ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4766-Ա |
«25» նոյեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍԱՐԿԱՎԱԳԻ ՓՈՂՈՑԻ Հ.32/1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գայանե Հայրիյանի լ/ա Ջեմմա Աբրահամյանի դիմումը՝ Սարկավագի փողոցի հ.32/1 բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու և հատակագիծ թողարկելու վերաբերյալ:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել 09.10.2024թ. ըստ կտակի ժառանգության իրավունքի հ.7498 վկայագիրը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.13082013-01-0206 վկայականը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի դեկտեմբերի 11-ի հ.ԱՏ-11122024-01-1195 տեղեկանքը, «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» ՍՊԸ-ի կողմից տրամադրված տեղագրական հանույթը և շինությունների բնութագիրը:
Քննարկվող հողամասը՝ Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում:
Համաձայն ներկայացված տեղագրական հանույթի՝ Սարկավագի փողոցի հ.32/1 բնակելի տան արտաքին մակերեսով ծանրաբեռնված հողամասի փաստացի մակերեսը կազմում է 60.19քմ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 6-րդ գոտում /ծածկագիր՝ 01-012-0133-0190/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ, 59-րդ և 64-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/17730-25 եզրակացությունը.
1. Վերականգնել Սարկավագի փողոցի հ.32/1 բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը՝ 60.19քմ մակերեսի չափով:
2. Սահմանել, որ Սարկավագի փողոցի հ.32/1 հասցեում գտնվող 60.19քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Սարկավագի փողոցի հ.32/1 հասցեում գտնվող 60.19քմ մակերեսով հողամասի (01-012-0133-0190 կադաստրային ծածկագրով) նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ բնակելի կառուցապատման:
4. Սահմանել, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տան զբաղեցրած հողամասն օրենքի ուժով, սեփականության իրավունքով փոխանցվում է Գայանե Հայրիյանին:
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
6. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
8. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |