ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 1962 թվականի N 226
Քաղ. Երևան
ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼՈՒՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՍՍՌ Միության Գերագույն Սովետի Նախագահության 1942 թվականի ապրիլի 10-ի «Տեղական հարկերի ու գանձույթների մասին» Հրամանագրի 2-րդ հոդվածին համապատասխան Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետը որոշում է.
Ազատել Հայկական ՍՍՌ քաղաքներում և ավաններում բնակվող հաշմանդամ քաղաքացիներին տրանսպորտային միջոցների հարկ վճարելուց այն ավտոմեքենաների համար, որոնք վարում են ձեռքով և օգտագործվում անձնական կարիքների համար:
|
Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի նախագահ` |
Ա. ՔՈՉԻՆՅԱՆ |
|
Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի գործերի կառավարիչ` |
Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ |