Գլխավոր տեղեկություն
Համար
N 319
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.07.1988-30.08.1993)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՍՍՀՄԻՆԽՈՐՀՈԵՎԿ 1981/մայիս
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.05.1981
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.07.1995

հայկական սսհ մինիստրների խորհուրդ

 

ո ր ո շ ու մ

 

27 մայիսի 1981 թ. N 319

Քաղ. Երևան

 

ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ մասին

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1981 թվականի հունվարի 26-ի «Տեղական հարկերի և գանձույթների մասին» հրամանագրով 1 քառակուսի մետր հողամասի համար սահմանվել են հողային հարկի դրույքներ մեկ տարվա հաշվով, ըստ բնակավայրի կարգի, հետևյալ չափերով. առաջին կարգ` 1,8 կոպեկ, երկրորդ կարգ` 1,5 կոպեկ, երրորդ կարգ` 1,2 կոպեկ, չորրորդ կարգ` 0,9 կոպեկ, հինգերորդ կարգ` 0,6 կոպեկ, վեցերորդ կարգ` 0,4 կոպեկ:

2. Հայկական ՍՍՀ բնակավայրերը ըստ մեկ քառակուսի մետր հողամասի համար սահմանված հողային հարկերի դրույքների դասել հետևյալ կարգերի`

ա) Երևան քաղաքը` երկրորդ կարգին.

բ) Լենինական, Կիրովական և Դիլիջան քաղաքները` երրորդ կարգին.

գ) հանրապետական ենթակայության մնացած քաղաքները, ինչպես նաև Աբովյանի, Արարատի, Արտաշատի, Աշտարակի, Իջևանի, Մասիսի, Հոկտեմբերյանի, Հրազդանի, Թումանյանի, Էջմիածնի շրջանները` հինգերորդ կարգին.

դ) հանրապետության մնացած շրջանները` վեցերորդ կարգին:

3. Ազատել`

ա) բնակելի կոոպերատիվների կառուցումների ու հողամասերի և կոոպերատիվ ավտոգարաժների տերերին կառուցումների և հողամասերի տերերին հարկի վճարումից.

բ) փոխադրամիջոցների և մյուս ինքնագնաց մեքենաների ու մեխանիզմների տերերից գանձվող եկամտահարկերից`

քաղաքներում ուղևորների փոխադրումն իրականացնող ընդհանուր օգտագործման ավտոտրանսպորտի ձեռնարկությունները.

Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներից կամ ՍՍՀՄ պաշտպանելիս կամ զինվորական ծառայության այլ պարտականություններ կատարելիս, կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով վիրավորվելու, կոնտուզիայի կամ խեղման հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողների թվից մյուս հաշմանդամներից, նախկին պարտիզանների թվից հաշմանդամներից, ինչպես նաև զինծառայողների նշված կատեգորիաներին կենսաթոշակային ապահովմամբ հավասարեցրած մյուս հաշմանդամներից:

(3-րդ կետը խմբ. 14.07.88 N 385)

4. Ուժը կորցրած ճանաչել.

ա) Հայկական ՍՍՌ ժողովրդական կոմիսարների սովետի 1942 թ. հունիսի 9-ի «Տեղական հարկերի և հասույթների դրույքներ սահմանելու մասին» N 350 որոշումը.

բ) Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1962 թ. մայիսի 15-ի «Հաշմանդամ քաղաքացիներին տրանսպորտային միջոցների հարկ վճարելուց ազատելու մասին» N 226 որոշումը.

գ) Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1964 թվականի դեկտեմբերի 30-ի «Տեղական հարկերի գծով բնակչությանը տրվող արտոնությունների մասին» N 510 որոշումը:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի նախագահ

Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.07.1995, N 451 06.07.1995, N 319
30.08.1993, N 437 30.08.1993, N 319
14.07.1988, N 385 14.07.1988, N 319
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան