ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4579-Ա |
«11» նոյեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
|
Հավելված Երևանի քաղաքապետի 11.11.2025 թ. հ. 4579-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ |
Նուբարաշեն 11-րդ փողոց |
հողամաս |
Նուբարաշեն 11-րդ փողոցում գտնվող հողամասին /հիմք՝ ՀՀ Վարչական դատարանի 15.09.2025թ. հ.ՎԴ/4485/05/24 վճիռ/ տրամադրել հասցե՝ Նուբարաշեն 11-րդ փողոց, հ.16/18 |
011038PYJMCF |
|
|
2 |
Մխիթար Մանուկյան |
Ռիգայի /Արաբկիր 7-րդ/ փողոց, հ.12 |
բնակելի տուն |
Մխիթար Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող, Ռիգայի /Արաբկիր 7-րդ/ փողոցի հ.12 հասցեում գտնվող /սեփ. վկ. հ.1460066/ բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ռիգայի փողոց, հ.10/5 |
01033UFXKWYY |
|
|
3 |
Միհրան Բաբայան և Նարինե Տեր-Սահակյան |
Կորյունի փողոց, հ.6ա շենք, հ.6/1 |
մանսարդ |
30.10.2025թ. հ.ԱՇԹԴ/6/9707-25 ավարտական ակտի /շահագործման թույլտվություն/ համաձայն Միհրան Բաբայանի և Նարինե Տեր-Սահակյանի կողմից՝ Կորյունի փողոցի հ.6ա շենքի հ.6/1 բնակարանի վերնամասում կառուցված մանսարդին տրամադրել հասցե՝ Կորյունի փողոց, հ.6ա շենք, հ.6/2 |
010638UDXQFZ |
|
|
4 |
Տիգրան Գրիգորյան |
Արին-Բերդի փողոց, 5-րդ նրբանցք, հ.13/7 |
շինություն |
Տիգրան Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Արին-Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի հ.13/7 հասցեում գտնվող շինության բաժանման հատակագծով առանձնացվող 447.8քմ մակերեսով մասին /վկ. հ.24092025-01-0031, հող. սեփ. 1315.6քմ, բաժ. հող. 353.1քմ, 1144.0քմ սերվիտուտ/ տրամադրել հասցե՝ Արին-Բերդի փողոց, 5-րդ նրբանցք, հ.13/11 |
01053CMDAAKG |
|
|
5 |
Վլադիմիր Հովհաննիսյան |
Դ. Մալյան փողոց, նրբանցք, հ.6 շենք, հ.11 և հ.11/1 |
բնակարան |
Դ. Մալյան փողոցի նրբանցքի հ.6 շենքի հ.11 և հ.11/1 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ.հ. 21102024-01-0067 և հ.14102025-01-0346/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Դ. Մալյան փողոց, նրբանցք, հ.6 շենք, բն.11 |
01083YUUUK5F |
|
|
6 |
Գառնիկ Պետրոսյան |
Մամիկոնյանց փողոց, հ.23/1 շենք, հ.49 |
բնակարան |
Գառնիկ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Մամիկոնյանց փողոցի հ.23/1 շենքի հ.49 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.03112025-01-0018, ընդհ. բաժն. 1.6քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 43.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մամիկոնյանց փողոց, հ.23/1 շենք, բն.49/1 |
01033EERQJYA |
|
|
7 |
Ռուզան Մազմանյան |
Մ. Սարյան փողոց, հ.2 շենք, հ.17 |
բնակարան |
Մ. Սարյան փողոցի հ.2 շենքի հ.17 հասցեում գտնվող 22.95քմ մակերեսով բնակարանին /հիմք՝ 22.08.2012թ. հ.5412 կտակ/ տրամադրել հասցե՝ Մ. Սարյան փողոց, հ.2 շենք, բն.17/2 |
01063NMHS4XB |
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ 11/11/2025 |