ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 177-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2025-23.12.2025)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.24-2025.12.07 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2025
Ընդունող մարմին
Աբովյան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
20.11.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 2025 թվականի N 177-Ն

 

2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է`

1. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ, իսկ յուրաքանչյուր հենասյան մեկ լարանցման համար՝ ամսական 300 (երեք հարյուր) դրամ:

2. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում մալուխային գետնանցումների օգտագործման ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ մեկ գծամետրի համար 50 (հիսուն) դրամ։

3. Սահմանել տաքսիների, միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար Աբովյան համայնքի ավտոկանգառներից օգտվելու ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ ամսական 3 000 (երեք հազար) դրամ` յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:

4. Սահմանել Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն», «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» և «Երեխաների աջակցության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դահլիճը և նախասրահն օգտագործման տրամադրելու համար՝ 1 ժամվա ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ 30 000 (երեսուն հազար) դրամ:

5. Սահմանել Աբովյան համայնքի «Գեղաշեն գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճն օգտագործման տրամադրելու համար՝ մեկ օրվա ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ 20 000 (քսան հազար) դրամ։

6. Սահմանել Աբովյան համայնքի «Արամուս գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճն օգտագործման տրամադրելու համար՝ մեկ ժամվա ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ 10 000 (տասը հազար) դրամ։

7. Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ յուրաքանչյուր հուղարկավորության համար՝ 15 000 (տասնհինգ հազար) դրամ:

8. Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի բազմահարկ շենքերի վերելակների սպասարկման ծառայության դիմաց փոխհատուցման ամսական վճարի չափը` համաձայն հավելված 1-ի:

9. Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի բազմահարկ շենքերի վերելակների տեխնիկական զննման ծառայության դիմաց փոխհատուցման տարեկան վճարի չափը` համաձայն հավելված 2-ի:

10. Սահմանել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից ոռոգման ջուր տրամադրելու ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ հողամասի 1 քառակուսի մետրի համար՝ ոռոգման սեզոնում 20 (քսան) դրամ:

11. Սահմանել շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի գոյացման դեպքում նշված աղբի` համապատասխան կոնտեյներով փոխադրման ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ ըստ ծավալի՝ 1 խորանարդ մետր շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի տեղափոխման համար 3 000 (երեք հազար) դրամ։

12. Սահմանել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման կամ օգտագործման տրամադրման փաստաթղթերի (փաթեթի) կազմման համար ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ համաձայն հավելված 3-ի։

13. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխության ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ համաձայն հավելված 4-ի:

14. Սահմանել համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական մեքենաները օգտագործման տրամադրելու ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ համաձայն հավելված 5-ի։

15. Աբովյան համայնքում ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման կամ ապամոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման հետ կապված ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ համաձայն հավելված 6-ի։

16.Սահմանել Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպության թենիսի կորտը տրամադրելու ծառայության դիմաց փոխհատուցման վճար՝ մեկ ժամի համար 5 000 (հինգ հազար) դրամ։

17. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Կողմ -20

ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ

ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ

ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Դ. ԶԱՐՈՅԱՆ

  

2025 թ. նոյեմբերի 20

ք. Աբովյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

Կոտայքի մարզի Աբովյան

համայնքի ավագանու 2025 թվականի

նոյեմբերի 20-ի N 177-Ն որոշման

 

2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

(դրամ)

 

N

Աղբահանության վճարի տեսակները

Աբովյան

քաղաք

Կաթ-նաղբյուր գյուղ

Վերին Պտղնի գյուղ

Գեղաշեն գյուղ

Պտղնի գյուղ

Կամարիս գյուղ

Արամուս գյուղ

Առինջ գյուղ

Գետարգել գյուղ

Մայա-կովսկի գյուղ

Բալա-հովիտ գյուղ

1.

Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը՝

                     

1)

Ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով, ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար

250

(երկու հարյուր հիսուն)

150

(հարյուր հիսուն)

150

(հարյուր հիսուն)

150

(հարյուր հիսուն)

150

(հարյուր հիսուն)

150

(հարյուր հիսուն)

150

(հարյուր հիսուն)

200

(երկու հարյուր)

150

(հարյուր հիսուն)

150

(հարյուր հիսուն)

150

(հարյուր հիսուն)

2)

Ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար

15

(տասնհինգ)

10

(տասը)

 10

(տասը)

10

(տասը)

10

(տասը)

10

(տասը)

10

(տասը)

10

(տասը)

10

(տասը)

10

(տասը)

10

(տասը)

2.

Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը՝ ըստ շինության ընդհանուր մակերեսի

                     

1)

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝

50 (հիսուն)

50

(հիսուն)

50

(հիսուն)

50

(հիսուն)

50

(հիսուն)

50

(հիսուն)

50

(հիսուն)

50

(հիսուն)

50

(հիսուն)

50

(հիսուն)

50

(հիսուն)

N

Աղբահանության վճարի տեսակները

Աբովյան քաղաք

Կաթ-նաղբյուր գյուղ

Վերին Պտղնի գյուղ

Գեղաշեն գյուղ

Պտղնի գյուղ

Կամարիս գյուղ

Արամուս գյուղ

Առինջ գյուղ

Գետարգել գյուղ

Մայա-կովսկի գյուղ

Բալա-հովիտ գյուղ

2)

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝

20

(քսան)

20

(քսան)

20

(քսան)

20

(քսան)

20

(քսան)

20

(քսան)

20

(քսան)

20

(քսան)

20

(քսան)

20

(քսան)

20

(քսան)

3)

Վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝

15

(տասնհինգ)

15

(տասնհինգ)

15

(տասնհինգ)

15

(տասնհինգ)

15

(տասնհինգ)

15

(տասնհինգ)

15

(տասնհինգ)

15

(տասնհինգ)

15

(տասնհինգ)

15

(տասնհինգ)

15

(տասնհինգ)

4)

Գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝

3

(երեք)

3

(երեք)

3

(երեք)

3

(երեք)

3

(երեք)

3

(երեք)

3

(երեք)

3

(երեք)

3

(երեք)

3

(երեք)

3

(երեք)

5)

Արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

5

(հինգ)

5

(հինգ)

5

(հինգ)

5

(հինգ)

5

(հինգ)

5

(հինգ)

5

(հինգ)

5

(հինգ)

5

(հինգ)

5

(հինգ)

5

(հինգ)

6)

Զորանոցների համար` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

8 (ութ)

8 (ութ)

8 (ութ)

8 (ութ)

8 (ութ)

8 (ութ)

8 (ութ)

8 (ութ)

8 (ութ)

8 (ութ)

8 (ութ)

3.

Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝

50

(հիսուն)

50

(հիսուն)

50

(հիսուն)

50

(հիսուն)

50

(հիսուն)

50

(հիսուն)

50

(հիսուն)

50

(հիսուն)

50

(հիսուն)

50

(հիսուն)

50

(հիսուն)

N

Աղբահանության վճարի տեսակները

Աբովյան քաղաք

Կաթ-նաղբյուր գյուղ

Վերին Պտղնի գյուղ

Գեղաշեն գյուղ

Պտղնի գյուղ

Կամարիս գյուղ

Արամուս գյուղ

Առինջ գյուղ

Գետարգել գյուղ

Մայա-կովսկի գյուղ

Բալա-հովիտ գյուղ

4.

Ոչ բնակելի նպատակային նշանակության առնվազն 1000 քմ ընդհանուր մակերես զբաղեցնող շենքերում և (կամ) շինություններում և շենքերից ու շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի վերաբերյալ սույն հավելվածի 2-րդ կետի 1-6-րդ ենթակետերով և 3-րդ կետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը՝ սահմանվում է`

                     

1)

Ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝

3 000

(երեք հազար)

3 000

(երեք

հազար)

3 000

(երեք հազար)

3 000

(երեք հազար)

3 000

(երեք հազար)

3 000

(երեք հազար)

3 000

(երեք հազար)

3 000

(երեք հազար)

3 000

(երեք հազար)

3 000

(երեք հազար)

3 000

(երեք հազար)

2)

Ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝

10 000

(տասը հազար)

10 000

(տասը հազար)

10 000

(տասը հազար)

10 000

(տասը հազար)

10 000

(տասը հազար)

10 000

(տասը հազար)

10 000

(տասը հազար)

10 000

(տասը հազար)

10 000

(տասը հազար)

10 000

(տասը հազար)

10 000

(տասը հազար)

 

5. Շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն հավելվածի 2-րդ կետի 1-6-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-6-րդ ենթակետերով սահմանված առավել բարձր դրույքաչափով։

6. Շինություններում (այդ թվում՝ առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն հավելվածի 2-րդ կետի 1-6-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափով:

7. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին:

8. Սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված ոչ բնակելի շենքի և (կամ) շինության և (կամ) տարածքների մասով աղբահանության հարաբերությունները կարգավորվում են աղբահանության ծառայություն մատուցող և ստացող կողմերի միջև կնքված պայմանագրով: Ընդ որում, նշված շենքի, շինության և տարածքի սեփականատերը սույն հավելվածի 2-րդ կետի 1-6-րդ կետերով և 3-րդ կետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության վերաբերյալ գրավոր ներկայացնում է համայնքի ղեկավարին:

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

Կոտայքի մարզի Աբովյան

համայնքի ավագանու 2025 թվականի

նոյեմբերի 20-ի N 177-Ն որոշման

 

2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԽՈՇՈՐ ԵԶՐԱՉԱՓԻ ԱՂԲԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

N

Թույլտվության վճարի տեսակը

Դրույքաչափերը

(դրամ)

1.

Շինարարական և խոշոր եզրաչափի աղբի` ըստ ծավալի մեկ խորանարդ մետրի հավաքման և տեղափոխման թույլտվության համար

600

(վեց հարյուր)

2.

Շինարարական և խոշոր եզրաչափի աղբի` ըստ զանգվածի մեկ տոննայի հավաքման և տեղափոխման թույլտվության համար

2 000

(երկու հազար)

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

Կոտայքի մարզի Աբովյան

համայնքի ավագանու 2025 թվականի

նոյեմբերի 20-ի N 177-Ն որոշման

 

2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ

 

 1. Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 2 մանկապարտեզ», Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 3 մանկապարտեզ», Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 4 մանկապարտեզ», Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ», Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 6 մանկապարտեզ», Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 7 մանկապարտեզ», Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 9 մանկապարտեզ», Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 12 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ մանկապարտեզներ) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2026 թվականի համար սահմանել ամսական 8 000 (ութ հազար) դրամ։

2. Աբովյան համայնքի «Մայակովսկի գյուղի «Զեփյուռ» մանկապարտեզ» և Աբովյան համայնքի «Վերին Պտղնի գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2026 թվականի համար սահմանել ամսական 7 000 (յոթ հազար) դրամ։

3. Աբովյան համայնքի «Կամարիս գյուղի «Կակաչ» մանկապարտեզ» և Աբովյան համայնքի «Գեղաշեն գյուղի «Հեքիաթ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2026 թվականի համար սահմանել ամսական 5 000 (հինգ հազար) դրամ։

4. Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում չունեցող 3-6 տարեկան երեխաների (այսուհետ՝ երեխա) համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-3-րդ կետերում սահմանված գումարի կրկնակի չափով։

5. 2020 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կամ փախստականի կարգավիճակ ունեցող Աբովյան համայնք տեղափոխված ընտանիքների երեխաների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-3-րդ կետերում նշված գումարի չափով։

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող (անկախ հաշվառման վայրից) անձանց երեխաների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2026 թվականի համար սահմանել սույն հավելվածի 1-3-րդ կետերում սահմանված գումարի չափով։

 

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության

Կոտայքի մարզի Աբովյան

համայնքի ավագանու 2025 թվականի

նոյեմբերի 20-ի N 177-Ն որոշման

 

2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԵՀ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ

 

1. Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2021-2025 թվականներին ընդունված երեխաների համար սահմանել համապատասխան տարվա համար սահմանված դրույքաչափը (Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 69-Ն, 2022 թվականի ապրիլի 15-ի N 25-Ն, 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն, 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն, 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն), իսկ 2026 թվականին ընդունված երեխաների համար սահմանել 5 000 (հինգ հազար) դրամ՝ բոլոր բաժինների համար:

2. Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում չունեցող 6-17 տարեկանը ներառյալ երեխաների (այսուհետ՝ երեխա) համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի կրկնակի չափով։

3. 2020 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կամ փախստականի կարգավիճակ ունեցող Աբովյան համայնք տեղափոխված ընտանիքների երեխաների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-ին կետում նշված գումարի չափով։

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող (անկախ հաշվառման վայրից) անձանց երեխաների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2026 թվականի համար սահմանել յուրաքանչյուր երեխայի համար՝ սույն հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի չափով։

 

Հավելված 5

Հայաստանի Հանրապետության

Կոտայքի մարզի Աբովյան

համայնքի ավագանու 2025 թվականի

նոյեմբերի 20-ի N 177-Ն որոշման

 

2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ

 

1. Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2021-2025 թվականներին ընդունված երեխաների համար սահմանել համապատասխան տարվա համար սահմանված դրույքաչափը (Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 69-Ն, 2022 թվականի ապրիլի 15-ի N 25-Ն, 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն, 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն, 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն), իսկ 2026 թվականին ընդունված երեխաների համար սահմանել 5 000 (հինգ հազար) դրամ՝ բոլոր բաժինների և նախապատրաստական խմբերի համար։

2. Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում չունեցող 6-17 տարեկանը ներառյալ երեխաների (այսուհետ՝ երեխա) համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի կրկնակի չափով։

3. 2020 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կամ փախստականի կարգավիճակ ունեցող Աբովյան համայնք տեղափոխված ընտանիքների երեխաների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-ին կետում նշված գումարի չափով։

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող (անկախ հաշվառման վայրից) անձանց երեխաների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2026 թվականի համար սահմանել յուրաքանչյուր երեխայի համար՝ սույն հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի չափով։

 

Հավելված 6

Հայաստանի Հանրապետության

Կոտայքի մարզի Աբովյան

համայնքի ավագանու 2025 թվականի

նոյեմբերի 20-ի N 177-Ն որոշման

 

2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ

 

N

Մարզաձևեր

Ծառայության վճարների չափը

(դրամ)

1.

Լողի 1 ժամ պարապմունքի համար

1 500

(հազար հինգ հարյուր)

2.

Լողի 12 ժամ պարապմունքի համար

15 000

(տասնհինգ հազար)

3.

Ակրոբատիկա, գեղարվեստական մարմնամարզություն

(12 ժամ պարապմունքի համար)

8 000

(ութ հազար)

4.

Մարզասրահ

(12 ժամ պարապմունքի համար)

6 000

(վեց հազար )

5.

Մեծ թենիսի 1 ժամ անհատական պարապմունքի համար՝ մարզիչի հետ

10 000

(տասը հազար)

6.

Մեծ թենիսի 12 ժամ պարապմունքի համար՝ խմբում 8-10 հոգի

25 000

(քսանհինգ հազար)

7.

Մեծ թենիսի 12 ժամ պարապմունքի համար՝ խմբում 3-4

50 000

(հիսուն հազար)

8.

Գյուղերում գործող խմբակներ

4 000

(չորս հազար)

Հավելված 7

Հայաստանի Հանրապետության

Կոտայքի մարզի Աբովյան

համայնքի ավագանու 2025 թվականի

նոյեմբերի 20-ի N 177-Ն որոշման

 

2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԳԵՂԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ

 

1. Աբովյան համայնքի «Գեղաշեն գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2026 թվականի համար սահմանել 3 000 (երեք հազար) դրամ։

2. Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում չունեցող 6-17 տարեկանը ներառյալ երեխաների (այսուհետ՝ երեխա) համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի կրկնակի չափով։

3. 2020 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կամ փախստականի կարգավիճակ ունեցող Աբովյան համայնք տեղափոխված ընտանիքների երեխաների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-ին կետում նշված գումարի չափով։

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող (անկախ հաշվառման վայրից) անձանց երեխաների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2026 թվականի համար սահմանել յուրաքանչյուր երեխայի համար՝ սույն հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի չափով։

 

Հավելված 8

Հայաստանի Հանրապետության

Կոտայքի մարզի Աբովյան

համայնքի ավագանու 2025 թվականի

նոյեմբերի 20-ի N 177-Ն որոշման

 

2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՐԱՄՈՒՍ ԳՅՈՒՂԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ

 

1. Աբովյան համայնքի «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2022-2025 թվականներին ընդունված երեխաների համար սահմանել համապատասխան տարվա համար սահմանված դրույքաչափը (Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 25-Ն, 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն, 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն, 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն), իսկ 2026 թվականին ընդունված երեխաների համար սահմանել՝

 

N

Բաժիններ

Մասնակի փոխհատուցման

գումարի ամսական չափը (դրամ)

1.

1-7-րդ դասարան (երաժշտական բաժին)

3 000 (երեք հազար)

2.

Վոկալ

3 000 (երեք հազար)

3.

Պար

4 000 (չորս հազար)

4.

Ժող. գործիքներ

3 000 (երեք հազար)

5.

Մարզական խմբակ

3 000 (երեք հազար)

 

2. Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում չունեցող 6-17 տարեկանը ներառյալ երեխաների (այսուհետ՝ երեխա) համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի կրկնակի չափով։

3. 2020 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կամ փախստականի կարգավիճակ ունեցող Աբովյան համայնք տեղափոխված ընտանիքների երեխաների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-ին կետում նշված գումարի չափով։

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող (անկախ հաշվառման վայրից) անձանց երեխաների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2026 թվականի համար սահմանել յուրաքանչյուր երեխայի համար՝ սույն հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի չափով։

 

Հավելված 9

Հայաստանի Հանրապետության

Կոտայքի մարզի Աբովյան

համայնքի ավագանու 2025 թվականի

նոյեմբերի 20-ի N 177-Ն որոշման

 

2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԿԱՄԱՐԻՍ ԳՅՈՒՂԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ

 

1. Աբովյան համայնքի «Կամարիս գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2026 թվականի համար սահմանել 3 000 (երեք հազար)՝ բոլոր խմբակների համար:

2. Աբովյան համայնքում մշտական կամ փաստացի հաշվառում չունեցող 6-17 տարեկանը ներառյալ երեխաների (այսուհետ՝ երեխա) համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի կրկնակի չափով։

3. 2020 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կամ փախստականի կարգավիճակ ունեցող Աբովյան համայնք տեղափոխված ընտանիքների երեխաների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը սահմանել սույն հավելվածի 1-ին կետում նշված գումարի չափով։

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող (անկախ հաշվառման վայրից) անձանց երեխաների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի չափը 2026 թվականի համար սահմանել յուրաքանչյուր երեխայի համար սույն հավելվածի 1-ին կետում սահմանված գումարի չափով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2025 թվական: