ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2025 թվականի N 1722-Ա
ԲՆԱԳԻՏԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ, ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ (ԲՏՃՄ) ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ «ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱ/ ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ, ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԴԱՎԻԹ ԳԱԼՈՒՍՏԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշմամբ սահմանված կարգի 2-րդ և 8.1-ին կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչից մինչև ուսումնառության ավարտը՝ 2029 թվականի ամառային զորակոչը, տարկետում տալ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող «Ռադիոֆիզիկա/ Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ, բակալավրի կրթական ծրագրով Երևանի պետական համալսարանում սովորող Դավիթ Գալուստի Սահակյանին (ծնվ.՝ 16.06.2006 թ., հաշվառման վայրը՝ քաղ. Երևան, Հաղթանակ թաղամաս 2-րդ փողոց, 14 տուն):
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
04.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |