ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի Հ.2505-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4681-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 24.11.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
19.11.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4681-Ա

«19» նոյեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի Հ.2505-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.11.2025 թվականի եզրակացությունը, ըստ օրենքի 28.07.2025 թվականի ժառանգության իրավունքի վկայագիրը և քաղաքացու դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2023 թվականի օգոստոսի 9-ի «Երևանի, Արաբկիր, Արաբկիր 41-րդ փողոցի հ.5 հասցեի բնակելի տանը կից հողամասի նկատմամբ Սարինե Սարգսի Բորյանի, Անահիտ Սարգսի Բորյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.2505-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) Որոշումը լրացնել նոր՝ 1.1 կետով, հետևյալ բովանդակությամբ.

«1.1 Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024 թվականի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ «ք.Երևան, Արաբկիր, Արաբկիր 41-րդ փողոցի հ.5 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:».

2) Որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին կետում` «Անահիտ Սարգսի Բորյանի» բառերը փոխարինել «Լուսինե Ռոբերտի Գզոյանի» բառերով.

3) Որոշման նախաբանում` «Անահիտ Սարգսի Բորյանի (ծնված 14.04.1947թ.)» բառերը փոխարինել «Լուսինե Ռոբերտի Գզոյանի (ծնված 05.09.1973թ.)» բառերով:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան