ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, Զ.ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑ Հ.10/2 ՇԵՆՔ, Հ.14 ԱՎՏՈՏՆԱԿ ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՌԱԻՍԱ ՍՏԱՆԻՍԼԱՎՈՎՆԱ ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4605-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 14.11.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
13.11.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4605-Ա

«13» նոյեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, Զ.ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑ Հ.10/2 ՇԵՆՔ, Հ.14 ԱՎՏՈՏՆԱԿ ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՌԱԻՍԱ ՍՏԱՆԻՍԼԱՎՈՎՆԱ ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-ին կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 12.09.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՀՐԱՉՅԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ» ԱՁ-ի կողմից 19.05.2025թ. տրված հ․ՏԶ 7-5-25 տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների մասին «ԲԵՍՏ ՀՈՄ» ՍՊԸ-ի կողմից 23.12.2021թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի և ներկայացուցչի դիմումները (29.12.2021թ. հ.Տ-1154, 20.04.2022թ. հ.Դ-8217-22, 05.05.2022թ. հ.Դ-15527-22, 27.02.2023թ. հ.Դ-24391-23, 27.01.2025թ. հ.Դ-9256-25, 06.06.2025թ. հ.Դ-60324-25).

1. ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Զ. Անդրանիկի փողոց հ.10/2 շենք, հ.14ավտոտնակ հասցեում գտնվող 32,59քառ.մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ սահմանել հասարակական կառուցապատման։

2. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի հ.88 որոշումը, Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Զ. Անդրանիկի փողոց հ.10/2 շենք, հ.14 ավտոտնակ հասցեում գտնվող տարածքը առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում, «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։

3. Հանձնարարել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ Երևան, Զ. Անդրանիկի փողոց հ.10/2 շենք, հ.14 ավտոտնակ հասցեում գտնվող տարածքը հաշվառել որպես հասարակական նշանակության:

4. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Զ.Անդրանիկի փողոց հ.10/2 շենք, հ.14 ավտոտնակ հասցեում՝ սեփականություն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.12082021-01-0293 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022DU7OLP) հանդիսացող հողամասում քաղաքացի Ռաիսա Ստանիսլավովնա Տիմոշենկոյի կողմից ինքնակամ բացված պատուհանները 2/երկու/ հատ, ինքնակամ բացված դուռը 1/մեկ/ հատ (հասարակական), ճանաչել օրինական։

5. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

6. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 13311 (տասներեք հազար երեք հարյուր տասնմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

7. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

8. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

9. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

10. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան