ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2026-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2024 թվականի N 2026-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը վերապահված՝ «1126․ Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ» ծրագրի «31003․ Առողջապահական կազմակերպությունների կառուցում, վերակառուցում» միջոցառման` սույն որոշման հավելվածով սահմանված առողջապահական կազմակերպությունների բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչի լիազորությունները (ներառյալ գնման գործընթացների պատվիրատուի ղեկավարի լիազորությունը) վերապահվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` առողջապահական կազմակերպությունների դրական փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերը 15-օրյա ժամկետում փոխանցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2026-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN

ը/կ

Մարզ

Հաստատության անվանումը

Շինարարական աշխատանքների միջամտության տեսակը

Պատվիրատու մարմին

1

ՀՀ Արագածոտնի

մարզ

«Ոսկևազի ԱԱՊԿ» ՀՈԱԿ

կառուցում

Հայաստանի տարածքային

զարգացման

հիմնադրամ

2

ՀՀ Արարատի մարզ

«Դիմիտրովի ԱԱՊԿ» ՊՈԱԿ

կառուցում

3

ՀՀ Արարատի մարզ

«Այգեստանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ

կառուցում

4

ՀՀ Արարատի մարզ

«Դվինի ԱԱՊԿ» ՊՈԱԿ

կառուցում

5

ՀՀ Արմավիրի մարզ

«Գայի ԲԱ» ՀՈԱԿ

կառուցում

6

ՀՀ Արմավիրի մարզ

«Ջրառատի ԲԱ» ՀՈԱԿ

կառուցում

7

ՀՀ Արմավիրի մարզ

«Վարդանաշենի ԲԱ» ՀՈԱԿ

կառուցում

8

ՀՀ Արմավիրի մարզ

«Տանձուտի ԲԱ» ՀՈԱԿ

կառուցում

9

ՀՀ Արմավիրի մարզ

«Խանջյանի ԲԱ» ՀՈԱԿ

կառուցում

10

ՀՀ Գեղարքունիքի

մարզ

«Ծակքարի ԱԱՊԿ» ՊՈԱԿ

կառուցում

11

ՀՀ Կոտայքի մարզ

«Ձորաղբյուրի ԱԱՊԿ» ՊՈԱԿ

կառուցում

12

ՀՀ Սյունիքի մարզ

«Անգեղակոթի ԲԱ» ՊՈԱԿ

կառուցում

13

ՀՀ Լոռու մարզ

«Մեծավանի ԱԿ» ՊՈԱԿ

կառուցում

14

ՀՀ Շիրակի մարզ

«Պեմզաշենի ԱԿ» ՊՈԱԿ

կառուցում

15

ՀՀ Շիրակի մարզ

«Ախուրիկի ԲԱ» ՊՈԱԿ

կառուցում

16

ՀՀ Տավուշի մարզ

«Կողբի ԲԱ» ՀՈԱԿ

կառուցում

17

ՀՀ Տավուշի մարզ

«Այրումի ԳԲԱ» ՊՈԱԿ

կառուցում

18

ՀՀ Տավուշի մարզ

«Գետահովիտի ԱԱՊԿ» ՊՈԱԿ

կառուցում

19

ՀՀ Արմավիրի մարզ

«Լենուղու ԱԿ» ՀՈԱԿ

կառուցում

20

ՀՀ Արմավիրի մարզ

«Մուսալեռի ԲԱ» ՊՈԱԿ

կառուցում

21

ՀՀ Արարատի մարզ

«Այգավանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ

կառուցում

22

ՀՀ Արարատի մարզ

«Նոր կյանքի ԱԱՊԿ» ՊՈԱԿ

կառուցում

23

ՀՀ Արագածոտնի

մարզ

«Մաստարայի ԲԱ» ՀՈԱԿ

կառուցում

24

ՀՀ Արագածոտնի

մարզ

«Նոր Երզնկայի ԱԱՊԿ» ՊՈԱԿ

կառուցում

25

ՀՀ Գեղարքունիքի

մարզ

«Վարդենիկի ԱԿ» ՊՈԱԿ

կառուցում

26

ՀՀ Գեղարքունիքի

մարզ

«Վաղաշենի ԱԱՊԿ» ՊՈԱԿ

կառուցում

27

ՀՀ Լոռու մարզ

«Օձունի ԲԱ» ՀՈԱԿ

կառուցում

28

ՀՀ Լոռու մարզ

«Վահագնի ԱԱՊԿ» ՊՈԱԿ

կառուցում

29

ՀՀ Շիրակի մարզ

«Հացիկի ԲԱ» ՀՈԱԿ

կառուցում

30

ՀՀ Լոռու մարզ

«Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա»

ՊՓԲԸ

կառուցում

(հավելվածը խմբ. 18.09.25 N 1323-Ա, 27.11.25 N 1706-Ա)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.11.2025, N 1706-Ա 19.12.2024, N 2026-Ա
18.09.2025, N 1323-Ա 19.12.2024, N 2026-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան