Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-380-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.24-2025.12.07 Պաշտոնական հրապարակման օրը 04.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի նոյեմբերի 13-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2002 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասում`

1) յոթերորդ պարբերության «հասարակայնության ծանուցում» հասկացությունից հանել «, որը տպագրվում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող տպագիր միջոցներում» բառերը.

 2) իննսունիններորդ պարբերության «հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում շրջանառու համակարգ` ջրախնայող համակարգ, որը կապահովի ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոսի մաքրումից հետո կրկին օգտագործումը նույն ձկնաբուծարանի նույն ավազաններում՝ ապահովելով ձկնաբուծարանի մուտքային ջրերի առնվազն 40 տոկոս ջրախնայողություն.»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) սահմանում է ջրային ռեսուրսներում աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները և ջրօգտագործման թույլտվությամբ էկոլոգիական թողքերը, ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի որակական և քանակական չափաքանակները.».

2) 11-րդ կետից հանել «ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև» բառերը։

 

Հոդված 3. Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետից հանել «ջրամատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև այլ» բառերը։

 

Հոդված 4. Օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) հակահեղեղային միջոցառումների իրականացումը.»։

 

Հոդված 5. Օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, հաստատված է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կնիքով» բառերը։

 

Հոդված 6. Օրենսգրքի 30.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ կետերով.

«7) առկա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական բացասական եզրակացությունը, եթե օրենքով նախատեսված է, որ նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության.

8) ջրային ռեսուրսի ծանրաբեռնվածությունը գերազանցում է միջին ծանրաբեռնվածության աստիճանը՝ համաձայն մեթոդաբանության։».

2) 2-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված՝ ջրային ռեսուրսի վրա ծանրաբեռնվածության աստիճանի որոշման մեթոդաբանությունը սահմանում է կառավարությունը:»։

 

Հոդված 7. Օրենսգրքի 33-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման դեպքում ջրօգտագործման թույլտվությունը չի համարվում երկարաձգված։ Ջրօգտագործման թույլտվությունը երկարաձգվում է սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ և սույն հոդվածի 6-րդ մասերով սահմանված կարգով, իսկ ջրօգտագործման թույլտվությունը չերկարաձգվելու դեպքում ջրօգտագործման թույլտվության մերժման մասին լիազոր մարմինը պատշաճ ծանուցում է լիցենզիա տրամադրող լիազոր մարմնին մերժման մասին հրամանն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«Եթե ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացման ժամանակ Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին չի ներկայացվել օրենքով նախատեսված դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը, ապա տրված ջրօգտագործման թույլտվությունը կասեցվում է սույն օրենսգրքի 30.2-րդ հոդվածի համաձայն, որն ուժը կորցրած է ճանաչվում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին ներկայացվելու դեպքում։ Կասեցման ժամկետը չի հաշվարկվում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետի մեջ։»։

 

Հոդված 8. Օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) ջրօգտագործման թույլտվություն ունեցողը ջրօգտագործման թույլտվությունն ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին չի ներկայացնում օրենքով նախատեսված դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը։»։

 

Հոդված 9. Օրենսգրքի 37-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «Ջրօգտագործման և» բառերից հետո լրացնել «կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում» բառերով.

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ջրօգտագործման և էկոլոգիական թողքի հաշվառման համար տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման, շահագործման կարգը և էկոլոգիական թողքի հաշվառման դեպքերը սահմանում է կառավարությունը։»։

 

Հոդված 10. Օրենսգրքի 37.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ մասով.

«17. Սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված համայնքներում «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների բաշխումը ջրօգտագործողների միջև, ըստ սույն մասում թվարկված ջրօգտագործման գերակա ուղղությունների, սահմանվում է հետևյալ առավելագույն չափաքանակներով.

1) խմելու-կենցաղային – 12 տոկոս.

2) գյուղատնտեսական – 30,9 տոկոս.

3) էներգետիկ – 0 տոկոս.

4) արդյունաբերական – 2 տոկոս.

5) ձկնաբուծական – 55 տոկոս.

6) ռեկրեացիոն և բնապահպանական – 0.1 տոկոս:»։

 

Հոդված 11. Օրենսգրքի 37.3-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) խթանել հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում շրջանառու համակարգով գործունեության իրականացումը:».

2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 12.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։

3. Սույն օրենքի 10-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի 10-րդ հոդվածով լրացվող Օրենսգրքի 37.1-ին հոդվածի 17-րդ մասով սահմանված ուղղություններով ջրօգտագործողների ջրօգտագործման թույլտվությունները վերանայվում են ջրօգտագործման թույլտվությունների ժամկետների երկարաձգման դիմումները քննարկելու շրջանակներում՝ ջրօգտագործման ծավալները համամասնորեն կրճատելու և սույն օրենքի 10-րդ հոդվածով լրացվող Օրենսգրքի 37.1-ին հոդվածի 17-րդ մասով սահմանված չափաքանակներին համապատասխանեցնելու նպատակով:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. դեկտեմբերի 3

Երևան

ՀՕ-380-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան