ՈՒՂՂՈՒՄ
Տեղեկացնում եմ Ձեզ, որ 2025 թվականի փետրվարի 11-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից ընդունվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 01-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 01-Ն որոշումը:
Նույն թվականին հունիսի 30-ին ընդունվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 12-ի N 04-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 01-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում):
Հայտնում եմ, որ տեղի է ունեցել վրիպակ, որի արդյունքում Որոշմանը տրվել է նույն «01» հերթական համարը՝ «02» հերթական համարի փոխարեն:
Ելնելով վերոգրյալից և առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ կետով խնդրում եմ` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 30-ի N 01-Ն որոշման մեջ «01» հերթական համարը փոխարինել «02» հերթական համարով:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
2025-12-01
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|