Գլխավոր տեղեկություն
Համար
N 1711-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 01.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2025 թվականի N 1711-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2291-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընդգրկված Լեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2291-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) որոշման՝

ա. վերնագրում և տեքստում «նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական» բառերը փոխարինել «մասնագիտական և բարձրագույն» բառերով,

բ. վերնագիրը, 1-ին կետը և հավելվածի վերնագիրը «ընդգրկված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիներին պետական ուսումնական հաստատությունների առաջին կուրս ընդունված» բառերով,

գ. նախաբանում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ» բառերը փոխարինել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ» բառերով,

դ. 2-րդ կետում «և 2028» բառերը փոխարինել «, 2028, 2029, 2030 և 2031» բառերով,

ե. 3-րդ կետում «և 2027-2028» բառերը փոխարինել «, 2027-2028, 2028-2029, 2029-2030 և 2030-2031» բառերով,

զ. 3.1-ին կետում «2024-2025 ուսումնական տարում» բառերը փոխարինել «2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիներին» բառերով, իսկ «նախնական (արհեստագործական), միջին» բառերը հանել,

է. 4-րդ կետից հանել «հետբուհական, նախնական (արհեստագործական) և միջին» բառերը.

2) որոշման հավելվածի՝

ա. 1-ին և 2-րդ կետերում «2024-2025 ուսումնական տարում» բառերը փոխարինել «2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիներին» բառերով,

բ. 1-ին և 4-րդ կետերից հանել «արհեստագործական, միջին» բառերը,

գ. 2-րդ կետից և հետագա տեքստից հանել «նախնական (արհեստագործական), միջին» բառերը,

դ. 3-րդ և 4-րդ կետերում «և 2027-2028» բառերը փոխարինել «, 2027-2028, 2028-2029, 2029-2030 և 2030-2031» բառերով,

ե. 4-րդ կետի 1-ին ենթակետում «2024-2025 ուսումնական տարում» բառերը փոխարինել «2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիներին» բառերով,

զ. 5-րդ կետի 1-ին ենթակետը և 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

01.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ