0.00

5.

WiFi սարքավորում-Ubiquiti UniFi AP Long Range

1

78,800.00

0.00

6.

Կոնդեսատոր SPS-CA CAPACITOR 36in FL/660093-.001

1

55,000.00

0.00

7.

Կոնդեսատոր SPS-CA CAPACITOR 36in FL/660093-.001

1

55,000.00

0.00

8.

Կոշտ սկավառակ HP 800GB 12GSAS VALUE ENDURANCE-1

1

686,000.00

0.00

9.

Կոշտ սկավառակ HP 800GB 12GSAS VALUE ENDURANCE-2

1

686,000.00

0.00

10.

Կոշտ սկավառակ HP 800GB 12GSAS VALUE ENDURANCE-3

1

686,000.00

0.00

11.

Կոշտ սկավառակ HP 800GB 12GSAS VALUE ENDURANCE-4

1

686,000.00

0.00

12.

Կոշտ սկավառակ SATA2.5*240GB TLCSA400S37/240G KINGSTON

1

90,000.00

8,919.00

13.

Կոշտ Սկավառակ SATA2.5*480GB TLCSA400S37/480G KINGSTON

1

62,000.00

6,144.20

14.

Կոշտ սկավառակ SSD SAMSUNG SATA MZ

1

90,000.00

0.00

15.

Տպիչ HP 15360

1

166,600.00

0.00

16.

Համակարգիչ

1

320,000.00

95,775.72

17.

Տպիչ PՀԿԲ15360

1

166,600.00

0.00

18.

Մոնիտոր r22, 223V5LSB/00 Philips 21.5 LCD

1

62,000.00

0.00

19.

Բազկաթոռ (Samurai)

1

147,000.00

83,764.63

20.

Չհրկիզվող պահարան (Սեյֆ)

1

250,000.00

12,405.00

21.

Համակարգիչ Lenovo AIO3 24ITL6

1

395,000.00

147,878.00

22.

Սառնարան

1

84,000.00

0.00

23.

Համակարգիչ-HP Pro Desk 400 62 MT,Win 7 Pro64 /CNC228R26M

և Մոնիտոր HP20/ CNC228R26M

1

391,500.00

0.00

24.

Բազմաֆունկցիոնալ տպիչ սարք HP lasejet Pro MFP M426dw

F6W13A

1

230,000.00

0.00

25.

Համակարգիչ case top cool 325b

1

283,000.00

120,112.16

26.

Ավտոմատ սուրճ եփող սարք

1

416,800.00

218,621.83

27.

Տպիչ M426FDW

1

228,000.00

0.00

28.

Համակարգիչ HP Compaq Pro 6300MT

1

384,000.00

0.00

29.

Ընդունարանի կահույք

1

450,000.00

450,000.00

30.

Միջանցքի կահույք

1

170,000.00

146,190.48

31.

Տնտեսական կահույք

1

450,000.00

386,974.80

32.

Սանհանգույցի պահարան

1

75,000.00

64,495.80

33.

Սանհանգույցի պահարան

1

75,000.00

64,495.80

34.

Շերտավարագույրներ

1

302,468.00

219,206.03

35.

Ջրի ապարատ USS20

1

60,000.00

0.00

36.

Սեղան

1

35,700.00

35,700.00

37.

Համակարգիչ DELL Vostro 3670/Core, monitor DELL /E2216 HV

code 432

1

453,000.00

0.00

38.

Համակարգիչ DELL Vostro 3670/Core, monitor DELL /E2216 HV

code 148

1

453,000.00

0.00

39.

Համակարգիչ DELL Vostro 3670/Core, monitor DELL /E2216 HV

code 265

1

453,000.00

0.00

40.

Համակարգիչ ALL IN ONE LENOVO ALO324 IT 613

1

346,500.00

213,675.00

41.

Մոնոբլոկ MSI Pro AP272 13M-270RU 27" Full HD i7 13700/16Gb/SSD512GbUHDG 770/W11Pro/kb/m/белый 1920x 9S6-

AF8,312-270

1

709,000.00

555,383.31

42.

Պլանշետ Samsung Tab 59

1

248,000.00

248,000.00

43.

Սքաներ Տպիչ M1217 nfw MFP

1

132,300.00

0.00

44.

Տպիչ Սքաներ HP LJ Pro M227

1

168,000.00

38,000.00

45.

Տպիչ Սքաներ Canon MF 3010/Image CLASS

1

125,000.00

55,059.90

46.

Մոնիտոր Philips 23.8, LCD 246E9QSB/01

1

70,000.00

30,833.37

47.

Հիշողության կրիչ ԴԵԴԵԱՌ II 2,0 USB 500GB/GO

1

22,200.00

0.00

48.

Շեվրոլե Նիվա 212300ԵԼ

1

4,775,330.00

0.00

49.

Տեսախցիկ-ՕԼԻՄՊՈՒՍ -ԵՍ 10ՅՈՒԶԵԹ թվային

1

120,000.00

0.00

50.

Օդակարգավորիչ

1

336,000.00

322,632.26

51.

Անխափան սնուցման սարք սերվերի համար APC Easy 650

1

310,000.00

294,722.22

52.

Հեռուստացույց PHILIPS 40PFL3188

1

210,000.00

0.00

53.

Բազկաթոռ-փափուկ

1

120,000.00

0.00

54.

Բազկաթոռ-փափուկ

1

120,000.00

0.00

55.

Բազկաթոռ

1

28,000.00

0.00

56.

Բազկաթոռ

1

28,000.00

0.00

57.

Գրասենյակի հավաքածու

1

450,000.00

0.00

58.

Թուղթ մանրացնող սարք aaCC1240

1

81,000.00

0.00

59.

Լրագրասեղան

1

45,000.00

0.00

60.

Չհրկիզվող պահարան

1

124,255.00

0.00

61.

Բազկաթոռ

1

28,000.00

0.00

62.

Բազկաթոռ

1

50,000.00

0.00

63.

Բազկաթոռ

1

50,000.00

0.00

64.

Բազմ. տպիչ և սկաներ HP Laser Jet Pro M1536dnf

1

162,900.00

0.00

65.

Գրասենյակի հավաքածու

1

580,000.00

0.00

66.

Թուղթ դիսկեր մանրացնող սարք

1

120,000.00

0.00

67.

Լազերային տպիչ ցանցային HP Laser Jet pro 400color

1

192,465.00

0.00

68.

Լրասեղան

1

50,000.00

0.00

69.

Կաշվե խոլ 3 կտոր

1

1,426,600.00

0.00

70.

Չհրկիզվող պահարան

1

105,000.00

0.00

71.

Server HP ProLiant ML350pT08 SFF

1

1,000,000.00

0.00

72.

Server HP ProLiant ML350pT08 SFF

1

1,000,000.00

0.00

73.

Բազկաթոռ

1

55,000.00

0.00

74.

Կարճապահարան ապակիով

1

55,188.00

0.00

75.

Չհրկիզվող պահարան

1

99,000.00

0.00

76.

Սեղան 160 սմ

1

96,657.00

0.00

77.

Սեղանի կցորդ

1

25,000.00

0.00

78.

Բազկաթոռ

1

65,000.00

0.00

79.

Կարճապահարան

1

55,188.00

0.00

80.

Համակարգիչ

1

361,700.00

0.00

81.

Սեղան 160 սմ

1

96,657.00

0.00

82.

Սեղանի կցորդ

1

25,000.00

0.00

83.

Աթոռ BA-04

1

50,000.00

0.00

84.

Աթոռ BA-04

1

50,000.00

0.00

85.

Բազմ. տպիչ սկաներ HP Laser Jet Pro M1536dnf

1

162,900.00

0.00

86.

Դիմադիր HRC

1

36,000.00

0.00

87.

Կարճապահարան (կողադիր)

1

62,000.00

0.00

88.

Կարճապահարան ապակիով

1

55,188.00

0.00

89.

Կարճապահարան ապակիով

1

55,188.00

0.00

90.

Կարճապահարան ապակիով

1

55,188.00

0.00

91.

Կարճապահարան ապակիով

1

55,188.00

0.00

92.

Կարճապահարան ապակիով

1

55,188.00

0.00

93.

Կարճապահարան ապակիով

1

55,188.00

0.00

94.

Սեղան ST 1800

1

116,000.00

0.00

95.

Բազկաթոռ

1

28,000.00

0.00

96.

Բազկաթոռ

1

28,000.00

0.00

97.

Դիմադիր HRC 60

1

36,000.00

0.00

98.

Լրասեղան

1

35,000.00

0.00

99.

Կաշվե բազկաթոռ

1

160,000.00

0.00

100.

Կարճապահարան

1

55,188.00

0.00

101.

Կարճապահարան

1

55,188.00

0.00

102.

Կարճապահարան

1

55,188.00

0.00

103.

Սեղան ST 1800

1

116,000.00

0.00

104.

Սեղանի կցորդ

1

25,000.00

0.00

105.

Սառնարան HITACHI

1

96,250.00

0.00

106.

Բազկաթոռ LB-01

1

74,000.00

0.00

107.

Բազկաթոռ UT-1101

1

45,000.00

0.00

108.

Սեղան 160 սմ

1

96,657.00

0.00

109.

Տումբա

1

30,000.00

0.00

110.

Բազկաթոռ LE-91

1

80,000.00

0.00

111.

Բազմ. տպիչ, սկաներ HP Laser Jet Pro M1536dnf

1

162,900.00

0.00

112.

Սեղան AS-200

1

90,000.00

0.00

113.

Սեղան 160 սմ

1

96,657.00

0.00

114.

Սեղանի կցորդ

1

25,000.00

0.00

115.

Աթոռ

1

25,000.00

0.00

116.

Աթոռ

1

25,000.00

0.00

117.

Կարճապահարան

1

55,188.00

0.00

118.

Կարճապահարան ապակիով

1

55,188.00

0.00

119.

Համակարգիչ, մոնիտոր HP

1

358,000.00

0.00

120.

Սեղան AS-200

1

90,000.00

0.00

121.

Բազկաթոռ

1

55,000.00

0.00

122.

Կարճապահարան

1

55,188.00

0.00

123.

Կարճապահարան ապակիով

1

55,188.00

0.00

124.

Աթոռ

1

25,000.00

0.00

125.

Չհրկիզվող պահարան

1

124,255.00

0.00

126.

Սեղան AS-200

1

90,000.00

0.00

127.

Աթոռ

1

25,000.00

0.00

128.

Կարճապահարան

1

55,188.00

0.00

129.

Կարճապահարան ապակիով

1

55,188.00

0.00

130.

Կարճապահարան ապակիով

1

55,188.00

0.00

Ընդամենը

130

28,667,400.00

4,107,337.15

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

04.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան