ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4594-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 14.11.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
12.11.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4594-Ա

«12» նոյեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

12.11.2025 թ.

հ. 4594-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոս-տային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Գոհար Գասպարյան

/լիազորված անձ/

Սամվել Գասպարյան

Նորաշեն /16-րդ/ թաղամաս, հ.24 շենք, հ.39

բնակարան

Սամվել Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող, Նորաշեն /16-րդ/ թաղամասի հ.24 շենքի հ.39 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.22082025-01-0069, ընդհ. բաժն. 1.68քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 34.74քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նորաշեն թաղամաս, հ.24 շենք, բն.39/1

01013FFJCHPH

 

2

Աշոտ Բաշոյան

/լիազորված անձ/

Տաթևիկ Եղիազարյան

Ռ. Մելիքյան փողոց, հ.23

բնակելի տուն

Ռ. Մելիքյան փողոցի հ.23 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 13.08.2025թ. հ.7889 վկայագիր/ տրամադրել հասցե Ռ. Մելիքյան փողոց, հ.23/1

01073LJEYUKE

 

3

Արսեն Թադևոսյան

Միկոյան փողոց

հողամաս

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 30.10.2025թ. հ.5778 վկայագրով, Արսեն Թադևոսյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Միկոյան փողոցի հարող տարածքում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Արտ. Միկոյան փողոց, հ.10/1

01083HA8YYHZ

 

4

Մերուժան Պետրոսյան

Բ. Ֆանարջյան փողոց,1-ին փակուղի, հ.2

բնակելի տուն

Մերուժան Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Բ. Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղու հ.2 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.30102025-01-0127, սեփ.շին. 2.20քմ, ընդհ. շին. 66.07քմ և 9.21քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 40.25քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Բ. Ֆանարջյան փողոց,1-ին փակուղի, հ.2/1

01123EUAMESA

 

5

Մաթևոս Առաքելյան

Նորք թաղամաս, 1-ին նրբանցք, հ.30/3

հողամաս

Անշարժ գույքի մասի առանձնացումով նվիրատվության 06.11.2025թ. հ.11227 պայմանագրով, Մաթևոս Առաքելյանին նվիրված՝ Նորք թաղամասի 1-ին նրբանցքի հ.30/3 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Նորքի փողոց, 1-ին նրբանցք, հ.28

01093TP2CSSJ

 

6

Ալվինա Առաքելյան /լիազորված անձ/

Արման Առաքելյան

Նորք թաղամաս, 1-ին նրբանցք, հ.30/3

բնակելի տուն

Արման Առաքելյանին պատկանող Նորք թաղամասի 1-ին նրբանցքի հ.30/3 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ անշարժ գույքի մասի առանձնացումով նվիրատվության 06.11.2025թ. հ.11227 պայմանագիր/ տրամադրել հասցե՝ Նորքի փողոց, 1-ին նրբանցք, հ.30

01093ZJ7ERBT

 

7

«Մերարմինվեսթ» ՍՊԸ

Է. Իսաբեկյան փողոց, հ.1/2 շենք, հ.86

բնակարան

«Մերարմինվեսթ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Է. Իսաբեկյան փողոցի հ.1/2 շենքի հ.86 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.20082025-01-0213, ընդհ. բաժն. 2.0քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 50.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Է. Իսաբեկյան փողոց, հ.1/2 շենք, բն.86/1

01093F4KNQLQ

 

8

Լիանա Մանասարյան

/լիազորված անձ/

Ղուկաս Մենեջյան և Թերեզա Սարգսյան

/սեփականատեր/

Քըրք Քըրքորյան

/Լենինգրադյան/ փողոց, հ.10 շենք, հ.13ա

արվես-տանոց

Ղուկաս Մենեջյանին և Թերեզա Սարգսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Քըրք Քըրքորյան /Լենինգրադյան/ փողոցի հ.10 շենքի հ.13ա հասցեում գտնվող արվեստանոցին /սեփ. վկ. հ.2452180/ տրամադրել հասցե՝ Քըրք Քըրքորյան փողոց, հ.10 շենք, հ.77

01013Z9LF2QH

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան