ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թ. N 525
Քաղ. Երևան
ԼԻՍԻՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏԵՔՍՏԻԼ-ԳԱԼԱՆՏԵՐԵԱՅԻ ԱՄ-Ի ԱՊԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականաշնորհել Լիսինյանի անվան տեքստիլ-գալանտերեայի ԱՄ-ի Ապարանի մասնաճյուղը՝ «Ապարանի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։
2. Լիսինյանի անվան տեքստիլ-գալանտերեայի ԱՄ-ի Ապարանի մասնաճյուղը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։
3. Լիսինյանի անվան տեքստիլ-գալանտերեայի ԱՄ-ի Ապարանի մասնաճյուղի կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց։
4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 5168 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 4130 հազ. դրամ։
5. Վճարման ենթակա պասսիվներ չկան։
6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 826 բաժնետոմսի յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով։
7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Ապարանի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
8. Սահմանել, որ «Ապարանի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։
9. Սահմանել, որ «Ապարանի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ապարանի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|