ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4641-Ա |
«14» նոյեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01/18-07/1-Դ-38999-339 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ԱԴԱՄԻՈՒՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արա Բաղշեցյանի լիազորված անձ Վարդգես Գրիգորյանի 2025 թվականի հոկտեմբերի 6-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետի 4-րդ ենթակետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով`
1. Երևանի քաղաքապետի կողմից 2023 թվականի հունիսի 16-ին տրված թիվ 01/18-07/1-Դ-38999-339 նախագծման թույլտվության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 9.3-րդ կետից` «աստիճանաձև լուծումներով» բառերը հանել.
2) 9.5-րդ կետից` «Ճանապարհների և սալվածքների համար մինչև 20%» բառերը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|