ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«20» նոյեմբերի 2025 թ. ք. Երևան |
N 2612-Ա |
«ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԻՎ ՓԿ N 057 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 698-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2025 թվականի նոյեմբերի 10-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստային կապի գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 19-ի N 13 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. 2025 թվականի նոյեմբերի 10-ից ուժը կորցրած «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ փոստային կապի բնագավառում 2020 թվականի հոկտեմբերի 27-ին տրամադրված թիվ ՓԿ N 057 փոստային կապի գործունեության լիցենզիան:
|
11/20/2025 |
Մ. Հայրապետյան |