ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1093-Ա
ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին 2025 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը գործուղել Հնդկաստանի Հանրապետություն (Նյու Դելի)՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ Ֆորումի 18-րդ պլենար և ասոցիացված հանդիպումներին, ինչպես նաև Ասիական նախաձեռնության բարձրաստիճան հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Էդուարդ Հակոբյանի՝ Հնդկաստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Հնդկաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
27.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |