ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4613-Ա |
«13» նոյեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի Հ.1683-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով քաղաքացի Ժաննա Նարինյանի՝ ի դեմս ներկայացուցչի 11.09.2025թ. հ.Դ-100338-25 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի մայիսի 2-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.1683-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման նախաբանում` «օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով» բառերը փոխարինել «օրենքով» բառով.
2) Որոշման նախաբանում` «վարչության կողմից 27.09.2023թ. տրված մասնագիտական եզրակացությունը» և «կառույցն իրականացրած անձի և ներկայացուցչի դիմումները (22.01.2021թ. հ.Ն-140, 20.04.2022թ. հ.Դ-1917-22)» բառերը փոխարինել համապատասխանաբար` «վարչության կողմից 02.05.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը» և «կառույցն իրականացրած անձի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումը (17.03.2025թ. հ.Դ-28186-25)» բառերով.
3) Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ սույն որոշման 1-ին կետում նշված 41.66քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել հասարակական կառուցապատման։».
4) Որոշման 4-րդ կետում` «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Մուրադյանին» բառերը փոխարինել «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով.
5) Որոշման 4-րդ կետով նախատեսված ժամկետը սահմանել 30-օրյա` սույն որոշման ընդունման պահից։
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|