ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
19 նոյեմբերի 2025 թվականի ք. Երևան |
թիվ 136-Ա |
«ԻՆՏԵՐԼԻՆԿ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասը, «ԻՆՏԵՐԼԻՆԿ» ՍՊ ընկերության` ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մասին 2025 թվականի նոյեմբերի 12-ի դիմումը և հաշվի առնելով, որ «ԻՆՏԵՐԼԻՆԿ» ՍՊ ընկերության 24.11.2015թ. թիվ 208 լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է 2025 թվականի նոյեմբերի 25-ին` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «ԻՆՏԵՐԼԻՆԿ» ՍՊ ընկերության դիմումը և 2025 թվականի նոյեմբերի 25-ից տրամադրել Երևան քաղաքի և Կոտայքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԻՆՏԵՐԼԻՆԿ» ՍՊ ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
|
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
|
2025 թ. նոյեմբերի 19 ք. Երևան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|