ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 1988 թ. N 385
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1988 թվականի մարտի 21-ի «Փոխադրամիջոցների և մյուս ինքնագնաց մեքենաների ու մեխանիզմների տերերի հարկադրման մասին» հրամանագրի կապակցությամբ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
Հայկական ՍՍՀ կառավարության որոշումների մեջ մտցնել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
ա) Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թ. մայիսի 27-ի «Տեղական հարկերի մասին» N 319 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրմամբ.
«բ) փոխադրամիջոցների և մյուս ինքնագնաց մեքենաների ու մեխանիզմների տերերից գանձվող եկամտահարկերից`
քաղաքներում ուղևորների փոխադրումն իրականացնող ընդհանուր օգտագործման ավտոտրանսպորտի ձեռնարկությունները.
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներից կամ ՍՍՀՄ պաշտպանելիս կամ զինվորական ծառայության այլ պարտականություններ կատարելիս, կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով վիրավորվելու, կոնտուզիայի կամ խեղման հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողների թվից մյուս հաշմանդամներից, նախկին պարտիզանների թվից հաշմանդամներից, ինչպես նաև զինծառայողների նշված կատեգորիաներին կենսաթոշակային ապահովմամբ հավասարեցրած մյուս հաշմանդամներից.
բ) Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թվականի հոկտեմբերի 5-ի N 611 որոշմամբ հաստատված` Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության կանոնադրության 7-րդ կետի «զ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակության երկրորդ պարբերությամբ.
առանձին վճարորդների և վճարորդների խմբերի ազատել փոխադրամիջոցների և այլ ինքնագնաց մեքենաների ու մեխանիզմների տերերից գանձվող եկամտահարկի վճարումից, ինչպես նաև պակասեցնել եկամտահարկի չափն առանձին վճարորդների և վճարորդների խմբերի համար»:
|
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 06.07.1995, N 451 | 06.07.1995, N 385 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|