Գլխավոր տեղեկություն
Համար
N 1692-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.24-2025.12.07 Պաշտոնական հրապարակման օրը 01.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2025 թվականի N 1692-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 154-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման N 12 հավելվածի 3-րդ կետի 10-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ և 57.1-ին կետերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 3-րդ և 6-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ, N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի NN 3, 4, 5 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ, N 3 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 1, 2, 3, 4, 5, 8, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 և 13 հավելվածների։

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել «Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության հետ 2024 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՆԸ-ՀՄԱԱՇՁԲ-2024/61Շ պայմանագրի շրջանակներում Մ-6 – Ախթալա ավտոճանապարհի վրա Դեբետ գետի հետ հատման հատվածում քանդված կամրջի փոխարեն կառուցված ժամանակավոր կամրջի ապամոնտաժման (քանդման) աշխատանքները։

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, կողմերի համաձայնությամբ, լուծել 2024 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՆԸ-ՀՄԱԱՇՁԲ-2024/61Շ պայմանագիրը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 112-րդ կետի պահանջները:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, կողմերի համաձայնությամբ, լուծել թիվ ՏԿԵՆ-ԳՀԱՇՁԲ-2022/26Շ պայմանագիրը և «Վեռանժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարել թիվ ՏԿԵՆ-ԳՀԱՇՁԲ-2022/26Շ պայմանագրի 4.6-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված ընդհանուր գումարի հինգ տոկոսը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 112-րդ կետի պահանջները:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություններ կատարել «Պրետոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2024 թվականի հոկտեմբերի 1-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ԳՀԱՇՁԲ-2024/48Շ պայմանագրում՝ ավելացնել պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալը պայմանագրի ընդհանուր գումարի 75 տոկոսից ոչ ավելի չափով, ինչպես նաև պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքներ փոխարինել այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով, որոնք միասին գումարային արտահայտությամբ չեն գերազանցում պայմանագրի գնի 45 տոկոսը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջները։

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություններ կատարել «Քարավան-11» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2025 թվականի մայիսի 5-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2025/4Շ-1 պայմանագրում՝ ավելացնելով պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալը պայմանագրի ընդհանուր գումարի 16 տոկոսից ոչ ավելի չափով, ինչպես նաև պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքներ փոխարինելով այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով, որոնք միասին գումարային արտահայտությամբ չեն գերազանցում պայմանագրի գնի 42 տոկոսը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջները։

7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՄԱԱՇՁԲ-2022/30Շ պայմանագրում՝ ավելացնելով պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալը պայմանագրի ընդհանուր գումարի 26 տոկոսից ոչ ավելի չափով, իսկ պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքներ փոխարինել այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով, որոնք միասին գումարային արտահայտությամբ չեն գերազանցում պայմանագրի գնի 22 տոկոսը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջները։

8․ Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2025 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21001 «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և 21002 «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարման նպատակով իրականացված գնումների գործընթացի շրջանակներում տնտեսված և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներքո գտնվող գումարները օգտագործել թիվ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2025/2Շ պայմանագրով նախատեսված Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ8+000-կմ13+900 հատվածի, թիվ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2025/9Շ պայմանագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան էստակադայի և թիվ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2025/4Շ-1 պայմանագրով նախատեսված Մ-2, Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման (նախկին՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-ՀՀ սահման) միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ91+600 - կմ98+000 հատվածի հիմնանորոգման համար:

9․ Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը թիվ ՏԿԵՆ-ԳՀԱՇՁԲ-2022/26Շ և թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԽԾՁԲ-2023/8Ն-2 պայմանագրերի կատարման արդյունքներն ընդունել՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 110-րդ կետի պահանջները:

10. Անցումային դրույթներ՝

1) սույն որոշման 6-րդ կետի գործողությունը տարածվում է 2025 թվականի հուլիսի 21-ից հետո թիվ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2025/4Շ-1 պայմանագրի կողմերի միջև ծագած հարաբերությունների վրա:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

նոյեմբերի 27-ի N 1692-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

նոյեմբերի 27-ի N 1692-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

նոյեմբերի 27-ի N 1692-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2025 թվականի

նոյեմբերի 27-ի N 1692-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2025 թվականի

նոյեմբերի 27-ի N 1692-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2025 թվականի

նոյեմբերի 27-ի N 1692-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2025 թվականի

նոյեմբերի 27-ի N 1692-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2025 թվականի

նոյեմբերի 27-ի N 1692-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2025 թվականի

նոյեմբերի 27-ի N 1692-Ն որոշման

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2025 թվականի

նոյեմբերի 27-ի N 1692-Ն որոշման

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2025 թվականի

նոյեմբերի 27-ի N 1692-Ն որոշման

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2025 թվականի

նոյեմբերի 27-ի N 1692-Ն որոշման

 

Հավելված N 13

ՀՀ կառավարության 2025 թվականի

նոյեմբերի 27-ի N 1692-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան