ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի նոյեմբերի 13-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 170.7-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
| «Հոդված 170.7. |
Ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ կամ հսկիչ (նույնականացման) նշաններ օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքներ դրոշմավորելը». |
2) առաջին պարբերության «ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները» բառերը փոխարինել «ակցիզային դրոշմանիշները կամ դրոշմապիտակները կամ հսկիչ (նույնականացման) նշանները» բառերով, իսկ նույն պարբերության սանկցիայում «դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի» բառերը՝ «ակցիզային դրոշմանիշի կամ դրոշմապիտակի կամ հսկիչ (նույնականացման) նշանի» բառերով.
3) երկրորդ պարբերության «ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով» բառերը փոխարինել «ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով» բառերով։
Հոդված 2․ Օրենսգրքի 170․8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
| «Հոդված 170.8. |
Ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ օտարելը և օտարման նպատակով ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ծխախոտային արտադրատեսակներ և ալկոհոլային խմիչքներ շրջանառելը |
1. Ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ օտարելը, եթե այդ ապրանքների, բացառությամբ ծխախոտային արտադրատեսակների և ալկոհոլային խմիչքների, ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, եթե այդ ապրանքների, բացառությամբ ծխախոտային արտադրատեսակների և ալկոհոլային խմիչքների, ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է հիսուն հազարից մինչև երկու հարյուր հազար դրամ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, եթե այդ ապրանքների, բացառությամբ ծխախոտային արտադրատեսակների և ալկոհոլային խմիչքների, ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է երկու հարյուր հազար դրամից մինչև հինգ հարյուր հազար դրամ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, եթե այդ ապրանքների, բացառությամբ ծխախոտային արտադրատեսակների և ալկոհոլային խմիչքների, ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ և ավելի`
առաջացնում է տուգանքի նշանակում` սույն մասով սահմանված կարգով արձանագրված օտարման գներով համապատասխան ապրանքների ընդհանուր արժեքի կրկնապատիկի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հազարերկուհարյուրապատիկի չափով։
5․ Օտարման նպատակով ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ պահելը, տեղափոխելը, ձեռք բերելը կամ օտարելը ծխախոտային արտադրատեսակների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով չի գերազանցում տասը հազար դրամը, իսկ ալկոհոլային խմիչքների դեպքում՝ հիսուն հազար դրամը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով՝ իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավմամբ։
6․ Սույն հոդվածի 5-րդ մասում նշված խախտումը ծխախոտային արտադրատեսակների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է տասը հազար դրամից մինչև հարյուր հազար դրամ, իսկ ալկոհոլային խմիչքների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է հիսուն հազար դրամից մինչև երեք հարյուր հազար դրամ՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով՝ իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավմամբ։
7․ Սույն հոդվածի 5-րդ մասում նշված խախտումը ծխախոտային արտադրատեսակների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է հարյուր հազարից մինչև երեք հարյուր հազար դրամ, իսկ ալկոհոլային խմիչքների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է երեք հարյուր հազարից մինչև հինգ հարյուր հազար դրամ՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով՝ իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավմամբ։
8․ Սույն հոդվածի 5-րդ մասում նշված խախտումը ծխախոտային արտադրատեսակների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է երեք հարյուր հազար դրամ և ավելի, իսկ ալկոհոլային խմիչքների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ և ավելի՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սույն մասով սահմանված կարգով արձանագրված օտարման գներով համապատասխան ապրանքների ընդհանուր արժեքի հնգապատիկի չափով, բայց ոչ պակաս երեք միլիոն դրամից՝ իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավմամբ։»։
Հոդված 3. Օրենսգրքի 310-րդ հոդվածի տասնմեկերորդ պարբերությունը «սույն օրենսգրքի 169․34-րդ հոդվածով» բառերից հետո լրացնել «և 170․8-րդ հոդվածի 5-8-րդ մասերով» բառերով։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 3 Երևան ՀՕ-382-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|