ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թ. N 522
Քաղ. Երևան
«ՀԱՅԷԼԵԿՏՐԱՄԵՔԱՌ» ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ ԱՌԵՎՏՐԱՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ՖԻՐՄԱ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՍԻ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականաշնորհել «Հայէլեկտրամեքառ» բազմաբնույթ առևտրամիջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության Մասիսի ջերմոցային տնտեսությունը՝ «Մասիսի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։
2. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով։
3. «Հայէլեկտրամեքառ» բազմաբնույթ առևտրամիջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության Մասիսի ջերմոցային տնտեսությունը սեփականաշնորհել որպես գույքային համալիր։
4. «Հայէլեկտրամեքառ» բազմաբնույթ առևտրամիջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության Մասիսի ջերմոցային տնտեսության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց։
5. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը՝ 490 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը՝ 490 հազ. դրամ։
6. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
7. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 490 սովորական բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը՝ 490 սովորական բաժնետոմսի:
8. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասը տրոհելով 10 լոտի՝ յուրաքանչյուրում 49 բաժնետոմս՝ 49 հազ. դրամ մեկնարկային գծով։
9. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից՝ մինչև դրանց հետագա տեղաբաշխումը։
10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Մասիսի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
11. Սահմանել, որ «Մասիսի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում։
12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մասիսի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 09.12.1995, N 106 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|