Գլխավոր տեղեկություն
Համար
N 1629-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 2025 թվականի N 1629-Ա

 

ԲՆԱԳԻՏԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ, ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ (ԲՏՃՄ) ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ «ԱՎԻԱՑԻՈՆ ԵՎ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ/ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ/» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱՐԵԿ ԱՐԱՄԻ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 36-րդ հոդվածի 6-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դադարեցնել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող «Ավիացիոն և հրթիռային տեխնիկա/Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ/» մասնագիտությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սովորելու նպատակով Նարեկ Արամի Մինասյանին (ծնվ.՝ 05.11.2006 թ.) տրված տարկետումը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից հեռացվելու հիմքով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1293-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 127-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան