ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1103-Ա
ՏԱԹԵՎ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշումը՝
1. Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) ղեկավարի տեղակալ Տաթև Անտոնյանին գործուղել՝
1) 2025 թվականի դեկտեմբերի 3-5-ը ներառյալ Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա)՝ Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX) գլխամասային գրասենյակում Հայաստանի Հանրապետության և FRONTEX-ի միջև համագործակցության խորացման հնարավորությունները քննարկելու նպատակով.
2) 2025 թվականի դեկտեմբերի 8-12-ը ներառյալ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ «Անվտանգության ոլորտի կառավարման և վերահսկողության խթանումը Հայաստանում» թեմայով ճանաչողական այցին մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Տաթև Անտոնյանի գործուղման օրապահիկի ծախսերի հատուցումը:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման մյուս ծախսերն իրականացվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Գրասենյակի ղեկավարի տեղակալին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
28.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |