ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
«23» նոյեմբերի 2025 թ. |
N 150-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով՝
Հրամայում եմ՝
1. Հաստատել համայնքային սոցիալական ծրագրերի մշակման մեթոդական ուղեցույցը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետին՝ ապահովել համայնքային սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքներին Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների մասնակցությունը սույն հրամանին համապատասխան։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
2025-11-23
|
Ա. Թորոսյան |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի նոյեմբերի 23-ի N 150-Ն հրամանի |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են համայնքային սոցիալական ծրագրերի (այսուհետ նաև՝ ծրագրեր) մշակման սկզբունքները, նպատակներն ու խնդիրները, դրանց մշակման նպատակով համագործակցությունը, մշակման հիմնական փուլերը, մշտադիտարկման և գնահատման, ինչպես նաև վերանայման կարգը։
2. Ծրագրերը մշակվում և հաստատվում են նվազագույնը մեկ և առավելագույնը երեք տարի ժամկետով։
3. Ծրագրերը բխում են համայնքի սոցիալական կարիքներից, պետք է համապատասխանեն համայնքի հնգամյա զարգացման ծրագրին, չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին:
4. Ծրագրերը պետք է ուղղված լինեն համայնքի սոցիալական զարգացմանը, դրանք մշակվում և հաստատվում են համայնքի համար, և դրանցում հաշվի են առնվում ինչպես համայնքի, այնպես էլ դրա մեկ կամ մի քանի բնակավայրերի տարածքային առանձնահատկությունները, ռեսուրսները և կարիքները։
5. Ծրագրերը մշակվում են Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ՄՍԾ) տարածքային կենտրոնի, համայնքի բնակիչների, համայնքի տարածքում գործող պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքի բնակչությանը սպասարկող՝ սոցիալական, առողջապահական, կրթական և այլ ծառայություններ տրամադրող պետական և ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, շահագրգիռ այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հնարավորինս լայն համագործակցությամբ:
6. Իրենց բնույթով ծրագրերը, ինչպես նաև դրանցում ներառված առանձին ենթածրագրերը կարող են լինել՝
1) կանխարգելիչ՝ ուղղված համայնքում հնարավոր սոցիալական հիմնախնդիրները, սոցիալական ռիսկերը և խոցելիության գործոնները կանխելուն․
2) միջամտող՝ ուղղված առկա սոցիալական հիմնախնդիրները լուծելուն կամ համայնքի սոցիալական կարիքները բավարարելուն․
3) արձագանքող և վերականգնողական՝ ուղղված համայնքի՝ որպես մեկ միասնական միավորի՝ արտակարգ իրավիճակներին և հրատապ արձագանք պահանջող այլ իրավիճակներին արձագանքմանը և վերականգնմանը, ինչպես նաև համայնքի բնակիչների առանձին խմբերի սոցիալական վերականգնմանը, համայնքում առկա սոցիալական ծառայությունների ներառականության ապահովմանը և ներառական նոր սոցիալական ծառայությունների զարգացմանն աջակցելուն․
4) կրթական-իրազեկող՝ ուղղված սոցիալական տարբեր հիմնախնդիրների, կարիքների, դրանց պատճառահետևանքային կապերի, զգայուն արձագանքման եղանակների վերաբերյալ համայնքի բնակիչների, համայնքում գործող կառույցների աշխատակիցների իրազեկվածությունը բարձրացնելուն․
5) դիմակայունության ապահովմանն ուղղված ծրագրեր (ենթածրագրեր), որոնց դեպքում ծրագրի խնդիրն է նպաստել համայնքի դիմակայության բարձրացմանը՝ սոցիալական հիմնախնդիրներին, արտակարգ ու ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար․
6) շահերի պաշտպանությանն ուղղված ծրագրեր, որոնց նպատակն է ներդնել համայնքի բնակիչների իրավունքների ու շահերի պաշտպանության մեխանիզմներ, փոխել գոյություն ունեցող համակարգերը, մոտեցումներն ու նորմերը, որոնք խոչընդոտում են բարեկեցիկ համայնքային կյանքին․
7) նորարարական բնույթի ծրագրեր՝ ուղղված համայնքի կարիքների արձագանքման կամ ռեսուրսների ակտիվացման կամ համայնքի սոցիալական զարգացման նոր մոդելներ կամ մեթոդներ մշակելուն, փորձարկելուն և ներդնելուն, ինչպես նաև ուղղված նորարարական՝ մինչ այդ համայնքում չիրականացված ծրագրերի, միջոցառումների և գաղափարների իրականացմանը՝ համայնքի սոցիալական ծառայությունները վերապրոֆիլավորելու, համայնքի նորահայտ կարիքներին արդյունավետորեն արձագանքելու համար։
7. Սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված ծրագրերը կարող են միաժամանակ ունենալ մեկից ավելի ուղղվածություն, օրինակ՝ կանխարգելիչ և նորարարական կամ միջամտող և շահերի պաշտպանությանն ուղղված և այլն։
8. Ծրագրերը ֆինանսավորվում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված միջոցներից։
9. Ծրագիրը մշակում է համայնքի ղեկավարը՝ համայնքապետարանի աշխատակազմի միջոցով: Ծրագրերի մշակման աշխատանքներին, ըստ անհրաժեշտության, կարող են պայմանագրային հիմունքներով ներգրավվել օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպություններ կամ համապատասխան կարողություններ և փորձառություն ունեցող անհատներ։
10. Ծրագիրն իրականացվում է համայնքային մակարդակում, իսկ դրանում ներառված առանձին ենթածրագրերը կարող են ներառել ինչպես համայնքը, այնպես էլ համայնքի մեկ կամ մի քանի բնակավայրերը, իսկ Երևան քաղաքում՝ վարչական շրջանները:
11. Սույն հավելվածի 10-րդ կետով նախատեսված դեպքերում համայնքի մեկ կամ մի քանի բնակավայրերի, իսկ Երևան քաղաքում՝ վարչական շրջանների համար առանձին ենթածրագրերի նախատեսումը պետք է բխի սույն հավելվածի 4-րդ գլխով նախատեսված կարիքների գնահատումից և ուղղված լինի տվյալ բնակավայրի, իսկ Երևան քաղաքում՝ վարչական շրջանի առանձնահատուկ կարիքներից։
12. Ծրագրում ներկայացվում են համայնքի ընդհանուր նկարագիրը, սոցիալ-ժողովրդագրական տվյալները, համայնքի սոցիալական կարիքները, դրանց լուծմանն ու բավարարմանն ուղղված միջոցառումները՝ սոցիալական ծառայությունների նկարագիրը և տրամադրման ընթացակարգը, ֆինանսավորման աղբյուրները, դրանց ծավալը, ժամկետները, ակնկալվող արդյունքը, շահառուների խմբերը, ծրագրի կառավարման, մշտադիտարկման, գնահատման մեխանիզմները, ծրագիրն իրականացնողը կամ դրա ընտրության մեխանիզմը, ժամկետները, հաշվետվողականության մեխանիզմը՝ համայնքի ղեկավարին, ֆինանսավորողին և հանրությանը։
13. Ծրագրերում ներառված առանձին ենթածրագրերում սահմանվում են՝
1) տվյալ ենթածրագրի թիրախային խումբը, որը սահմանվում է հստակ, ինչպես նաև ներկայացվում են ընտրության համապատասխան չափանիշները, որոնք կարող են լինել, օրինակ, հաշմանդամության առաջին կամ երկրորդ խումբ կամ անձի ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունենալը, միայնակ չաշխատող կենսաթոշակառու լինելը, սոցիալապես անապահով անձ կամ ընտանիք լինելը՝ սահմանելով որոշակի միավորային շեմ կամ եկամտի չափ կամ խնամառության խումբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման, բռնի տեղահանված կամ փախստական լինելը, հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված լինելը կամ նախնական գնահատման արդյունքում ցածր կամ միջին կամ բարձր խոցելիություն ունենալը, այլ թիրախային խմբեր․
2) շահառուների կարիքների բավարարմանը կամ համայնքի սոցիալական զարգացմանն ուղղված ծառայությունների նկարագիրը, ինչպես նաև դրանց տրամադրման նպատակները.
3) դրանց իրականացման ընթացակարգերը.
4) անհրաժեշտ ռեսուրսների չափը և դրանց աղբյուրը (պետություն, համայնք, միջազգային դոնոր կազմակերպություններ, հասարակական, բարեգործական կամ այլ կազմակերպություններ, անհատ բարերարներ և այլն), ինչպես նաև մշտադիտարկման ձևաչափը:
14. Համայնքային սոցիալական ծրագրի շրջանակում սոցիալական աջակցության տրամադրումը պարտադիր է։ Սոցիալական աջակցությունը տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում։
2․ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
15. Ծրագրերի նպատակն է նպաստել համայնքի՝ որպես մեկ միասնական միավորի բարեկեցությանը, դիմակայունությանը և ներառականությանը, խթանել համայնքի բնակիչների բարօրությունը, այդ թվում՝ հասցեագրել, կանխել, հաղթահարել համայնքում առկա կամ հնարավոր սոցիալական կարիքները՝ համայնքի ուժեղ կողմերի վերհանմամբ, համայնքի բնակիչների ակտիվ և իմաստալից մասնակցությամբ։ Ծրագրերի նպատակն է նաև սոցիալական համերաշխության ապահովումը համայնքում սոցիալական տարբեր խմբերի միջև լարվածության առաջացման կանխարգելմանը կամ դրանց մեղմացմանը նպաստելու միջոցով:
16. Ծրագրերի խնդիրներն են՝
1) ապահովել սոցիալական պաշտպանության բնագավառում համայնքի ղեկավարի սեփական լիազորությունների իրականացումը․
2) նպաստել համայնքում ներառական, կայուն, մարդու իրավունքների վրա հիմնված համայնքահենք սոցիալական ծառայությունների զարգացմանը՝ խթանելով ներառական, հակախտրական մոտեցումները համայնքային կյանքի տարբեր ոլորտներում.
3) խթանել համայնքի բնակիչների ներգրավվածությունը համայնքային կյանքին, ինչպես նաև նպաստել նրանց սոցիալ-տնտեսական ակտիվացմանը․
4) աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ դրա ռիսկում գտնվող անձանց և ընտանիքներին՝ կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով․
5) բարելավել համայնքի բնակիչներին ուղղված սոցիալական ծառայությունների հասանելիությունը, մատչելիությունը և դրանց մատուցման համակարգումը.
6) նպաստել համայնքի բնակիչների սոցիալական պաշտպանության, առողջության, մշակութային, կրթական և այլ իրավունքների ու դրանց իրացման մեխանիզմների և ընթացակարգերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և այդ իրավունքների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:
17. Ծրագրերի մշակման սկզբունքներն են՝
1) համայնքի սոցիալական զարգացմանը միտված լինելը՝ համայնքի բնակիչների գնահատված սոցիալական կարիքների բավարարման, խոցելիության կամ այն պայմանավորող ռիսկերի նվազեցման, ինչպես նաև համայնքի ռեսուրսների հաշվառմամբ կամ նոր ռեսուրսներ ներգրավելու հնարավորությունների իրացմամբ համայնքի զարգացումն ապահովելը.
2) ծրագրի համալիրությունը՝ համայնքի բնակիչների համալիր և միջոլորտային կարիքների արձագանքմանն ուղղված ծրագրերի մշակումը՝ հաշվի առնելով սոցիալական կարիքների պատճառահետևանքային կապերը, դրանց հրատապությունը կամ բավարարման առաջնահերթությունն, առկա ռեսուրսները կամ դրանց զարգացման կամ համալրման հնարավորությունները.
3) սոցիալական համերաշխության ապահովումը՝ համայնքում սոցիալական տարբեր խմբերի միջև լարվածության առաջացման կանխարգելմանը կամ դրանց մեղմացմանը նպաստելը․
4) մասնակցայնությունը` համայնքային սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքներին համայնքի բնակիչներին և շահագրգիռ այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց մասնակից դարձնելը․
5) փոխգործակցությունը՝ համայնքային սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքներին ՄՍԾ տարածքային կենտրոնների, համայնքի տարածքում գործող համագործակցության ցանցի մասնակիցների հետ համատեղ աշխատանքների և գործուն համագործակցության ապահովումը.
6) ռեսուրսների արդյունավետ ներգրավումն ու օգտագործումը՝ արդյունքահեն պլանավորման ապահովման, ինչպես նաև ծրագրերի, այդ թվում՝ ենթածրագրերի մշտադիտարկման և արդյունավետության գնահատման միջոցով․
7) ծրագրի շարունակական վերանայումը և բարելավումը՝ ելնելով մշտադիտարկման և գնահատման արդյունքներից․
8) թափանցիկության ու հաշվետվողականության ապահովումը համայնքի բնակիչների և շահագրգիռ այլ կողմերի համար:
18. Ծրագրերի մշակման ընթացքում կիրառելի են նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված՝ սույն հավելվածով չսահմանված այլ սկզբունքները։
3. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
19. Ծրագրի մշակումը, ներառյալ ծրագիրը սույն հավելվածի 9-րդ կետով նախատեսված կարգով ներգրավված կազմակերպության կամ անհատի միջոցով մշակվելու դեպքում, իրականացվում է սույն գլխում նկարագրված հաջորդական քայլերի միջոցով, որոնց իրականացման արդյունքում ձևավորվում է ծրագրի նախագիծը։
20. Ծրագիրը մշակվում է հետևյալ փուլերով՝
1) ծրագրի մշակման նպատակով համայնքի ղեկավարի կողմից աշխատանքային խմբի (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) ձևավորում, որում ներգրավվում են՝
ա․ համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, մասնավորապես՝ համայնքի սոցիալական աշխատողը, սոցիալական պաշտպանության բնագավառում համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացման, ինչպես նաև զարգացման ծրագրերի մշակման համար պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչները կամ առանձին համայնքային ծառայողներ, մասնավորապես` համայնքապետարանի աշխատակազմի կրթության և առողջապահության ոլորտների պատասխանատու մասնագետներ և այլն․
բ․ ՄՍԾ տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի ներկայացուցիչը (ներկայացուցիչները)․
գ․ ՄՍԾ տարածքային կենտրոնի հետ ստորագրված սոցիալական համաձայնագրով տարածքային մակարդակում համագործակցության ցանցին միացած մասնակիցները (նրանց ներկայացուցիչները) և համայնքի բնակչության ներկայացուցիչները․
դ․ շահագրգիռ այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք՝ համայնքի ղեկավարի կամ այդ իրավաբանական ու ֆիզիկական անձանց նախաձեռնությամբ․
2) Աշխատանքային խմբի կողմից համայնքի սոցիալական կարիքների և ռեսուրսների գնահատում․
3) գնահատման արդյունքում համայնքի առաջանահերթ սոցիալական կարիքների և դրանց բավարարման համար անհրաժեշտ ռեսուրսների սահմանում (արձանագրում)․
4) Ծրագրի նախագծի կազմում (պատրաստում)՝ համաձայն սույն հավելվածի N 1 ձևի, և դրա հաստատում համայնքի ավագանու կողմից։
21. Գնահատման արդյունքում համայնքի վերհանված առաջնահերթ սոցիալական կարիքները և դրանց բավարարման անհրաժեշտ ռեսուրսների սահմանումը (արձանագրումը) Ծրագրի նախագծում կարող է իրականացվել բազմաբնակավայր համայնքների դեպքում՝ ըստ բնակավայրերի, Երևան քաղաքի դեպքում՝ ըստ վարչական շրջանների։
22. Աշխատանքային խմբի գործունեությունը, բացառությամբ սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված դեպքի, համակարգում է համայնքի սոցիալական աշխատողը կամ սոցիալական պաշտպանության ոլորտում համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացման պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը։
23. Ծրագրի մշտադիտարկումն ու գնահատումը, ծրագրի վերանայումն իրականացվում է սույն հավելվածի 5-րդ գլխով սահմանված կարգով։
24. Ծրագրի նախագիծն Աշխատանքային խմբի ձևավորումից կամ սույն հավելվածի 9-րդ կետով նախատեսված կազմակերպության կամ անհատի հետ պայմանագրի կնքումից հետո առավելագույնը երեք ամսվա ընթացքում ներկայացվում է համայնքի ղեկավարին՝ համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելու նպատակով։
25. Համայնքի ավագանու կողմից հաստատվելուց հետո ծրագիրը ներառվում է համայնքի տարեկան աշխատանքային պլանում։
4. ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ
26. Գնահատումն իրականացվում է հետևյալ նպատակներով՝
1) ուսումնասիրել համայնքի սոցիալական կարիքները, մասնավորապես՝
ա․ համայնքում աղքատության և գործազրկության ցուցանիշները, ինչպես նաև սոցիալապես անապահով, գործազուրկ կամ աշխատանք փնտրող անձանց հիմնական սոցիալական կարիքները․
բ․ հաշմանդամություն ունեցող կամ միայնակ չաշխատող կենսաթոշակառուների հիմնական սոցիալական կարիքները․
գ․ տարիքի, ֆիզիկական կամ հոգեկան առողջության, ինքնասպասարկման ունակությունների կորստով, սեփական վարքագիծը կառավարելու, տեղաշարժվելու կամ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությունների հետ կապված խնդիրներով անձանց հիմնական սոցիալական կարիքները․
դ․ անօգնականության կամ համայնքի բնակիչների մեծամասնությունից սոցիալական մեկուսացման կամ վնասակար սովորույթների կամ ճնշող հոգեվիճակների պատճառով առօրյա կյանքի կազմակերպման դժվարություններով անձանց հիմնական սոցիալական կարիքները․
ե․ առանց ծնողական խնամքի մնալու, այդ թվում՝ փաստացի, պարտադիր կրթությունից դուրս մնալու հանգամանքով, երեխայի վարքային խնդիրների դրսևորմամբ կամ դրա առաջացման վտանգով կամ կերակրողին կորցնելու հանգամանքով պայմանավորված երեխաների հիմնական սոցիալական կարիքները․
զ․ անօթևան կամ որոշակի բնակության վայր չունեցող անձանց կամ ընտանիքների հիմնական սոցիալական կարիքները․
է․ բռնության կամ ընտանեկան և կենցաղային բռնության կամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելու կամ հանցագործությունից տուժելու հանգամանքով տուժած անձանց հիմնական սոցիալական կարիքները․
ը․ հարկադիր վերադարձով, բռնի տեղահանմամբ, ապաստան հայցելով կամ փախստական ճանաչելու հանգամանքով պայմանավորված անձանց կամ ընտանիքների հիմնական սոցիալական կարիքները․
թ․ երկարաժամկետ միգրանտ հանդիսացող անձանց և նրանց ընտանիքների հիմնական սոցիալական կարիքները․
ժ. պրոբացիայի շահառու հանդիսանալու կամ ազատազրկման վայրերից վերադառնալու փաստով պայմանավորված անձանց հիմնական սոցիալական կարիքները․
ժա․ հրատապ արձագանք պահանջող իրավիճակով կամ ռազմական կամ արտակարգ դրության հետևանքով ընտանիքի անդամի անհայտ կորելու կամ գերեվարված լինելու կամ զոհվելու (մահանալու) հանգամանքով պայմանավորված անձանց կամ ընտանիքների կարիքները․
ժբ. «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կամ դրա ռիսկում գտնվելու հանգամանքով պայմանավորված այլ սոցիալական կարիքները․
2) ուսումնասիրել համայնքի ռեսուրսները, որոնք են՝ ֆինանսական, մարդկային, սոցիալական (գործընկերություններ, քույր-քաղաքներ, համայնքի բնակիչներին ծառայություններ տրամադրող կազմակերպություններ), նյութատեխնիկական, օրինակ՝ գույք, շենք-շինություն, և այլն․
3) ուսումնասիրել համայնքի բնակիչների սոցիալական կարիքների բավարարման համար առկա ծառայությունները և դրանց համալրման կամ զարգացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից համայնքի բնակիչներին տրամադրվող բոլոր սոցիալական ծառայությունները՝
ա․ ըստ ոլորտների (օրինակ՝ սոցիալական աջակցություն, առողջապահական, կրթական և այլն)․
բ․ ըստ շահառուների խմբերի (բնակչության ո՞ր խմբերին կամ ընտանիքներին ուղղված)․
գ. ըստ տարածքային բաշխվածության.
դ. այլ.
4) վեր հանել առկա ծառայությունների շրջանակում բավարարվող կարիքները և այդ ծառայությունների շրջանակներից դուրս մնացող այլ կարիքները.
5) վեր հանել համայնքի սոցիալական կարիքների բավարարման նպատակով կիրառելի հնարավոր այլ ռեսուրսները, այդ թվում՝ պետական և ոչ պետական, սուբվենցիոն, դրամաշնորհային ծրագրերի դիմելու միջոցով։
27. Գնահատման իրականացման նպատակով Աշխատանքային խմբի կողմից նախապես որոշվում են վիճակագրական այն հիմնական տվյալները (այսուհետ՝ վիճակագրական տվյալներ), որոնք անհրաժեշտ է հավաքագրել համայնքի սոցիալական կարիքների, դրանց տարածվածության, ընդգրկող խմբերի մասին տեղեկատվություն ստանալու համար։ Դրանք կարող են ներառել, բայց չսահմանափակվել հետևյալ տվյալներով՝
1) համայնքի բնակչության ընդհանուր թվաքանակը, սեռատարիքային կազմը`
ա. մինչև 18 տարեկան երեխաների թվաքանակը, այդ թվում` աղջիկները և տղաները.
բ. աշխատունակ տարիքի անձանց թվաքանակը, այդ թվում` կանայք և տղամարդիկ.
գ. 65-75 տարեկան անձանց թվաքանակը, այդ թվում` կանայք և տղամարդիկ.
դ. 75 տարին լրացած և ավելի բարձր տարիքի անձանց թվաքանակը, այդ թվում` կանայք և տղամարդիկ.
2) տնային տնտեսությունների թիվը․
3) աշխատանք փնտրող անձանց և գործազուրկների թիվը, այդ թվում՝ կանայք և տղամարդիկ․
4) ժամանակավոր աշխատանքի մեկնած (մեկնող) անձանց թվաքանակը, այդ թվում` կանայք և տղամարդիկ.
5) հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակը՝ ըստ, սեռի, հաշմանդամության խմբի (1-ին, 2-րդ և 3-րդ խումբ) կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի․
6) հաշմանդամություն ունեցող երեխաների թվաքանակը․
7) հոգեկան կամ մտավոր առողջության խնդիր ունեցող անձանց թիվը, այդ թվում՝ մինչև 18 տարեկան․
8) ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածություն ունեցող անձանց թվաքանակը, այդ թվում` կանայք և տղամարդիկ․
9) ընտանեկան կամ կենցաղային բռնության դեպքերի թիվը․
10) ընտանիքի անապահովության գնահատման համակարգում ներառված ընտանիքների թիվը, այդ թվում՝ ընտանիքի անապահովության գնահատման համակարգով ծայրահեղ անապահով, չափավոր կամ միջին կամ անապահով ճանաչված ընտանիքների թիվը, ինչպես նաև ընտանիքների թիվը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ սահմանված խնամառության խմբերի․
11) միայնակ չաշխատող կենսաթոշակառուների թիվը․
12) միածնող ընտանիքների թիվը․
13) անօթևան կամ բնակության որոշակի վայր չունեցող անձանց կամ ընտանիքների թիվը.
14) բռնի տեղահանված կամ փախստական կամ ապաստան հայցող անձանց և ընտանիքների թիվը․
15) հարկադիր վերադարձած միգրանտ ունեցող ընտանիքների թիվը.
16) երկարաժամկետ միգրանտ ունեցող ընտանիքների թիվը․
17) պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը․
18) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թիվը, այդ թվում՝ խնամակալության կամ հոգաբարձության կամ խնամատարության հանձնված և համայնքում գտնվող երեխաների թիվը․
19) պրոբացիայի շահառու հանդիսացող կամ ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած անձանց թիվը, այդ թվում` կանայք և տղամարդիկ․
20) հրատապ արձագանք պահանջող իրավիճակներից տուժած (բացառությամբ՝ բռնի տեղահանվածների) անձանց կամ ընտանիքների թիվը․
21) համայնքում առկա սոցիալական այլ կարիքներին վերաբերող վիճակագրական տվյալներ։
28. Աշխատանքային խումբը վիճակագրական տվյալները հավաքագրում է հետևյալ եղանակներով՝
1) համայնքային, պետական, ազգային վիճակագրական ծառայության կամ այլ համապատասխան գերատեսչությունների տեղեկատվական բազաներից օգտվելու, տվյալներին տիրապետող գերատեսչություններին հարցումներ ուղարկելու միջոցով.
2) ինքնուրույն հաշվարկ կատարելով այնպիսի տվյալների դեպքում, երբ անհրաժեշտ տվյալները առկա կամ հասանելի շտեմարաններում առկա չեն կամ որոնց վիճակագրությունը չի վարվում:
29. Վիճակագրական տվյալների ուսումնասիրություն կարող է իրականացվել նաև համայնքի ռեսուրսներն ուսումնասիրելու համար, մասնավորապես`
1) համայնքում մարդկային ռեսուրսի կամ անհրաժեշտ մասնագետների (օրինակ՝ սոցիալական աշխատողներ, սոցիալական մանկավարժներ, հատուկ մանկավարժներ, հոգեբաններ, բժիշկներ և այլն) թիվը վերհանելու նպատակով․
2) ֆիզիկական ռեսուրսները կամ շենք-շինությունները կամ գույքը քարտեզագրելու համար, որոնք կարող են կիրառվել համայնքում սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոններ ստեղծելու կամ ծառայություններ տրամադրող կազմակերպություններին պայմանագրային հիմունքներով հատկացնելու համար․
3) համայնքի տիրապետման ներքո կամ համայնքին հասանելի այլ ռեսուրները վերհանելու նպատակով։
30. Գնահատում իրականացնելու նպատակով Աշխատանքային խումբը կիրառում է նաև հետևյալ մեթոդները`
1) առկա ու վերաբերելի զեկույցների և հետազոտությունների տվյալների ուսումնասիրություններ.
2) փորձագետների հետ հարցումներ.
3) բնակիչների հետ անհատական կամ խմբային հարցազրույցներ, մասնավորապես՝ ֆոկուս-խմբային քննարկումներ:
31. Փորձագիտական կամ բնակիչների հետ հարցազրույցները կարող են անցկացվել ինչպես հեռավար, այնպես էլ դեմ առ դեմ հանդիպումների միջոցով:
32. Փորձագետների հետ հարցումներ իրականացնելիս՝ որպես փորձագետներ կարող են հանդես գալ տվյալ համայնքի սոցիալական, առողջապահական, կրթական կամ այլ ոլորտներում գործող մասնագետները, համայնքային ծառայողները, համայնքի՝ տեղական ինքնակառավարման կամ սոցիալական պաշտպանության ոլորտներին առնչություն ունեցող ֆիզիկական անձինք կամ կազմակերպությունների ներկայացուցիչները, համայնքում գործող կամ համայնքի բնակիչներին սպասարկող պետական, այդ թվում՝ մարզպետի աշխատակազմի և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները:
33. Համայնքի բնակիչների հետ անհատական կամ խմբային հարցազրույցներն Աշխատանքային խումբը կազմակերպում է այնպես, որ հարցազրույցներն անցկացվեն նույն կարիքն ունեցող, սակայն տարբեր բնութագրիչներ (տարբեր սեռի, տարիքի, կրթության, տարբեր բնակավայրերի բնակիչ հանդիսացող) ունեցող բնակիչների հետ՝ ապահովելով տարբեր բնութագրիչներ ունեցող անձանց ներկայացվածությունը հարցազրույցներին: Ըստ անհրաժեշտության՝ հարցազրույցները կարող են անցկացվել նաև համանման բնութագրիչներ ունեցող անձանց, օրինակ՝ նույն տարիքային խմբի կամ նույն սեռի հետ:
34. Խմբային հարցազրույցների, այդ թվում՝ փորձագիտական խմբային հարցումներին կամ ֆոկուս-խմբային քննարկումներին, միաժամանակ կարող է մասնակցել 8-12 անձ:
35. Աշխատանքային խումբը հարցումներն իրականացնում է հետևյալ հարցերի պատասխանները ստանալու նպատակով`
1) որո՞նք են համայնքի առաջնահերթ սոցիալական կարիքները.
2) ովքե՞ր կամ ո՞ր խմբերը հիմնականում ունեն այդ կարիքները, նրանց սեռատարիքային բնութագրիչները, աշխարհագրական տեղաբաշխումը․
3) ի՞նչ ծրագրեր են իրականացվում կամ ծառայություններ տրամադրվում այդ կարիքների բավարարման համար․
4) որքանո՞վ են այդ ծրագրերը կամ ծառայություններն ապահովում կամ նպաստում նշված խմբերի սոցիալական կարիքների բավարարմանը․
5) ի՞նչ խնդիրներ կան այդ ծառայությունները կամ ծրագրերը կազմակերպելու կամ տրամադրելու (իրականացնելու) ընթացքում, ինչպե՞ս լուծել այդ խնդիրները.
6) ի՞նչ նոր ծառայությունների կամ ծրագրերի կարիք կա նշված սոցիալական կարիքները բավարարելու համար, օրինակ՝ աշխատանքի, աշխատանքային գործիքների, աշխատանքային միջավայրի, գույքի, խորհրդատվության, դասընթացների կամ վերապատրաստման, վերականգնողական ծառայությունների, կացարանի, ինչպես նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված այլ ծառայություններ․
7) ի՞նչ ռեսուրսներ կան (ֆինանսական, մարդկային, նյութատեխնիկական, գույքային, շենքային և այլն), որոնք համայնքում առկա են և կարող են ավելի արդյունավետ կիրառվել համայնքի սոցիալական կարիքները բավարարելու համար կամ կարող են ներդրվել ծրագրերի իրականացման նպատակով․
8) ի՞նչ այլ հնարավորություններ կամ ռեսուրսներ կան, որոնցից համայնքը կարող է օգտվել և ներգրավել համայնքի սոցիալական կարիքները բավարարելու գործընթացում․
9) բնակչության ո՞ր խմբերը կամ ո՞ր սոցիալական կարիքներն են շարունակաբար դուրս մնացել կամ տվյալ քննարկման ընթացքում են դուրս մնացել համայնքի ուշադրությունից․
10) այլ հարցեր, որոնք կծագեն քննարկման ընթացքում ուսումնասիրությունն ավելի խորքային կամ մանրակրկիտ իրականացնելու համար, կամ Աշխատանքային խումբը նպատակահարմար կգտնի ներառել փորձագիտական հարցումներն իրականացնելու ընթացքում։
36. Բացահայտված կարիքների, ռեսուրսների գնահատման արդյունքները հաստատելու (համալրելու), ինչպես նաև կարիքների առաջնահերթությունը որոշելու նպատակով Աշխատանքային խումբը կազմակերպում է հանրային լսումներ:
37. Հանրային լսումները բաց են, և կարևոր է, որ դրանց մասնակցեն համայնքի բնակիչների բոլոր խմբերի ներկայացուցիչները և ներկայացնեն իրենց կարծիքը կամ տեսակետները։
38. Զգայուն խնդիրների քննարկման պարագայում այդ խնդիրների քննարկումը և առաջանահերթությունների որոշումը ֆոկուս-խմբային քննարկումների կամ հանրային լսումների փոխարեն կարող են կազմակերպվել փորձագիտական կամ բնակիչների հետ առանձին՝ փոքր խմբերով քննարկումների միջոցով:
39. Գնահատման ընթացքն ու արդյունքները ներկայացվում են հաշվետվություններում, որոնց ամփոփ տարբերակը տեղ է գտնում համայնքային սոցիալական ծրագրի համապատասխան հատվածում։
40. Գնահատման ընթացքում համայնքի վերհանված սոցիալական կարիքների առաջնահերթությունը որոշելու նպատակով կիրառվում է «Կարիքների սրության և միտումների համատեղման» մոտեցումը (այսուհետ՝ մոտեցում), որի միջոցով ապահովվում է կարիքների առաջնահերթության որոշումը դրանց առաջնահերթության, ինչպես նաև զարգացման միտումների (դինամիկայի) տեսանկյունից։
41. Կարիքների առաջնահերթությունը որոշվում է՝ ըստ վերջին երեք տարիներին դրանց դրսևորած միտումների՝ հաշվի առնելով այն, թե արդյո՞ք այդ կարիքների հետ կապված իրավիճակը «վատթարանում է», «մնում է նույնը», «բարելավվում է»։
42. Կարիքների առաջնահերթությունը որոշելիս՝ Աշխատանքային խումբը հաշվի է առնում այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝
1) նշված կարիքն ունեցող անձանց թիվը (հնարավոր է հաշվի առնել նաև մոտավոր թիվը), ինչպես նաև ուղղակի և անուղղակի շահառուների թիվը.
2) կարիքների չբավարարման հետևանքները, դրանց ազդեցությունն այդ կարիքներն ունեցող անձանց կամ նրանց ընտանիքների կենսագործունեության, ինչպես նաև համայնքի սոցիալական բարեկեցության կամ ներառականության վրա.
3) կարիքների ի հայտ գալու հաճախականությունը.
4) հանրության աջակցությունը․
5 ) ծրագրի կայունությունը.
6) ծրագրի ազդեցությունը բնակիչների սոցիալ-տնտեսական ակտիվացման, անապահովության կրճատման, համայնքի առաջնահերթ կարիքների բավարարման գործընթացների վրա.
7) համայնքում առկա ծառայությունների մատչելիության և հասանելիության կամ ծածկույթի ընդլայնման հնարավորությունները․
8) համայնքի կարողությունների հզորացման հնարավորությունները.
9) այլ չափանիշներ, որոնք Աշխատանքային խումբը նպատակահարմար կգտնի կիրառել այս կամ այն կարիքի առաջնահերթությունը որոշելու նպատակով։
43. Կատարված վերլուծության հիման վրա Աշխատանքային խմբի անդամները որոշում են գնահատումների ընթացքում վերհանված սոցիալական կարիքների առաջնահերթությունը՝ դրանք որակելով որպես «առաջնահերթ կարիք», «նվազ առաջնահերթ կարիք» կամ «ոչ առաջնահերթ կարիք»՝ սույն հավելվածի N 1 աղյուսակը լրացնելու միջոցով։ Յուրաքանչյուր կարիքին՝ ըստ իր առաջնահերթության և դրսևորած միտումների, տրվում են սույն հավելվածի N 2 աղյուսակով նախատեսված միավորները։
44. Առավել միավորներ են ստանում այն կարիքները, որոնք առաջնահերթ են և միևնույն ժամանակ ունեն վատթարանալու միտում: Նշված սկզբունքով որոշվում են համայնքի առաջնահերթ սոցիալական կարիքները։
45. Կարիքների առաջնահերթությունը կամ դրանց վիճակի փոփոխության միտումները Աշխատանքային խումբը կարող է որոշել նաև քվեարկության միջոցով՝ Աշխատանքային խմբի՝ նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։
46. Ծրագրերի մեջ ներառվող առանձին ենթածրագրերը կազմվում են՝ ըստ առաջնահերթ համարված սոցիալական կարիքների (դրանց բավարարման)։
47. Համայնքը կարող է ենթածրագրերի իրականացման համար ներգրավել նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված այլ միջոցներ՝ համայնքի կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների, դրանք ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) շրջանակի կամ ընդգրկման տարածքի ընդլայնման նպատակով։
|
Աղյուսակ N 1 համայնքի սոցիալական կարիքների առաջնահերթությունների որոշման |
|
հ/հ |
Կարիքը |
Միտումները |
Առաջնահերթությունը |
Միավորները | ||||
|
Վատթարանում է |
Մնում է նույնը |
Բարելավվում է |
Առաջնահերթ |
Նվազ առաջնահերթ |
Ոչ առաջնահերթ | |||
|
1. |
||||||||
|
2. |
||||||||
|
3. |
||||||||
|
Աղյուսակ N 2 համայնքի սոցիալական կարիքների առաջնահերթության որոշման համար կիրառվող միավորների |
|
Միտումներ |
Առաջնահերթություն | ||
|
Առաջնահերթ |
Նվազ առաջնահերթ |
Ոչ առաջնահերթ | |
|
Վատթարանում է |
9 |
6 |
3 |
|
Մնում է նույնը |
8 |
5 |
2 |
|
Բարելավվում է |
7 |
4 |
1 |
5. ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ
48. Ծրագրերի մշտադիտարկումն ու գնահատումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
1) համայնքապետարանի, Երևան քաղաքում՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման միջոցով.
2) մարզպետարանի, Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման միջոցով․
3) համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի (օրինակ՝ հանձնաժողով և այլն) միջոցով․
4) պայմանագրային հիմունքներով ներգրավված կազմակերպության կամ անհատի միջոցով` hամապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում։
49. Ծրագրի մշտադիտարկման և գնահատման գործընթացներում կարող են նաև ներգրավվել համայնքի սոցիալական պաշտպանության ոլորտում գործող պետական կամ ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև համայնքի բնակիչներ։
50. Մշտադիտարկման հիմնական ցուցանիշներն են՝
1) սոցիալական արդյունավետությունն` արդյունքը նպաստելու է համայնքային առաջնահերթ կարիքների բավարարմանը․
2) տնտեսական արդյունավետությունն` արդյունքը նպաստելու է այնպիսի ծառայություննների ստեղծմանը կամ եղածի բարելավմանը, որոնցից ստացված սոցիալական օգուտները համապատասխանում են կատարված ծախսերին.
3) համապատասխանությունը և հասցեականությունն` արդյունքը նպատակաուղղված է սոցիալական կարիքներ ունեցող խմբերին ուղղված ծառայությունների ստեղծմանը կամ դրանց բարելավմանը.
4) համընդհանրությունն` արդյունքը նպաստելու է ծառայություննների տրամադրմանը բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն.
5) ժամանակատարությունն` արդյունքը նպաստելու է ողջամիտ ժամանակահատվածում ծառայությունների տրամադրմանը.
6) մատչելիությունն` արդյունքը նպաստելու է ծառայությունների տրամադրման տնտեսական մատչելիության ավելացմանը.
7) հասանելիությունն` արդյունքը նպաստելու է ծառայությունների մատուցման ֆիզիկական հասանելիության բարելավմանը.
8) թիրախային խմբի բավարարվածությունը և գոհունակությունը ծրագրի իրականացման ընթացքից և արդյունքներից:
51. Ծրագրի իրականացման ընթացքում՝ մեկնարկից հետո առնվազն իրականացման ժամանակահատվածի կեսն անցնելուց հետո, կատարվում է մշտադիտարկում կամ ընթացիկ գնահատում, որի նպատակն է պարզել, թե արդյո՞ք ծրագիրն իրականացվում է ըստ նախատեսվածի, կա՞ն, արդյոք, շեղումներ, և ի՞նչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք կարող են ծրագրի վերանայման պատճառ հանդիսանալ:
52. Ծրագրի վերանայման գործընթացը կատարում է ծրագիրը մշակող աշխատանքային խումբը կամ կազմակերպությունը կամ անհատը սույն հավելվածով սահմանված կարգով՝ ուշադրություն դարձնելով բնակչության նոր կարիքներին, ռեսուրսային և տնտեսական հնարավորությունների փոփոխություններին, ճգնաժամային երևույթներին և այլն:
53. Ծրագրի վերանայման դեպքում այն ներկայացվում է համայնքի ղեկավարին, որն էլ, իր հերթին, այն ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը` որպես վերանայված ծրագիր:
54. Ծրագրի՝ սահմանված ժամկետի ավարտից հետո կատարվում է դրա վերջնական գնահատումը՝ որոշելու ծրագրում ընդգրկված անձանց վրա ծրագրի ունեցած ազդեցության աստիճանը` համեմատելով դրանով առաջադրված նպատակների ու խնդիրների իրացվածության հետ:
Ձև N 1
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
(նշել տարեթվերը)
Մարզը՝
Համայնքը՝
Ընդունման ամսաթիվը՝
Բովանդակություն
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ
|
էջ |
|
1. ՀԱՄԱՅՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
|
|
|
1.1. Համայնքի մասին ընդհանրական տեղեկատվությունը |
|
|
1.2. Համայնքի սոցիալ-ժողովրդագրական տվյալները |
|
|
1.3. Համայնքում առկա ենթակառուցվածքները և այլ տվյալներ |
|
|
1.4. Սոցիալական, առողջապահական և կրթական ոլորտների մասնագիտական ներուժը |
|
|
2. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ (ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
|
|
|
2.1. Համայնքի սոցիալական կարիքների և ռեսուրսների գնահատման արդյունքները, ՍՈՒՈԹ (SWOT) վերլուծության արդյունքները |
|
|
2.2. Տեսլականը և նպատակները |
|
|
2.3. Թիրախային խումբը |
|
|
2.4. Առաջարկները |
|
|
3. ԵՆԹԱԾՐԱԳՐԵՐԸ
|
|
|
3.1. Ենթածրագիր N 1 (ավելացնել տողեր ըստ անհրաժեշտության) |
|
|
4. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ
|
|
|
5. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՊԼԱՆԸ
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ
Ներկայացվում է համայնքի ղեկավարի ուղերձը համայնքային սոցիալական ծրագրի ընդունման և իրականացման վերաբերյալ: Ներկայացվում են նաև համայնքի սոցիալական ծրագրի ընդունման նպատակը, գործողության ժամանակահատվածը, մշակման և ընդունման, այդ թվում՝ համայնքի սոցիալական կարիքների և ռեսուրսների գնահատման նպատակով իրականացված գործընթացները, աշխատանքային խմբի գործունեության նկարագիրն, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն՝ ըստ նպատակահարմարության։
1. ՀԱՄԱՅՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1.1. Համայնքի մասին ընդհանրական տեղեկատվությունը (լրացվում են առկա տվյալները, ներառյալ բնակավայրերի մասին տեղեկատվությունը և առանձնահատկությունները)
1.2. Համայնքի սոցիալ-ժողովրդագրական տվյալները` համաձայն N 1 և N 2 աղյուսակների (ներկայացվում են համայնքի սոցիալական կարիքների և ռեսուրսների գնահատման ընթացքում հավաքագրված տվյալները)։
|
Աղյուսակ N 1 համայնքի սեռատարիքային կազմի վերաբերյալ տվյալների |
|
Տվյալը |
Ժամանակահատվածը՝ ______ թթ․ (լրացվում են առկա վերջին տվյալները) | |||
|
1․ |
Մշտական բնակչության թիվը, որից՝ |
|||
|
1․1․ |
Արական |
|||
|
1․2․ |
Իգական |
|||
|
1․3․ |
մինչև 18 տարեկան, որից՝ |
|||
|
1․3․1․ |
Արական |
|||
|
1․3․2․ |
Իգական |
|||
|
1․4․ |
65-75 տարեկաններ, որից՝ |
|||
|
1․4․1․ |
Արական |
|||
|
1․4․2․ |
Իգական |
|||
|
1․5․ |
75-ից բարձր, որից՝ |
|||
|
1․5․1․ |
Արական |
|||
|
1.5.2․ |
Իգական |
|||
|
Աղյուսակ N 2 համայնքի սոցիալ-ժողովրդագրական կազմի վերաբերյալ այլ տվյալների |
|
Տվյալը |
Ժամանակահատվածը՝______ թթ․ (լրացվում են առկա վերջին տվյալները) | |||
|
2․ |
Տնային տնտեսությունների թիվը |
|||
|
2.1. |
Մշտական տնային տնտեսությունների թիվը, որոնք մի տարուց ավել մշտապես բնակվում են համայնքում |
|||
|
2.2. |
Փաստացի բնակվող տնային տնտեսությունների թիվը |
|||
|
3. |
Աշխատունակ տարիքի անձանց թիվը, որից՝ |
|||
|
3.1. |
Կանայք |
|||
|
3.2. |
Տղամարդիկ |
|||
|
4. |
Աշխատանք փնտրող անձանց թիվը, որից՝ |
|||
|
4.1․ |
Կանայք |
|||
|
4.2․ |
Տղամարդիկ |
|||
|
5. |
Գործազուրկ անձանց թիվը, որից՝ |
|||
|
5․1 |
Կանայք |
|||
|
5.2 |
Տղամարդիկ |
|||
|
6. |
Ժամանակավոր աշխատանքի մեկնած (մեկնող) անձանց թիվը, որից՝ |
|||
|
6.1. |
Կանայք |
|||
|
6.2. |
Տղամարդիկ |
|||
|
7. |
Հաշմանդամություն ունեցող անձանց թիվը, որից՝ |
|||
|
7.1. |
Կանայք |
|||
|
7.2. |
Տղամարդիկ |
|||
|
7.3. |
Հաշմանդամության 1-ին խումբ կամ ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակում ունեցող անձանց թիվը |
|||
|
7.4. |
Հաշմանդամության 2-րդ խումբ կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում անձանց թիվը |
|||
|
7.5. |
Հաշմանդամության 3-րդ խումբ կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում անձանց թիվը |
|||
|
8. |
Հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը |
|||
|
9. |
Հաշմանդամություն չունեցող, սակայն հոգեկան կամ մտավոր առողջության խնդիր ունեցող անձանց թիվը, որից՝ |
|||
|
9.1. |
Մինչև 18 տարեկան |
|||
|
9.2. |
18 տարեկանից բարձր |
|||
|
10. |
Ընտանեկան կամ կենցաղային բռնության դեպքերի թիվը |
|||
|
11. |
Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում ներառված ընտանիքների թիվը, որից՝ |
|||
|
11.1. |
Ծայրահեղ անապահով կամ անապահովության նպաստ ստացող ընտանիքների թիվը |
|||
|
11.2. |
Չափավոր անապահով ընտանիքների թիվը |
|||
|
11.3. |
Միջին անապահով ընտանիքների թիվը |
|||
|
11.4. |
Անապահով ընտանիքների թիվը |
|||
|
12. |
Ընտանիքների թիվը՝ համաձայն Կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ սահմանված խնամառության խմբերի |
|||
|
13. |
Բազմազավակ ընտանիքների թիվը (3 և ավելի երեխա ունեցող) |
|||
|
14. |
Բնակիչների մեծամասնությունից սոցիալապես մեկուսացած ընտանիքների թիվը |
|||
|
15. |
Անօթևանների կամ որոշակի բնակության վայր չունեցողների թիվը |
|||
|
16. |
Միայնակ չաշխատող կենսաթոշակառուների թիվը |
|||
|
17. |
Միածնող ընտանիքների թիվը |
|||
|
18. |
Բռնի տեղահանվածների թիվը, որից՝ |
|||
|
18.1. |
Անձ |
|||
|
18.2. |
Ընտանիք |
|||
|
19. |
Փախստականների թիվը, որից՝ |
|||
|
19.1. |
Անձ |
|||
|
19.2. |
Ընտանիք |
|||
|
20. |
Ապաստան հայցողների թիվը, որից՝ |
|||
|
20.1. |
Անձ |
|||
|
20.2. |
Ընտանիք |
|||
|
21. |
Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը |
|||
|
22. |
Առանց ծնողական խնամքի մնացած և համայնքում գտնվող երեխաների թիվը, որից՝ |
|||
|
22.1. |
Խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող երեխաների թիվը |
|||
|
22.2. |
Խնամատարության հանձնված երեխաների թիվը |
|||
|
23. |
Վերջին մեկ տարում հարկադիր վերադարձած միգրանտ ունեցող ընտանիքների թիվը |
|||
|
24. |
Վերջին մեկ տարում երկարաժամկետ միգրանտ ունեցող ընտանիքների թիվը |
|||
|
25. |
Վերջին մեկ տարում ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած անձանց թիվը, որից՝ |
|||
|
25.1. |
Կանայք |
|||
|
25.2 |
Տղամարդիկ |
|||
|
26. |
Նախորդ վեց ամիսների ընթացքում հրատապ արձագանք պահանջող իրավիճակներից (այդ թվում՝ արտակարգ դրության կամ ռազմական դրության) տուժած անձանց կամ ընտանիքների թիվը |
|||
1.3. Համայնքում առկա ենթակառուցվածքները և այլ տվյալներ՝ համաձայն N 3, N 4 և N 5 աղյուսակների (ներկայացվում են համայնքի սոցիալական կարիքների և ռեսուրսների գնահատման ընթացքում հավաքագրված տվյալները)։
|
Աղյուսակ N 3 hամայնքի տրանսպորտային կապի |
|
Տրանսպորտային հաղորդակցության նկարագիրը (առկայությունը, մեկնման կամ ժամանման հաճախականությունը) | |
|
Տրանսպորտային կապը մարզկենտրոնի հետ (Երևանի և մարզկենտրոնների դեպքում լրացման ենթակա չէ) |
|
|
Տրանսպորտային կապը մայրաքաղաքի հետ (Երևանի դեպքում լրացման ենթակա չէ) |
|
|
Ներհամայնքային տրանսպորտը (բոլոր բնակավայրերում առկա) |
|
|
Տրանսպորտային կապը հարևան համայնքների հետ |
|
|
Աղյուսակ N 4 համայնքի՝ սոցիալական պատասխանատվության ուղղությամբ տնտեսական ներուժի |
|
Համայնքի` սոցիալական պատասխանատվության ուղղությամբ տնտեսական ներուժի նկարագիրը | |
|
Միջին և խոշոր ընկերությունները, որոնք ունեն ներուժ սոցիալական պատասխանատվության ուղղվածության ծրագրեր իրականացնելու համար |
|
|
Սոցիալական պատասխանատվության ուղղվածության ծրագրեր իրականացնող ընկերությունները․ Վերջին երեք տարում սոցիալական պատասխանատվության ուղղվածության ծրագրեր իրականացնելու փորձառությամբ ընկերությունները |
|
|
Համայնքի հաշվեկշռում առկա չօգտագործվող, սակայն սոցիալական ծրագրերի նպատակով օգտագործման ենթակա շինությունները |
|
|
Աղյուսակ N 5 սոցիալական բնագավառի ծառայությունների |
|
5.1 Առողջապահական և կրթական կազմակերպությունները |
Անվանումը |
|
Մանկապարտեզները կամ նախադպրոցական ուսումնական հաստատությունները |
|
|
Բժշկական կենտրոնները |
|
|
Առողջության առաջնային պահպանման կենտրոնները և ամբուլատորիաները |
|
|
Արտադպրոցական կազմակերպությունները, այդ թվում՝ մշակույթի (արվեստի) դպրոցներ, սպորտդպրոցներ, այլ |
|
|
Համայնքում բարձրագույն ուսումնական հաստատությունները |
|
|
Համայնքում նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները |
|
|
Այլ |
|
5.2 Սոցիալական պաշտպանության ոլորտում գործող կազմակերպությունները, անհատները և նրանց գործունեության նկարագիրը | |
|
Համայնքում սոցիալական ծառայություններ տրամադրող պետական մարմինները և կազմակերպությունները (ՄՍԾ տարածքային կենտրոն, պետական ոչ առևտրային կազմակերպություն, այլ) և նրանց կողմից տրամադրվող հիմնական ծառայությունները՝ ըստ թիրախային խմբերի |
|
|
Սոցիալական ծառայություններ տրամադրող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները և նրանց կողմից տրամադրվող հիմնական ծառայությունները կամ իրականացվող ծրագրերը՝ ըստ թիրախային խմբերի |
|
|
Համայնքում պետական դրամաշնորհով սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները և նրանց կողմից տրամադրվող հիմնական ծառայությունները կամ իրականացվող ծրագրերը՝ ըստ թիրախային խմբերի |
|
|
Համայնքում սոցիալական ծառայություններ տրամադրող կամ սոցիալական աջակցության կամ շահապաշտպան ծրագրեր իրականացնող հասարակական կամ բարեգործական (այդ թվում՝ կրոնական) կազմակերպությունները և նրանց կողմից տրամադրվող հիմնական ծառայությունները կամ իրականացվող ծրագրերը՝ ըստ թիրախային խմբերի (նշել նաև, թե արդյոք առկա է համագործակցություն այդ կազմակերպությունների հետ) |
|
|
Համայնքում սոցիալական խմբերի ներկայացուցիչների ոչ ֆորմալ նախաձեռնությունները և նրանց կողմից տրամադրվող հիմնական ծառայությունները կամ իրականացվող ծրագրերը՝ ըստ թիրախային խմբերի (նշել նաև, թե արդյոք առկա է համագործակցություն վերջիններիս հետ) |
|
|
Համայնքի բնակիչներին աջակցող անհատ բարերարները, բարեգործական կամ մասնագիտական խմբերը, նրանց գործունեության հիմնական ուղղությունները (նշել նաև, թե արդյոք առկա է համագործակցություն վերջիններիս հետ) |
|
|
Սոցիալական կացարանները կամ բնակարանները (նշել գտնվելու վայրը) |
|
1.4. Սոցիալական, առողջապահական և կրթական ոլորտների մասնագիտական ներուժը՝ համաձայն N 6 աղյուսակի
|
Աղյուսակ N 6 սոցիալական, առողջապահական և կրթական ոլորտների մասնագիտական ներուժը |
|
Ոլորտը |
Մասնագետներ |
Թվաքանակը (եթե տեղեկատվությունն առկա է) |
|
Սոցիալական |
1. Սոցիալական աշխատող |
|
|
2. Սոցիալական սատարող |
||
|
3. սոցիալական պատրոնաժ իրականացնող մասնագետ |
||
|
4. սոցիալական խնամք իրականացնող կամ սոցիալական սպասարկման այլ մասնագետ |
||
|
Հոգեբանական |
5. Հոգեբան |
|
|
6. Մանկական հոգեբան |
||
|
7. Հոգեթերապևտ |
||
|
Բժշկական |
8. Վերականգնողաբան |
|
|
9. Նյարդաբան |
||
|
10. Հոգեբույժ |
||
|
11. այլ (նշել) |
||
|
Իրավական |
12. Փաստաբան |
|
|
13. Իրավաբան |
||
|
14. Իրավախորհդատու |
||
|
Կրթական-մասնագիտական |
15. Կրթական ծրագրերով զբաղվող մասնագետներ, կարիերայի կենտրոնների, մասնագիտական կողմնորոշման գծով մասնագետներ և այլ (օրինակ՝ քոլեջներում և ՄՍԾ տարածքային կենտրոններում, այլ) |
|
|
Հարբժշկական |
16. Կինեզիոլոգ |
|
|
17. Էրգոթերապիստ |
||
|
18. Օրթեզիստ |
||
|
19. Պրոթեզիստ |
||
|
20. Լոգոպեդ |
||
|
21. Հատուկ մանկավարժ |
||
|
22. Սուրդոմանկավարժ |
||
|
23. Տիֆլոմանկավարժ |
||
|
24. Արտ-թերապիստ |
||
|
25. Խաղաթերապիստ |
||
|
26. Դիաբետի դպրոցի մասնագետ |
2. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ (ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2.1. Համայնքի սոցիալական կարիքների և ռեսուրսների գնահատման արդյունքները` համաձայն N 7 աղյուսակի, ՍՈՒՈԹ (SWOT) վերլուծության արդյունքները` համաձայն N 8 Աղյուսակի։ N 7 աղյուսակում ներկայացվում են համայնքի սոցիալական կարիքների և ռեսուրսների գնահատման արդյունքում բացահայտված առաջնահերթ կարիքները և դրանց բավարարման համար վերհանված ռեսուրսները։
|
Աղյուսակ N 7 համայնքի սոցիալական կարիքների և ռեսուրսների գնահատման արդյունքների |
|
h/h |
Համայնքի բացահայտված սոցիալական կարիքները՝ ըստ տարբեր խմբերի (ըստ անհրաժեշտության ավելացնել տողեր) |
Ռեսուրսը |
|
1. |
||
|
2. |
||
|
3. |
||
|
4. |
||
|
5. |
|
Աղյուսակ N 8 ՍՈՒՈԹ (SWOT) վերլուծության արդյունքների |
|
Ս - ուժեղ կողմերը կամ ներքին ռեսուրսները |
ՈՒ - թույլ կողմերը կամ կարիքները |
|
● |
● |
|
Օ - հնարավորությունները կամ արտաքին ռեսուրսները |
Թ - սպառնալիքները կամ արտաքին վտանգները |
|
● |
● |
2.2. Տեսլականը և նպատակները
Ներկայացվում է համայնքի սոցիալական զարգացման տեսլականը և դրանից բխող համայնքային սոցիալական ծրագրի նպատակները, կարող է ներկայացվել կարիքների և նպատակների «ծառը»՝ համաձայն N 9 աղյուսակի։
|
Աղյուսակ N 9 կարիքների և նպատակների ծառի |
|
Նշել կարիքը՝ |
|
Նկարագրել դրա հետևանքները, բնակիչների կամ առանձին խմբերի կենսագործունեության վրա ունեցած ազդեցությունը՝ |
|
Մեկնաբանել պատճառները՝ |
|
Ներկայացնել կարիքի բավարարման հիմնական ուղիները |
2.3. Թիրախային խումբը
Ներկայացվում է, թե բնակչության ո՞ր խմբերն են հանդիսանում ծրագրի, այդ թվում՝ վերջինիս ենթածրագրերի անմիջական շահառուները, նկարագրվում է նաև, թե ծրագիրն անմիջականորեն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այլ խմբերի կենսագործունեության, ինչպես նաև համայնքի ներառականության և բնակիչների սոցիալ-տնտեսական ակտիվացման վրա:
2.4. Առաջարկները
Ներկայացվում են համայնքային սոցիալական ծրագրի նպատակների իրականացմանն ուղղված առաջարկները՝ հստակ գործողությունների նկարագրով:
3. ԵՆԹԱԾՐԱԳՐԵՐԸ
3.1. Ենթածրագիր N 1
|
Անվանումը՝________________________________________ (լրացվում է ենթածրագրի անվանումն ամբողջությամբ) Ենթածրագրի համառոտ նկարագիրը՝ | |||||||||||||||||||||||||||||
|
Կարիք (կարիքներ), որի (որոնց) լուծմանն է միտված ենթածրագիրը |
Ներկայացնել այն կարիքը (կարիքները), որոնց բավարարմանն է ուղղված սույն ենթածրագիրը. | ||||||||||||||||||||||||||||
|
Ենթածրագրի բնույթը՝ համաձայն Հավելվածի 6-րդ կետի |
|||||||||||||||||||||||||||||
|
Ենթածրագրի նպատակը |
|||||||||||||||||||||||||||||
|
Ենթածրագրի հիմնական գործողությունները, յուրաքանչյուր գործողության համար պատասխանատուների շրջանակը և իրականացման ժամանակացույցը |
| ||||||||||||||||||||||||||||
|
Ենթածրագրի շահառուները |
|||||||||||||||||||||||||||||
|
Ենթածրագրի հիմնական արդյունքները |
Շահառուների թիվը |
Ելակետային արժեքը՝ ըստ ելակետային տարվա |
Թիրախային արժեքները` ըստ տարիների (լրացնել տարիները՝ ըստ ծրագրի) | ||||||||||||||||||||||||||
|
202- |
202- |
202- |
202- | ||||||||||||||||||||||||||
|
Ենթածրագրի այլ հիմնական արդյունքները |
|||||||||||||||||||||||||||||
|
Ենթածրագրի բյուջեն |
|||||||||||||||||||||||||||||
|
Ենթածրագրի իրականացման համար անհրաժեշտ այլ ռեսուրսներ |
|||||||||||||||||||||||||||||
|
Ենթածրագրի հիմնական ռիսկերը և դրանց կառավարման մեխանիզմները |
|||||||||||||||||||||||||||||
|
Այլ նշումներ |
|||||||||||||||||||||||||||||
4. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ
(լրացվում է ըստ յուրաքանչյուր ենթածրագրի)
|
Միջո-ցառում-ներ |
Գնահատված ծախսեր |
Ֆինանսավորման աղբյուր (նշել չափը) |
Ֆինանսավոր-ման պակաս |
Պակասող միջոցների համալրման եղանակները | |||
|
Համայն-քային բյուջե |
Պետական բյուջե, այդ թվում՝ սուբվենցիա |
Այլ կազմակեր-պություն-ների հատկացրած միջոցներ |
Այլ նախաձեռնու-թյունների, ոչ ֆորմալ խմբերի, անհատների հատկացրած միջոցներ |
||||
5. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՊԼԱՆԸ
(լրացվում է ըստ յուրաքանչյուր ենթածրագրի)
|
Գործողու-թյունները |
Տևողությունը (սկիզբ-ավարտ) |
Յուրաքանչյուր գործողության իրականացված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը
- իրականացվել է ամբողջությամբ - իրականացվել է մասամբ - չի իրականացվել |
Արդյունքային ցուցանիշներ |
Յուրաքանչյուր ցուցանիշի իրացված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը (%)
- % - % - % |
Հիմնա-վորումներ, նշումներ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|