ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4738-Ա |
«24» նոյեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.32 ՇԵՆՔԻ Հ.34 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԵՎ ԿԻՍԱՆԿՈՒՂԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմենուհի Փանոսյանի դիմումը՝ Կոմիտասի պողոտայի հ.32 շենքի, սեփականության իրավունքով Արմենուհի Փանոսյանին պատկանող հ.34 բնակարանի և կիսանկուղի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 11.05.2004թ. հ.1480180 վկայական) գործառական նշանակությունները հասարակական սահմանելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2025 թվականի նոյեմբերի 6-ի հ.Ն/66207-25 եզրակացությունը.
1. Արաբկիր վարչական շրջանի, Կոմիտասի պողոտայի հ.32 շենքի, սեփականության իրավունքով Արմենուհի Փանոսյանին պատկանող հ.34 բնակարանի և կիսանկուղի գործառական նշանակություններն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:
2. Հանձնարարել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |