ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2025 թվականի N 1633-Ա
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՓՄՁ ՖՈՆԴԻ (ՀԻՄՆԱԴՐԱՄԻ) ՓԱՅԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 771-Լ որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ձեռք բերել «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ» Հատուկ Սահմանափակ Գործընկերության (իրավաբանական հասցեն՝ դ՛Էշ փողոց 412F, L-2086, Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Առևտրի և ընկերությունների ռեգիստրում գրանցված B 240322 համարի ներքո) հաջորդ 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք փայերը՝ նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումների վերաբերյալ ներկայացված հաշվետվության արդյունքների հիման վրա։
2. Փայերի ձեռքբերման ֆինանսավորումն իրականացվելու է պետական բյուջեի միջոցներով՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված համապատասխան ծրագրի շրջանակում։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
20.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |