հայկական սսհ մինիստրների սովետ
ո ր ո շ ու մ
23 հոկտեմբերի 1969 թվականի N 683
Քաղ. Երևան
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՊԱՌՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ, ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1969 թվականի օգոստոսի 28-ի N 705 որոշման և ծերության կենսաթոշակառուներին, հաշմանդամներին և տնային տնտեսության մեջ զբաղված աշխատունակ բնակչությանը ժողովրդական սպառման ապրանքների արտադրության ձեռնարկություններում ու բնակչության սպասարկման ոլորտում ավելի լայնորեն ներգրավելու պայմաններ ստեղծելու նպատակով, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
1. Պարտավորեցնել Տեղական արդյունաբերության մինիստրությանը (ընկ. Դ. Դանիելյանին) և Բնակչության կենցաղային սպասարկման մինիստրությանը (ընկ. Գ. Ալեքյանին)` միջոցներ ձեռնարկել ծերության կենսաթոշակների և հաշմանդամների աշխատանքը կիրառող մասնագիտացված ձեռնարկությունների, արտադրամասերի ու տեղամասերի կազմակերպման և ընդլայնման համար:
2. Պետպլանին (ընկ. Լ. Խաչատրյանին)` ծերության կենսաթոշակառուների և հաշմանդամների աշխատանքը կիրառող մասնագիտացված ձեռնարկություններն ապահովել հումքով, նյութերով, սարքավորումներով ու փոխադրամիջոցներով:
3. Հանձնարարել ձեռնարկությունների դիրեկտորներին ու կազմակերպությունների ղեկավարներին`
ավելի լայնորեն կիրառել ծերության կենսաթոշակառուներին, հաշմանդամներին, ինչպես նաև տնային տնտեսության մեջ զբաղված կանանց աշխատանքի ընդունումը ոչ լրիվ աշխատանքային օրով կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթով.
որպես տնաշխատ արհեստավորների աշխատանքի ընդունել ծերության կենսաթոշակառուներին, հաշմանդամներին, տնային տնտեսության մեջ, արտադրության սեզոնային բնույթի աշխատանքներում զբաղվածներին և այլ անձանց:
4. Թույլատրել բնակչության կենցաղային սպասարկման ձեռնարկությունների դիրեկտորներին պայմանագրեր կնքելու ծերության կենսաթոշակային ու հաշմանդամների հետ` նրանց կողմից բնակչության հագուստի, կոշիկի, կուլտուր-կենցաղային նշանակության ու տնտեսական օգտագործման առարկաների նորոգման գործում իրենց ծառայությունները մատուցելու վերաբերյալ:
Բնակչության կենցաղային սպասարկման մինիստրությանը` մեկամսյա ժամկետում մշակել վերոհիշյալ պայմանագրերի կնքման պայմաններն ու կարգը և ներկայացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի քննարկմանը:
5. Պետպլանին` Ֆինանսների մինիստրության և Բնակչության կենցաղային սպասարկման մինիստրության հետ միասին տասնօրյա ժամկետում Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ առաջարկություններ ներկայացնել արգելված արհեստագործական-արհեստավորական զբաղմունքների գործող ցանկը կրճատելու իմաստով վերանայելու մասին:
6. Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ ՍՍՀՄ Մինիստրների սովետը 1969 թվականի օգոստոսի 28-ի N 705 որոշմամբ.
ա) թույլատրել է միութենական հանրապետությունների Մինիստրների սովետներին իրենց տրամադրության տակ թողնելու ծերության կենսաթոշակառուների և հաշմանդամների աշխատանքը կիրառող մասնագիտացված ձեռնարկություններում, արտադրամասերում ու տեղամասերում արտադրված ժողովրդական սպառման բոլոր ապրանքները.
բ) սահմանել է, որ մասնագիտացված այն ձեռնարկությունները, արտադրամասերը և տեղամասերը (բացի բնակչության կենցաղային սպասարկման ձեռնարկություններից), որտեղ ծերության կենսաթոշակառուների և հաշմանդամների թիվը կազմում է աշխատողների ընդհանուր թվի 50 տոկոսից ոչ պակաս, կարող են հիշյալ ձեռնարկությունների, արտադրամասերի, տեղամասերի ընդլայնման և աշխատողների աշխատանքի պայմանների բարելավման համար այդ ձեռնարկությունների, արտադրամասերի և տեղամասերի շահույթը ծախսել ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1966 թվականի սեպտեմբերի 30-ի N 794 որոշմամբ (Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1966 թվականի նոյեմբերի 16-ի N 492 որոշում) նախատեսված կարգով ու չափերով.
գ) հանձնարարել է միութենական և ինքնավար հանրապետությունների Մինիստրների սովետներին, երկրգործկոմներին ու մարզգործկոմներին` տնտհաշվարկի հիմունքներով կազմակերպել տնայնագործների աշխատանքը կիրառող արտադրական միավորումներ (ֆիրմաներ).
դ) թույլ է տվել 1969 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև տարվա վերջը վճարելու
ծերության պետական կենսաթոշակները լրիվ չափով` տեղական արդյունաբերության մինիստրության սիստեմի մեջ մտնող ձեռնարկությունների բանվորներին ու վարպետներին, ինչպես նաև ձեռնարկությունների և երկրորդային հումքի հավաքման ու նախնական մշակման ձեռնարկությունների բանվորներին, վարպետներին ու մյուս աշխատողներին (բացի վարչա-կառավարչական անձնակազմից և ինժեներա-տեխնիկական աշխատողներից), անկախ վաստակից:
Նշանակված կենսաթոշակները, լրիվ չափով` կոլտնտեսության անդամ այն կենսաթոշակառուներին, որոնք գյուղատնտեսական աշխատանքներից ազատ ժամանակ կոլտնտեսությունների համաձայնությամբ որպես բանվորներ ու վարպետներ աշխատում են տեղական արդյունաբերության մինիստրության սիստեմի մեջ մտնող ձեռնարկություններում, անկախ նրանց վաստակից.
ե) հանձնարարել է ՍՍՀՄ Կենտվիճվարչությունը` հաստատել ոչ լրիվ աշխատանքային օրով կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթով աշխատողների, ինչպես նաև տնայնագործների թվաքանակը աշխատանքի արտադրողականությունը հաշվարկելիս հաշվի առնելու կարգը.
զ) հանձնարարել է ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրությանը` մշակել և ՍՍՀՄ Մինիստրների սովետ ներկայացնել առաջարկություններ արհեստագործական-արհեստավորական զբաղմունքի տեր քաղաքացիների եկամուտների չհարկադրվող մինիմումի չափերը բարձրացնելու մասին:
|
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ` |
Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ |
|
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 14.11.1973, N 625 | 23.10.1969, N 683 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|