Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 112
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.01.2019-14.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
02.08.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
02.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2 օգոստոսի 2016 թվականի

թիվ 112

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 3 կարգադրության 2-րդ կետին համապատասխան՝

1. Ստեղծել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների կատարելագործման հարցերով համահավաք աշխատանքային խումբ։

2. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 15.01.19 թիվ 6)

3. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների կատարելագործման հարցերով համահավաք աշխատանքային խմբի ղեկավար նշանակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ.Դ. Վալովայային։

Նշված աշխատանքային խմբի ղեկավարին՝ հաստատել դրա աշխատանքի կանոնակարգը։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից և ենթակա է հրապարակման «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Կ. Մինասյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2016 թվականի օգոստոսի 2-ի

թիվ 112 կարգադրությամբ

 

ԿԱԶՄ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների կատարելագործման հարցերով համահավաք աշխատանքային խմբի

(կազմն ուժը կորցրել է ԵՏՀԿ 15.01.19 թիվ 6)