Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-372-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.24-2025.12.07 Պաշտոնական հրապարակման օրը 02.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի նոյեմբերի 13-ին

 

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Թափոնների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում 2-րդ մասի «գ» կետը «նյութերի» բառից հետո լրացնել «վրա։» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «Սույն» բառից առաջ լրացնել «1.» թվով․

2) 1-ին մասի՝

ա. չհամարակալված պարբերությունները համարակալել 1-32-րդ թվերով՝ որպես կետեր,

բ. յոթերորդ պարբերության «տեղադրում» բառը փոխարինել «պահեստավորում» բառով, իսկ նույն պարբերությունը «օբյեկտներում» բառից հետո լրացնել «30 օրը գերազանցող ժամկետով» բառերով,

գ. տասնչորսերորդ պարբերության «առանձնացված» բառը փոխարինել «հատկացված» բառով,

դ. տասնվեցերորդ պարբերության «գործածության» բառը փոխարինել «տեղադրման կամ պահման» բառերով,

ե. քսանչորսերորդ պարբերությունը «սահմանաքանակ» բառից առաջ լրացնել «կամ պահման» բառերով, «օբյեկտներում» բառից առաջ՝ «կամ պահման համար հատուկ հատկացված տեղերում,» բառերով, նույն պարբերությունից հանել «, որոշակի ժամկետով» բառերը, իսկ նույն պարբերության «տեղաբաշխել» բառը փոխարինել «տեղադրել կամ պահել» բառերով,

զ. երեսունմեկերորդ պարբերության «վերամշակման» բառից հետո «և» բառը փոխարինել «կամ» բառով, իսկ «մակաբացման ապարներ և այլ թափոններ» բառերը՝ «թափոններ, այդ թվում՝ պոչանքներ, մակաբացման ապարներ» բառերով․

3) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33-38-րդ կետերով.

«33) վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա՝ Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների հավաքում, փոխադրում, տեղադրում, պահում, մշակում, վերամշակում, օգտահանում, վնասազերծում, թաղում կամ հեռացում գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը հաստատող՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված թույլտվություն և այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ.

34) թափոնների տեսակավորում՝ գոյացման, հավաքման, պահման, մշակման, վերամշակման, օգտահանման կամ հեռացման վայրում թափոնների առանձնացումը՝ ըստ համանման հատկություններ ու բաղադրություն ունեցող թափոնների տեսակների.

35) պոլիգոն՝ թունավոր, հրդեհավտանգ, քայքայիչ կամ այլ վտանգավոր հատկություններ ունեցող թափոնների պահման կամ հեռացման համար հատուկ հատկացված տեղ կամ օբյեկտ (բացառությամբ չտեսակավորված կոշտ կենցաղային թափոնների աղբավայրի).

36) թափոնների գործածության ստորակարգություն (թափոնների հիերարխիա)՝ թափոնների գոյացման կանխարգելման ու անվտանգ գործածության ապահովման նպատակով սույն օրենքով սահմանված նախընտրելի գործողությունների հաջորդականություն՝ թափոնների գոյացման կանխարգելում և քանակի կրճատում, վերաօգտագործում, վերամշակում, օգտահանում (էներգիայի վերականգնում), մարդու առողջության և շրջակա միջավայրի համար անվտանգ եղանակով թափոնների հեռացում.

37) թափոնների սեփականատեր՝ թափոններ առաջացնող կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան՝ թափոնները տիրապետելու, օգտագործելու կամ տնօրինելու իրավասություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր.

38) թափոնների կուտակում՝ թափոնների առաջացման վայրում կամ օբյեկտում թափոնների կարճաժամկետ պահեստավորում՝ առաջացման պահից առավելագույնը 30 օր ժամկետով։»․

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը և վերամշակմանը վերաբերող հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են նույն իմաստով:»:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) շրջակա միջավայրը թափոններով աղտոտողները կրում են բացասական հետևանքների վերացման կամ նվազեցման պարտականությունը։»․

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» և «ը» կետերով.

«է) թափոնների գործածության ստորակարգության (թափոնների հիերարխիայի) կիրառում.

 ը) թափոնների տեսակավորում դրանց գոյացման, հավաքման, պահման, մշակման, վերամշակման, օգտահանման կամ հեռացման վայրում։»։

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «Թափոնների» բառից առաջ լրացնել «1.» թվով․

2) «դ» կետից հանել «, գոյացման, հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) և օգտահանման» բառերը, իսկ նույն կետը «կարգի» բառից հետո լրացնել «և գործածության կանոնների ու պահանջների» բառերով․

3) «ե» կետի «վերամշակման, վնասազերծման, պահման, փոխադրման և տեղադրման» բառերը փոխարինել «գործածության» բառով։

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «Թափոնների» բառից առաջ լրացնել «1.» թվով․

2) «դ» և «ժէ.4» կետերը «տեղադրման» բառից հետո լրացնել «կամ պահման» բառերով․

3) «ժա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժա) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով թափոնների գործածության հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պետական փորձաքննության իրականացումը.»․

4) «ժե» կետի «գերատեսչական» բառը փոխարինել «ենթաօրենսդրական նորմատիվ» բառերով, իսկ նույն կետը «ընդունումը» բառից առաջ լրացնել «, այդ թվում՝ ուղեցույցների և հրահանգների» բառերով․

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ.6» կետով.

«ժէ.6) Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորումը.»։

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «սանիտարական և հակահամաճարակային կանոնների ու նորմերի, հիգիենիկ նորմատիվների մշակումը և դրանց պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը» բառերը փոխարինել «հանրային առողջապահական նորմատիվների, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների հաստատումը» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը «ՈԼՈՐՏՈՒՄ» բառից հետո լրացնել «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ,» բառով, իսկ նույն գլխի վերնագրից հանել «ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈՒՄԸ» բառերը։

 

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածը «տեղադրման» բառից հետո լրացնել «կամ պահման» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 3-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին հոդվածով.

 

«Հոդված 12.1. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորումը

 

1. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորումն իրականացվում է սույն օրենքով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով։

2. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա ստանալու հայտի և պահանջվող փաստաթղթերի հիման վրա շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը լիցենզիային կից տրամադրում է նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությամբ սահմանված գործունեության յուրաքանչյուր տեսակով զբաղվելու համար լիցենզիայի համապատասխան ներդիր:

3. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան լիցենզավորված անձանց վտանգավոր թափոնների գործածության թույլատրված տեսակը, գործունեության վայրը և գործածվող թափոնների տեսակները նշվում են լիցենզիայի ներդիրում։

4. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիայի կամ լիցենզիայի ներդիրի վերաձևակերպումը, կասեցումը, դադարեցումը, նոր ներդիրի տրամադրումը կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով։

5. Լիցենզավորված անձինք վճարում են պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով և պարբերականությամբ։»։

 

Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1.1-ին մասի «առաջացնողները» բառը փոխարինել «առաջացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը» բառերով, իսկ նույն մասը «անձնագրերը» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում, ծանուցելով լիազոր մարմնին, դադարեցնում են անձնագրի գործողությունը կամ տվյալ տեսակի թափոնի համար հաստատում նոր անձնագիր» բառերով․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ և 1.3-րդ մասերով.

«1.2. Վտանգավոր թափոններ առաջացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն այլ անձանց փոխանցվող վտանգավոր թափոնի հետ տրամադրում են նաև տվյալ թափոնի համար հաստատված թափոնի անձնագրի պատճենը, որի տիտղոսաթերթի վրա նշում են վտանգավոր թափոնը փոխադրողի և թափոնի նոր սեփականատիրոջ տվյալները (իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեության վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հաշվառման հասցեն և գործունեության վայրը) և թափոնի անձնագրի պատճենը տրամադրելու տարին, ամիսը, ամսաթիվը։

1.3. Այլ անձանց առաջացրած վտանգավոր թափոնների նոր սեփականատերերը տվյալ թափոններն առաջացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի բացակայության դեպքում թափոն առաջացնողի փոխարեն կազմում, լիազոր մարմնի հետ համաձայնեցնում և հաստատում են թափոնի անձնագիրը։»․

3) 2-րդ մասը «տեղադրվող» բառից հետո լրացնել «, կուտակվող կամ պահվող» բառերով․

4) 3-րդ մասի «տեղադրում» բառը փոխարինել «պահում, օգտահանում կամ հեռացում» բառերով, իսկ «(ներառյալ` օտարերկրյա և անհատ ձեռներեցները),» բառերը՝ «և անհատ ձեռնարկատերերը» բառերով․

5) 4-րդ մասի «վերաբերյալ» բառը փոխարինել «առաջացման, պահման, օգտահանման և հեռացման մասին» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «Շրջակա» բառից առաջ լրացնել «1.» թվով․

2) 1-ին մասի «շահագործողներն ու տնօրինողները, ինչպես նաև շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը» բառերը փոխարինել «շահագործողները, իսկ շահագործողների բացակայության, թափոնների հեռացման վայրերի (այդ թվում՝ աղբավայրերի) շահագործման դադարեցման կամ փակման դեպքում դրանք տնօրինող անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք» բառերով․

3) 1-ին մասը «մոնիթորինգ։» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով․

«2. Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինն իրականացնում է՝

1) իր տարեկան աշխատանքային ծրագրին համապատասխան՝ թափոնների հեռացման վայրերի կամ դրանց հարակից տարածքների հողի, մթնոլորտային օդի, մակերևութային և ստորերկրյա ջրերի որակական ցուցանիշների վերաբերյալ տվյալների հավաքում ակնադիտարկումների, գործիքային չափումների, նմուշառումների, լաբորատոր փորձարկումների միջոցով․

2) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց տրամադրած և սույն մասի 1-ին կետով սահմանված տվյալների հավաքում, ուսումնասիրություն, վերլուծություն և դրանց արդյունքների տեղադրում պաշտոնական կայքում։

3. Սույն հոդվածով սահմանված տվյալների ուսումնասիրության և վերլուծության արդյունքները կիրառվում են թափոնների կառավարման ոլորտի ռազմավարական փաստաթղթերի մշակման, համապատասխան միջոցառումների ծրագրման և իրականացման գործընթացներում:»․

4) 2-րդ մասը «Թափոնների» բառից առաջ լրացնել «4.» թվով։

 

Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «Թափոնների» բառից առաջ լրացնել «1.» թվով․

2) 1-ին մասի «բ» կետի «տեղաբաշխել» բառը փոխարինել «տեղադրել կամ պահել» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «Թափոնների» բառից առաջ լրացնել «1.» թվով․

2) «նախատեսում» բառը փոխարինել «հիմնվում են թափոնների գործածության ստորակարգության (թափոնների հիերարխիայի) կիրառման սկզբունքի վրա և ներառում» բառերով․

3) «ա», «բ» և «զ» կետերը «տեղադրման» բառից հետո լրացնել «կամ պահման» բառերով․

4) «բ» կետի «վճարի» բառը փոխարինել «հարկի» բառով, իսկ «վճարման» բառը՝ «հարկման» բառով․

5) «բ» և «զ» կետերի «շրջակա միջավայրում» բառերը փոխարինել «հատուկ հատկացված տեղերում» բառերով․

6) «զ» կետի «վճարներից» բառը փոխարինել «հարկերից» բառով․

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» կետով.

«ը) թափոնների, այդ թվում՝ կոշտ կենցաղային թափոնների գոյացման վայրում դրանց տեսակավորված հավաքում՝ բնապահպանական ստանդարտներին համապատասխան՝ նյութահումքային և էներգետիկ ռեսուրսների օգտահանման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։»։

 

Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Շրջակա միջավայրում» բառերը փոխարինել «Հատուկ հատկացված տեղերում» բառերով, «վճարները» բառը՝ «հարկերը» բառով և վերնագիրը «տեղադրման» բառից հետո լրացնել «կամ պահման» բառերով․

2) 1-ին մասը «Շրջակա» բառից առաջ լրացնել «1.» թվով․

3) 1-ին մասի «Շրջակա միջավայրում» բառերը փոխարինել «Հատուկ հատկացված տեղերում» բառերով, «սահմանվում են բնապահպանական վճարներ՝ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան» բառերը՝ «բնապահպանական հարկերը սահմանված են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով, իսկ նույն մասը «տեղադրման» բառից հետո լրացնել «կամ պահման» բառերով։

 

Հոդված 15.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. դեկտեմբերի 1

Երևան

ՀՕ-372-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան