Գլխավոր տեղեկություն
Համար
N 475
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-06.07.1995)
Սկզբնաղբյուր
Հայկական ՍՍՀ Մինխորհի որոշումներ 1982/հուլիս
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.07.1982
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ

 

 ո ր ո շ ու մ

 

22 հուլիսի 1982 թ. N 475

Քաղ. Երևան

 

սսհմ մինիստրների խորհրդի 1982 թ. ՀՈՒԼԻՍԻ 12-ի «ԿՈԼՏՆՏԵՍԱԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ մասին» N 654 որոշՈՒՄԸ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1982 թ. հուլիսի 12-ի N 654 որոշմամբ սահմանել է, որ կոլտնտեսականների աշխատանքի վարձատրության ֆոնդի` տարվա հաշվով տնտեսությունում աշխատող մեկ կոլտնտեսականի համար ամսական միջինը 70 ռուբլին գերազանցող մասից 8 տոկոսի չափով եկամտահարկը հաշվարկվում է սկսած 1982 թվականի համար կոլտնտեսությունների եկամուտների հարկադրումից:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1965 թ. ապրիլի 30-ի «Կոլտնտեսականների աշխատանքի վարձատրության ֆոնդից եկամտահարկի հաշվարկման կարգի մասին» N 187 որոշումը:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի նախագահի տեղակալ

Ա. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ