ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2025 թվականի N 1652-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածների 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի կողմից տրամադրված գույքը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը՝ գույքի նպատակային նշանակությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կարիքների համար օգտագործելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
21.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 1652-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
|
NN ը/կ |
Գույքի անվանումը |
Ապրանքանիշը և մոդելը |
Նույնականացման/ սերիական համարը |
Քանակը |
Միավորի արժեքը (ՀՀ դրամ) |
|
1. |
Տրանսպորտային միջոց |
TOYOTA HIACE HIGHROOF 3.5L AT PETROL 13 SEATS 2025 |
JTGKN9CP1S6034068 |
1 |
24,144,74 |
|
2. |
Տրանսպորտային միջոց |
TOYOTA FORTUNER 2.7L AT PETROL 2025 |
MHFDX8FS3S0148266 |
1 |
17,837,34 |
|
3. |
Տրանսպորտային միջոց |
TOYOTA FORTUNER 2.7L AT PETROL 2025 |
MHFDX8FS4S0148423 |
1 |
17,837,34 |
|
4. |
Տրանսպորտային միջոց |
TOYOTA FORTUNER 2.7L AT PETROL 2025 |
MHFDX8FS5S0148155 |
1 |
17,837,34 |
|
5. |
Տրանսպորտային միջոց |
TOYOTA FORTUNER 2.7L AT PETROL 2025 |
MHFDX8FS5S0148205 |
1 |
17,837,34 |
|
6. |
Տրանսպորտային միջոց |
TOYOTA FORTUNER 2.7L AT PETROL 2025 |
MHFDX8FS6S0148259 |
1 |
17,837,34 |
|
7. |
Տրանսպորտային միջոց |
TOYOTA FORTUNER 2.7L AT PETROL 2025 |
MHFDX8FSXS0148698 |
1 |
17,837,34 |
|
8. |
Տրանսպորտային միջոց |
TOYOTA FORTUNER 4.0L AT PETROL 2025 |
MHFKU8FS2S0206903 |
1 |
17,837,34 |
|
9. |
Տրանսպորտային միջոց |
TOYOTA FORTUNER 4.0L AT PETROL 2025 |
MHFKU8FS2S0208361 |
1 |
17,837,34 |
|
10. |
Տրանսպորտային միջոց |
TOYOTA PRADO 2.4L TXL1 2025 |
JTEAA9AJ2SK026602 |
1 |
29,115,74 |
|
Ընդամենը |
10 |
195,959,20 | |||
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
21.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |