ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԻՍՏԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1102-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1102-Ա

 

ՔՐԻՍՏԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշումը՝

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացվող ազգային ֆրանկոֆոն նախաձեռնության 2025 թվականի շրջափուլի շրջանակներում «Միլֆոյ Պրովանս» ուսուցման կենտրոնում ֆրանսերենի խորացված դասընթացին մասնակցելու նպատակով՝ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Քրիստինե Գրիգորյանին 2025 թվականի դեկտեմբերի 7-12-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ավինյոն):

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Քրիստինե Գրիգորյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերի հատուցումը «Հայաստանի Հանրապետության վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի խաղերի ազգային կոմիտեի աշխատանքների համակարգում» միջոցառման գծով նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված մյուս ծախսերն իրականացվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ