ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՌՈՒԲԻՆՅԱՆՑ ՓՈՂՈՑԻ Հ.12 ՇԵՆՔԻ Հ.1 ԲՆԱԿԱՐԱՆԻ Հ.6 /14.4ՔՄ/ ԵՎ Հ.7 /17.2ՔՄ/ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4758-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.11.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
25.11.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4758-Ա

«25» նոյեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՌՈՒԲԻՆՅԱՆՑ ՓՈՂՈՑԻ Հ.12 ՇԵՆՔԻ Հ.1 ԲՆԱԿԱՐԱՆԻ Հ.6 /14.4ՔՄ/ ԵՎ Հ.7 /17.2ՔՄ/ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սերյոժա Ալեքսանյանի և Անիկ Բաղդասարյանի լ/ա Վահան Ալեքսանյանի դիմումը՝ Ռուբինյանց փողոցի հ.12 շենքի, սեփականության իրավունքով Սերյոժա Ալեքսանյանին, Անիկ Բաղդասարյանին և Վահան Ալեքսանյանին պատկանող հ.1 բնակարանի հ.6 /14.4քմ/ և հ.7 /17.2քմ/ տարածքների (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.28042023-01-0617 վկայական) գործառական նշանակությունները հասարակական սահմանելու մասին:

 Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2025 թվականի նոյեմբերի 12-ի հ.Ն/65306-25 եզրակացությունը.

1. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի, Ռուբինյանց փողոցի հ.12 շենքի, սեփականության իրավունքով Սերյոժա Ալեքսանյանին, Անիկ Բաղդասարյանին և Վահան Ալեքսանյանին պատկանող հ.1 բնակարանի հ.6 /14.4քմ/ և հ.7 /17.2քմ/ տարածքների գործառական նշանակություններն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:

2. Հանձնարարել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես հասարակական:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա:

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան