ՈՒՂՂՈՒՄ
Սույնով տեղեկացնում եմ, որ իրավական տեղեկատվական Առլիս համակարգում հրապարակված ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի հուլիսի 24-ի թիվ 81-Ն, 2025 թվականի օգոստոսի 18-ի թիվ 96-Ն և 2025 թվականի օգոստոսի 20-ի թիվ 102-Ն հրամաններում առկա են վրիպակներ։
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը՝ ճիշտ համարակալման նպատակով խնդրում եմ՝
1) ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի հուլիսի 24-ի թիվ 81-Ն հրամանով հաստատված հավելվածի 6-րդ կետի 8-րդ ենթակետի ե․պարբերությունը խմբագրել՝ «ե» տառը փոխարինելով «դ» տառով․
2) ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 18-ի թիվ 96-Ն հրամանով հաստատված հավելվածում՝
ա) 5-րդ բաժնից հետո «7» թվով թվագրված բաժնի վերնագրում «7» թիվը փոխարինել «6» թվով․
բ) 7-րդ բաժնում «9» թվով թվագրված կետը փոխարինել «10» թվով․
գ) 6-րդ բաժնից հետո «8» թվով թվագրված բաժնի վերնագրում «8» թիվը փոխարինել «7» թվով.
3) ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 20-ի թիվ 102-Ն հրամանով հաստատված հավելվածի 3-րդ բաժնի 6-րդ կետում 3-րդ ենթակետից հետո համարակալումն ուղղել՝ համապատասխանաբար «3» և «4» թվերը փոխարինելով «4»և «5» թվերով։
ՀՀ առողջապահության նախարարություն
21.11.2025
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 նոյեմբերի 2025 թվական: