ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2025 թվականի N 178-Ն
2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է`
1. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ, իսկ յուրաքանչյուր հենասյան մեկ լարանցման համար՝ ամսական 300 (երեք հարյուր) դրամ:
2. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում մալուխային գետնանցումների օգտագործման ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ մեկ գծամետրի համար 50 (հիսուն) դրամ։
3. Սահմանել տաքսիների, միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար Աբովյան համայնքի ավտոկանգառներից օգտվելու ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ ամսական 3 000 (երեք հազար) դրամ` յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:
4. Սահմանել Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն», «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» և «Երեխաների աջակցության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դահլիճը և նախասրահն օգտագործման տրամադրելու համար՝ 1 ժամվա ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ 30 000 (երեսուն հազար) դրամ:
5. Սահմանել Աբովյան համայնքի «Գեղաշեն գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճն օգտագործման տրամադրելու համար՝ մեկ օրվա ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ 20 000 (քսան հազար) դրամ։
6. Սահմանել Աբովյան համայնքի «Արամուս գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճն օգտագործման տրամադրելու համար՝ մեկ ժամվա ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ 10 000 (տասը հազար) դրամ։
7. Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ յուրաքանչյուր հուղարկավորության համար՝ 15 000 (տասնհինգ հազար) դրամ:
8. Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի բազմահարկ շենքերի վերելակների սպասարկման ծառայության դիմաց փոխհատուցման ամսական վճարի չափը` համաձայն հավելված 1-ի:
9. Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի բազմահարկ շենքերի վերելակների տեխնիկական զննման ծառայության դիմաց փոխհատուցման տարեկան վճարի չափը` համաձայն հավելված 2-ի:
10. Սահմանել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից ոռոգման ջուր տրամադրելու ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ հողամասի 1 քառակուսի մետրի համար՝ ոռոգման սեզոնում 20 (քսան) դրամ:
11. Սահմանել շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի գոյացման դեպքում նշված աղբի` համապատասխան կոնտեյներով փոխադրման ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ ըստ ծավալի՝ 1 խորանարդ մետր շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի տեղափոխման համար 3 000 (երեք հազար) դրամ։
12. Սահմանել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման կամ օգտագործման տրամադրման փաստաթղթերի (փաթեթի) կազմման համար ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ համաձայն հավելված 3-ի։
13. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխության ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ համաձայն հավելված 4-ի:
14. Սահմանել համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական մեքենաները օգտագործման տրամադրելու ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ համաձայն հավելված 5-ի։
15. Աբովյան համայնքում ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման կամ ապամոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման հետ կապված ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ համաձայն հավելված 6-ի։
16. Սահմանել Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպության թենիսի կորտը տրամադրելու ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ մեկ ժամի համար 5 000 (հինգ հազար) դրամ։
17. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
|
Կողմ -20
ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Դ. ԶԱՐՈՅԱՆ |
|
2025 թ. նոյեմբերի 20 ք. Աբովյան |
|
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 178-Ն որոշման |
2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԶՄԱՀԱՐԿ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ
|
N |
Շենքերի հարկերի և բնակարանների թիվը |
Ամսական վճարի չափը (դրամ) |
|
1. |
6 հարկանի շենք, հարթակում 2 բնակարան |
5 800 ( հինգ հազար ութ հարյուր ) |
|
2. |
6 հարկանի շենք, հարթակում 3 բնակարան |
6 500 ( վեց հազար հինգ հարյուր ) |
|
3. |
6 հարկանի շենք, հարթակում 4 բնակարան |
7 700 ( յոթ հազար յոթ հարյուր ) |
|
4. |
9 հարկանի շենք, հարթակում 2 բնակարան |
8 800 ( ութ հազար ութ հարյուր ) |
|
5. |
9 հարկանի շենք, հարթակում 3 բնակարան |
10 120 ( տասը հազար հարյուր քսան ) |
|
6. |
9 հարկանի շենք, հարթակում 4 բնակարան |
11 440 ( տասնմեկ հազար չորս հարյուր քառասուն ) |
|
7. |
14 հարկանի շենք, հարթակում 4 բնակարան |
16 750 ( տասնվեց հազար յոթ հարյուր հիսուն ) |
|
8. |
12 հարկանի շենք, հարթակում 6 բնակարան |
18 640 ( տասնութ հազար վեց հարյուր քառասուն ) |
|
9. |
16 հարկանի շենք, հարթակում 6 բնակարան |
25 450 ( քսանհինգ հազար չորս հարյուր հիսուն ) |
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 178-Ն որոշման |
2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԶՄԱՀԱՐԿ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ
|
N |
Շենքերի հարկերի թիվը |
Տարեկան վճարի չափը (դրամ) |
|
1. |
6-9 հարկանի շենքեր |
15 000 ( տասնհինգ հազար ) |
|
2. |
12 հարկանի շենքեր |
20 000 ( քսան հազար ) |
|
3. |
14 հարկանի շենքեր |
23 300 ( քսաներեք հազար երեք հարյուր ) |
|
4. |
16 հարկանի շենքեր |
26 700 ( քսանվեց հազար յոթ հարյուր ) |
|
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 178-Ն որոշման |
2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՓԱԹԵԹԻ) ԿԱԶՄՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
|
Հ/Հ |
Վճարի տեսակը |
Դրույքաչափը (դրամ) |
|
1. |
Օրինականացված ինքնակամ կառույցների օտարման կամ օգտագործման տրամադրման համար |
65 000 ( վաթսունհինգ հազար ) |
|
2. |
Բնակելի կամ ոչ բնակելի տարածքների/ գույքի օտարման և օգտագործման տրամադրման համար |
73 000 ( յոթանասուներեք հազար ) |
|
3. |
Աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույքի կամ իրավունքի տրամադրման համար |
65 000 ( վաթսունհինգ հազար ) |
|
Հավելված 4 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 178-Ն որոշման |
2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
|
Հ/Հ |
Վճարի տեսակը |
Դրույքաչափը (դրամ) |
|
1. |
Շինությունների համար՝ |
|
|
1) Ֆիզիկական անձանց համար` 5 000 (հինգ հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար |
250 ( երկու հարյուր հիսուն ) | |
|
2) Իրավաբանական անձանց համար` 50 000 (հիսուն հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար |
250 ( երկու հարյուր հիսուն ) | |
|
2. |
Հողամասերի համար՝ |
|
|
1) Ֆիզիկական անձանց համար` 5 000 (հինգ հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար |
100 ( հարյուր ) | |
|
2) Իրավաբանական անձանց համար` 50 000 (հիսուն հազար) դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար |
100 ( հարյուր ) |
|
Հավելված 5 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 178-Ն որոշման |
2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
|
Հ/Հ |
Վճարի տեսակը |
Դրույքաչափը (դրամ) |
|
1. |
Տրակտորի համար՝ |
|
|
1) Խոտի 1 հակի (տուկ) պրեսավորում |
100 ( հարյուր ) | |
|
2) Գութան՝ 1000 մետրի համար |
5 000 (հինգ հազար) | |
|
3) Ֆրեզ՝ 1000 մետրի համար |
5 000 (հինգ հազար) | |
|
4) Սրսկիչ (գարնանային սրսկում առանց նյութերի տրամադրման) ՝ 1000 մետրի համար |
1000 ( հազար ) | |
|
5) Սրսկիչ (սանիտարական սրսկում առանց նյութերի տրամադրման) ՝ 1000 մետրի համար |
5 000 (հինգ հազար) | |
|
2. |
Կոմբայնի համար՝ Հացահատիկեղենի հավաք` 1000 մետրի համար |
2 000 (երկու հազար) |
|
Հավելված 6 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 178-Ն որոշման |
2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՄՈՆՏԱԺՄԱՆ ԿԱՄ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
|
Հ/Հ |
Վճարի տեսակը |
Դրույքաչափը (դրամ) | |
|
Իրավաբանական անձանց համար |
Ֆիզիկական անձանց համար | ||
|
1. |
Մինչև 100 մետրի դեպքում |
50 000 (հիսուն հազար) |
25 000 (քսանհինգ հազար) |
|
2. |
101-ից մինչև 500 մետրի դեպքում |
100 000 (հարյուր հազար) |
50 000 (հիսուն հազար) |
|
3. |
501 և ավելի մետրի դեպքում |
150 000 (հարյուր հիսուն հազար) |
75 000 (յոթանասունհինգ հազար) |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2025 թվական: