ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1647-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 2025 թվականի N 1647-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, քաղաք Դիլիջան, Մ8 Վանաձոր-Դիլիջան կմ 27+900 հասցեում գտնվող, 60,75 քառ. մ մակերեսով, 10 618 340,91 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով շինությունը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,04037 հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 28072022-11-0025 վկայական), Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, քաղաք Դիլիջան, Մ4 Երևան-Դիլիջան-Իջևան կմ 90+360 փողոց հասցեում գտնվող, 58,77 քառ. մ մակերեսով, 10 655 361,15 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով Դիլիջանի տեղամասային գրասենյակը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,03405 հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 28072022-11-0017 վկայական), Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, գյուղ Թեղուտ, 1-ին փողոց 135 հասցեում գտնվող, 58,77 քառ. մ մակերեսով, 4 200 976,00 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով մասնաճյուղի գրասենյակը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,032 հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 16122022-11-0080 վկայական) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից (այսուհետ՝ կոմիտե) և ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն)։

2. Կոմիտեի նախագահին՝ ծառայության պետի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքերի հանձնման-ընդունման աշխատանքները՝ հիմք ընդունելով անշարժ գույքերի փաստացի վիճակը։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

21.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ