հայկական սսհ մինիստրների խորհուրդ
ո ր ո շ ու մ
27 մայիսի 1981 թ. N 319
Քաղ. Երևան
ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ մասին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. 1 քառ. մետր հողամասի համար ըստ բնակավայրերի կարգի, մեկ տարվա հաշվով սահմանել հողային հարկի դրույքների հետևյալ չափերով. առաջին կարգ` 18 ռուբլի, երկրորդ կարգ` 15 ռուբլի, երրորդ կարգ` 12 ռուբլի, չորրորդ կարգ` 9 ռուբլի, հինգերորդ կարգ` 6 ռուբլի, վեցերորդ կարգ` 4 ռուբլի:
(1-ին կետը խմբ. 30.08.93 N 437)
2. Հայկական ՍՍՀ բնակավայրերը ըստ մեկ քառակուսի մետր հողամասի համար սահմանված հողային հարկերի դրույքների դասել հետևյալ կարգերի`
ա) Երևան քաղաքը` երկրորդ կարգին.
բ) Լենինական, Կիրովական և Դիլիջան քաղաքները` երրորդ կարգին.
գ) հանրապետական ենթակայության մնացած քաղաքները, ինչպես նաև Աբովյանի, Արարատի, Արտաշատի, Աշտարակի, Իջևանի, Մասիսի, Հոկտեմբերյանի, Հրազդանի, Թումանյանի, Էջմիածնի շրջանները` հինգերորդ կարգին.
դ) հանրապետության մնացած շրջանները` վեցերորդ կարգին:
3. Ազատել`
ա) բնակելի կոոպերատիվների կառուցումների ու հողամասերի և կոոպերատիվ ավտոգարաժների տերերին կառուցումների և հողամասերի տերերին հարկի վճարումից.
բ) փոխադրամիջոցների և մյուս ինքնագնաց մեքենաների ու մեխանիզմների տերերից գանձվող եկամտահարկերից`
քաղաքներում ուղևորների փոխադրումն իրականացնող ընդհանուր օգտագործման ավտոտրանսպորտի ձեռնարկությունները.
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներից կամ ՍՍՀՄ պաշտպանելիս կամ զինվորական ծառայության այլ պարտականություններ կատարելիս, կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով վիրավորվելու, կոնտուզիայի կամ խեղման հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողների թվից մյուս հաշմանդամներից, նախկին պարտիզանների թվից հաշմանդամներից, ինչպես նաև զինծառայողների նշված կատեգորիաներին կենսաթոշակային ապահովմամբ հավասարեցրած մյուս հաշմանդամներից:
(3-րդ կետը խմբ. 14.07.88 N 385)
4. Ուժը կորցրած ճանաչել.
ա) Հայկական ՍՍՌ ժողովրդական կոմիսարների սովետի 1942 թ. հունիսի 9-ի «Տեղական հարկերի և հասույթների դրույքներ սահմանելու մասին» N 350 որոշումը.
բ) Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1962 թ. մայիսի 15-ի «Հաշմանդամ քաղաքացիներին տրանսպորտային միջոցների հարկ վճարելուց ազատելու մասին» N 226 որոշումը.
գ) Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1964 թվականի դեկտեմբերի 30-ի «Տեղական հարկերի գծով բնակչությանը տրվող արտոնությունների մասին» N 510 որոշումը:
|
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 06.07.1995, N 451 | 06.07.1995, N 319 | |
| 30.08.1993, N 437 | 30.08.1993, N 319 | |
| 14.07.1988, N 385 | 14.07.1988, N 319 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|