ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
20 մարտի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրի կատարման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետվությունը (կցվում է):
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
20 ապրիլի 1996 թվականի, քաղ. Երևան ՀՕ-46 |
| Հաստատված է Ազգային ժողովի 1996 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրի կատարման հաշվետվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1995 Թ. ԾՐԱԳՐԻ» ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1.1. Ծրագրի ընդունման ժամանակագրությունը
«Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թվականի ծրագիրը» ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով հաստատվեց 1994 թ. հունվարի 12-ին: 1995 թ. սեպտեմբերի 27-ի որոշումով ՀՀ Ազգային ժողովը հաստատեց «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թ. ծրագիրը» (այսուհետև` Ծրագիր): Ծրագրի ընդունման որոշման մեջ նշվում է, որ հաստատվում է 1995 թ. ծրագիրը` հիմք ընդունելով 1994 թ. ծրագիրը` փոփոխություններով և լրացումներով: Ծրագրի ցանկերում փոփոխությունները և լրացումները հիմնականում կապված էին ՀՀ կառավարության, աշխատավորական կոլեկտիվների և այլ անձանց նախաձեռնությամբ սեփականաշնորհվող ձեռնարկությունների թվի ավելացման հետ:
1.2. Սեփականաշնորհման օբյեկտները և ձևերը
1.2.1. Մասնակի անհատույց սեփականաշնորհումը
Մասնակի անհատույց սեփականաշնորհում է համարվում պետական ձեռնարկության գույքի հաշվեկշռային արժեքի 20 տոկոսի անհատույց սեփականաշնորհումը պետական ձեռնարկությունների այն աշխատողներին, որոնք այդ մասին որոշում ընդունելու պահին տվյալ ձեռնարկությունում ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ և իրենց ցանկությունն են հայտնել մասնակցել մասնակի անհատույց սեփականաշնորհմանը:
Պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհմանը մասնակցում են նաև «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» ՀՀ օրենքով (այսուհետև` Սեփականաշնորհման օրենք) սահմանված անձինք:
1.2.2 «Փոքր» սեփականաշնորհումը
Մինչև 1995 թ. հունիսի 6-ը Սեփականաշնորհման օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելը, «փոքր» սեփականաշնորհում էր համարվում ավտոմոբիլային տրանսպորտի, հասարակական սննդի, բնակարանային կոմունալ տնտեսության, կենցաղային սպասարկման, բնակչությանը մատուցվող այլ վճարովի ծառայությունների ճյուղերի մինչև 50 հաստիքացուցակային աշխատող ունեցող պետական ձեռնարկությունների և մանրածախ ու մեծածախ առևտրի, մթերող կազմակերպությունների մինչև 25 հաստիքացուցակային աշխատող ունեցող պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը: «Փոքր» սեփականաշնորհման ենթակա պետական ձեռնարկությունները համարվում են «փոքր» օբյեկտներ:
Սեփականաշնորհման օրենքում վերոհիշյալ փոփոխություններից և լրացումներից հետո «փոքր» սեփականաշնորհում է համարվում միայն հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման և մանրածախ առևտրի ճյուղերի պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը:
1.2.3. «Միջին և խոշոր» ձեռնարկություններ
Սեփականաշնորհման օրենքով չի սահմանված «միջին և խոշոր» ձեռնարկություններ հասկացությունը: Սույն հաշվետվությունում այդ հասկացությունն օգտագործվում է «փոքր» օբյեկտներից բացի` մնացած բոլոր ձեռնարկությունների համար:
1.2.4. Անավարտ շինարարության օբյեկտ
Սեփականաշնորհման օրենքի համաձայն անավարտ շինարարության օբյեկտը պետական (իշխանության տեղական մարմինների) սեփականություն կամ պետությանը (իշխանության տեղական մարմիններին) պատկանող բաժնեմաս հանդիսացող`
ա) սահմանված կարգով հաստատված նախագիծ և հատկացված հողատարածություն ունեցող օբյեկտն է, որտեղ շինմոնտաժային աշխատանքները սկսված չեն.
բ) օբյեկտն է, որտեղ իրականացվել են կամ իրականացվում են շինմոնտաժային աշխատանքները, և որը սահմանված կարգով գործարկված կամ կոնսերվացված չէ.
գ) սահմանված կարգով կոնսերվացված օբյեկտն է:
1.2.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը
Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը մինչև Սեփականաշնորհման օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 1995 թ. դեկտեմբերի 27-ի օրենքի ընդունումը հանդիսանում էր Հանրապետությունում պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումն ու ապապետականացումն իրականացնող իրավասու պետական մարմին: Օրենքի փոփոխությունից հետո ՀՀ կառավարության 1996 թ. փետրվարի 14-ի Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի վերակազմավորման մասին» թիվ 39 որոշմամբ սեփականաշնորհման և ապապետականացման հարցերով զբաղվող ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին է ճանաչվել սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովը (այսուհետև` Պետական հանձնաժողով):
1.2.6. Լուծարված պետական ձեռնարկության գույքը
Լուծարված պետական ձեռնարկության գույքը Սեփականաշնորհման օրենքով սահմանված դեպքում չսեփականաշնորհված և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ լուծարված պետական ձեռնարկությունների գույքն է, որը վաճառվում է մրցույթով կամ աճուրդով:
1.2.7. Ծրագրի գործողության մեջ դնելը
Ծրագիրը գործողության մեջ դնելը սեփականաշնորհման ենթակա յուրաքանչյուր ձեռնարկության կամ օբյեկտի սեփականաշնորհման մասին ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշման պահն է:
1.3. Պետական մարմինների իրավասությունները սեփականաշնորհման և ապապետականացման գործում
Սեփականաշնորհման օրենքի երկրորդ բաժնում սահմանված են պետական մարմինների իրավասությունները սեփականաշնորհման և ապապետականացման գործում: Այդ գործում իրավասու պետական մարմիններ են համարվում նաև ՀՀ կառավարության որոշումներով հաստատված համապատասխան մարմինները:
1.4. Սեփականաշնորհման սուբյեկտները
Սեփականաշնորհման օրենքով սահմանված են սեփականաշնորհման (պետական գույքի ձեռքբերման) սուբյեկտները: Սեփականաշնորհման մասին օրենքում 1995 թ. դեկտեմբերի 27-ի փոփոխությունները ու լրացումները կատարելուց հետո սեփականաշնորհման սուբյեկտներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետության ոչ պետական առևտրային բանկերը և այլ ֆինանսավարկային կազմակերպությունները:
1.5. Հաշվետու ժամանակահատվածը
Ծրագրի հաշվետվությունն ընդգրկում է 1994 թ. հունվարի 12-ից մինչև 1996 թ. մարտի 9-ը ընկած ժամանակահատվածը:
2. ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ
2.1. Մասնակի անհատույց սեփականաշնորհման դերը ծրագրի իրականացման գործում
Սույն հաշվետվությամբ պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման իրականացման ընթացքին անդրադառնալը պայմանավորված է Ծրագրի իրագործման տեսանկյունից` դրա բացառիկ նշանակությամբ:
Համաձայն Սեփականաշնորհման օրենքի, ժամկետային առումով Ծրագիրը գործողության մեջ դնելը նախանշված միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման մասով և դրանց մասնակի անհատույց սեփականաշնորհումը անմիջական կախվածության մեջ են դրված: Այդպիսով, յուրաքանչյուր միջին և խոշոր ձեռնարկության Ծրագրով նախատեսված սեփականաշնորհումը կարող էր կատարվել կամ տվյալ ձեռնարկության մասնակի անհատույց սեփականաշնորհումից հետո, կամ առանց դրա, որով և կբացառվեր այդ ձեռնարկության մասնակի անհատույց սեփականաշնորհումը:
Նկատի ունենալով վերը նշվածը և ելնելով հիմնական դրույթներից, այսինքն`
- Ծրագրում ներառված, սակայն դեռ չսեփականաշնորհված, ինչպես նաև Ծրագրով առաջիկա տարիներին սեփականաշնորհման ենթակա պետական ձեռնարկությունների կողմից ենթադրվող ներդրումային պասիվ քաղաքականությունից,
- սեփականաշնորհման ընթացիկ փուլում սեփականաշնորհվող օբյեկտների նկատմամբ ձևավորված վճարունակ պահանջարկի ցածր մակարդակից,
- մասնակի անհատույց սեփականաշնորհման սուբյեկտի բնույթից,
- ընդհանուր սեփականաշնորհման և ապապետականացման իրականացման համեմատ մասնակի անհատույց սեփականաշնորհման անցումային բնույթից ելնելով`
հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրի գործողության մեջ դնելու առումով գերակայությունը տրվեց մասնակի անհատույց սեփականաշնորհմանը` սահմանելով դրա իրականացման հստակ ժամկետները:
2.2. Մասնակի անհատույց սեփականաշնորհման ժամկետները
Համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության «Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման ժամկետի երկարաձգման մասին» 1995 թվականի փետրվարի 17-ի որոշման` մասնակի անհատույց սեփականաշնորհման ավատման ժամկետ էր սահմանվել 1995 թ. ապրիլի 1-ը: Բացի այդ, 1995 թ. հոկտեմբերի 30-ի «Առանձին պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքով` թվով 14 ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման ժամկետները երկարացվեցին մինչև 1995 թ. դեկտեմբերի 31-ը:
Առաջին պետական ձեռնարկության հաշվեկշռային արժեքի 20 տոկոսի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին որոշումը ՀՀ կառավարության կողմից ընդունվեց 1995 թ. հունվարի 17-ին (թիվ 20 որոշում):
2.3. Մասնակի անհատույց սեփականաշնորհման կատարողականը
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ մասնակի անհատույց սեփականաշնորհվել են Հանրապետության 1010 միջին և խոշոր ձեռնարկություններ: Ըստ տնտեսության առանձին ոլորտների և սեփականաշնորհման պահին գործող նախարարությունների և գերատեսչությունների` մասնակի անհատույց սեփականաշնորհման արդյունքները բերված են աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1
|
Հ.Հ. |
Նախարարության (գերատեսչության) անվանումը |
Ձեռնարկությունների թվաքանակը (հատ) |
|
1. |
Արդյունաբերության |
283 |
|
2. |
Գյուղատնտեսության |
185 |
|
3. |
Շինարարության |
114 |
|
4. |
Թեթև արդյունաբերության |
139 |
|
5. |
Պարենի և մթերումների |
122 |
|
6. |
Հրատարակչական գործի |
49 |
|
7. |
Հայկենցաղսպասարկման |
14 |
|
8. |
Առևտրի |
11 |
|
9. |
Տրանսպորտի և հաղորդակցության |
10 |
|
10. |
Երևանի քաղխորհրդի գործկոմ |
24 |
|
11. |
Այլ |
59 |
| Ընդամենը |
1010 |
2.4. Մասնակի անհատույց սեփականաշնորհման վերլուծությունը
Հաշվետվության ներկայացման պահին հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել մասնակի անհատույց սեփականաշնորհման ծավալների և արդյունքների մասին: Դա հնարավոր կլինի անել միայն մասնակի անհատույց սեփականաշնորհման ենթարկված ձեռնարկությունների 1995 թ. ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների ամփոփումից հետո:
Սակայն արդեն այսօր կարելի է մատնանշել մասնակի անհատույց սեփականաշնորհման հետևանքով ձեռք բերված հաջողությունները և բացթողումները:
Հաջողությունների առումով կարելի է առանձնացնել հետևյալը`
- կարճ ժամանակահատվածում հաջողվեց իրականացնել իր ծավալներով և ընդգրկումով պետական սեփականության աննախադեպ սեփականաշնորհում.
- մասնակի անհատույց սեփականաշնորհման արդյունքում սեփականատեր դարձան պետական ձեռնարկությունների աշխատավորական կոլեկտիվների շուրջ 230 հազար անդամներ:
Բացթողումները մեծ մասամբ կրել են տեխնիկական բնույթ և հիմնականում պայմանավորված են եղել իրավական և մեթոդական դաշտի ոչ ամբողջական, իսկ որոշ դեպքերում գործնական առումով ոչ կիրառելի դրույթների առկայությամբ: Անհրաժեշտ է նշել, որ անցած ժամանակահատվածում դրանցից շատերը, սակայն ոչ բոլորը հնարավոր եղավ շտկել:
2.5. Մասնակի անհատույց սեփականաշնորհումն իրականացնող մարմինները
Մասնակի անհատույց սեփականաշնորհման իրականացման նպատակով ստեղծվեցին համապատասխան ճյուղային հանձնաժողովներ, որոնց կողմից ներկայացված նյութերի հիման վրա պետական հանձնաժողովն ընդունում էր որոշումներ և ներկայացնում ՀՀ կառավարության հաստատմանը:
2.6. Մասնակի անհատույց սեփականաշնորհման իրավական և մեթոդական դաշտը
Սեփականաշնորհման մասին օրենքում ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման վերաբերյալ փոփոխությունը կատարվեց 1993 թ. նոյեմբերի 16-ին: Միաժամանակ նշվեց, որ «մասնակի անհատույց սեփականաշնորհումն իրականացվում է մինչև Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման առաջին ծրագրի գործողության սկիզբը»: 1995 թ. հոկտեմբերի 30-ին սեփականաշնորհման մասին օրենքում կատարվեց ևս մեկ փոփոխություն, նշվածին ավելացնելով` «եթե առանձին ձեռնարկությունների վերաբերյալ օրենքով այլ ժամկետ չի սահմանվում» պարբերությունը:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից ընդունված որոշումները`
- Պետական ձեռնարկությունների հիման վրա վերակազմավորվող բաժնետիրական ընկերությունների կանոնադրության նախապատրաստման և Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ սեփականաշնորհվող օբյեկտների ճշգրտված ցանկի մասին (11.03.1994 թ.).
- Մասնակի անհատույց սեփականաշնորհման վերաբերյալ որոշումների փաթեթի նախապատրաստման մասին (11.03.1994 թ.).
- Բաժնետիրական ընկերությունների շահույթի պետական բաժնեմասի տնօրինման և կառավարման և «Պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերությունների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» (06.05.1994 թ.).
- «Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման և ընկերությունների վերակազմավորման կարգի» և «Մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերություններում շահույթից ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդերին մասհանումների, այդ միջոցներից հիմնական ֆոնդերի ձեռքբերման և ընկերության կանոնադրական հիմնադրամի փոփոխման կարգի» հաստատման մասին (06.05.1994 թ.).
- Պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերությունների օրինակելի կանոնադրության մասին (20.05.1994 թ.).
- Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման ցանկերի մասին (27.05.1994 թ.).
- Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման ցանկերի մասին (ի լրումն 1994 թ. մայիսի 27-ի որոշման (03.06.1994 թ.).
- Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման ցանկերի մասին (ի լրումն 1994 թ. մայիսի 27-ի և հունիսի 3-ի որոշումների (17.06.1994 թ.).
- Պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման վերաբերյալ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշումների կատարման ընթացքի մասին (23.12.1994 թ.).
- Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման ժամկետի երկարաձգման մասին (17.02.1995 թ.).
ՀՀ կառավարության կողմից ընդունված մեթոդական բնույթի որոշումները.
- Պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատի նկարագրության մասին (22.01.1994 թ., թիվ 46).
- Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման գործընթացն ապահովող փաստաթղթերի ձևերի հաստատման մասին (14.07.1994 թ., թիվ 316).
- Պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերությունների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին (28.07.1994 թ., թիվ 350).
- Պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման գործընթացի կարգավորման որոշ միջոցառումների մասին (28.12.1994 թ., թիվ 603).
- Մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատների տրման կարգի հաստատման մասին (19.01.1995 թ., թիվ 28):
Բացի այդ ՀՀ կառավարության առանձին որոշումների հիման վրա ստեղծվեցին 20 ճյուղային հանձնաժողովներ, իսկ առանձին պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից ընդունվեցին 21 որոշումներ:
ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների կողմից ընդունվել են հետևյալ փաստաթղթերը.
- Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թ. մայիսի 6-ի թիվ 639-1 որոշմամբ հաստատված «Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման և այդ ձեռնարկությունները ընկերությունների վերակազմավորելու» կարգով սահմանված մասնակի անհատույց սեփականաշնորհման ենթակա պետական ձեռնարկությունների գույքի հաշվեկշռային արժեքի և վերակազմավորվող բաժնետիրական ընկերությունների կանոնադրական հիմնադրամի մեծության որոշման մասին հրահանգ (25.08.1994 թ.).
- Պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման և բաժնետիրական ընկերությունների վերակազմավորման ընթացքում հաշվապահական հաշվառման ձևակերպումների և հաշվեկշիռների ու հաշվետվությունների լրացման մասին ցուցում (17.09.1994 թ.).
- Մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերություններում ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդի հաշվին ձեռք բերված հիմնական միջոցների արժեքների համադրելիության գործակցի որոշման կարգ (23.02.1996 թ.):
3. ՄԻՋԻՆ ԵՎ ԽՈՇՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ
3.1. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհման առանձնահատկությունները
Ծրագրի իրականացման հաշվետու ժամանակաշրջանում բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհման հիմնական առանձնահատկություններն էին`
ա) սեփականաշնորհման ենթակա պետական ձեռնարկությունների և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների պետական բաժնեմասի վաճառքի վերջնական գնի ձևավորման շուկայական բնույթը.
բ) սեփականաշնորհմանը մասնակցելու իրավունք ունեցող բոլոր սուբյեկտների համար հավասար պայմանների ապահովումը.
գ) ապագա սեփականատերերի կանոնադրական փոխհարաբերությունների առավել հնարավոր նախնական կանոնակարգվածությունը.
դ) սեփականաշնորհումից հետո նոր սեփականատերերի կողմից իրենց բաժնետոմսերի առավել ճկուն կառավարման հնարավորությունները.
ե) սեփականաշնորհման մասնակիցներին տարբեր տիպի ներդրումային քաղաքականություն վարելու համար ընձեռված հնարավորությունները.
զ) պետական սեփականության 100 տոկոսով սեփականաշնորհման դրույթը:
Նշված առանձնահատկությունները հիմք էին հանդիսացել 1995 թ. ծրագրի կատարման ընթացքում միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման ընտրության համար գերիշխող ձև ընտրել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը:
Դրանով մեծապես պայմանավորվեց նաև հիմնականում միջին և խոշոր ձեռնարկությունների մեկնարկային գների որոշման, պետական գույքի վերագնահատման մեթոդի ընտրությունը: Գույքի վերագնահատման ամփոփ վերլուծությունը բերված է հաշվետվության 6.2. կետում:
Սակայն անհրաժեշտ է նշել, որ բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհման ձևի` որպես մեծ և միջին ձեռնարկությունների սեփականաշնորհման գերիշխող ձև, ընտրությունն իր որոշակի բացասական ազդեցությունը թողեց ծրագրի ժամանակագրային կատարման վրա: Դա պայմանավորված էր հետևյալ հանգամանքներով`
ա) այն չէր կարող սկսվել մինչև մասնակի անհատույց սեփականաշնորհման հիմնական ավարտը.
բ) բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով սեփականաշնորհումը պահանջում էր լայնածավալ նախապատրաստական և նորմատիվային բնույթի փաստաթղթերի մշակման աշխատանքների կատարում.
գ) ծրագրի ընդունման պահին գործող օրենսդրությամբ բաժանորդագրության ժամկետներին ներկայացվող պահանջներով:
Աղյուսակ 2
Միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման ընթացքը ՀՀ-ում 1995-1996 թթ. ըստ սեփականաշնորհման ձևերի
| Հ.Հ. |
Սեփականաշնորհման ձևերը
|
Հաստատված է ՀՀ կառավարության որոշումներով, առ` |
Բաժնետոմսերի թողարկման ազդագիրը հրապարակված է, առ` |
Սեփականաշնորհումը ընթացքում է, առ` |
Սեփականաշնորհումը չի կայացել, առ` |
Սեփականաշնորհումը ավարտվել է, առ` | ||||||||||
|
05. |
29. |
09. |
05. |
29. |
09. |
05. |
29. |
09. |
05. |
29. |
09. |
05. |
29. |
09. | ||
|
08. |
09. |
03. |
08. |
09. |
03. |
08. |
09. |
03. |
08. |
09. |
03. |
08. |
09. |
03. | ||
|
95թ. |
95թ. |
96թ. |
95թ. |
95թ. |
96թ. |
95թ. |
95թ. |
96թ. |
95թ. |
95թ. |
96թ. |
95թ. |
95թ. |
96թ. | ||
|
1. |
ԲԲԸ (բաժանորդագրություն) |
158 |
174 |
263 |
66 |
97 |
257 |
32 |
59 |
19 |
1 |
2 |
10 |
33 |
36 |
228 |
|
2. |
ԲԲԸ (լոտերով աճուրդ) |
38 |
43 |
57 |
1 |
10 |
57 |
1 |
7 |
7 |
3 |
49 | ||||
|
3. |
ՓԲԸ և ՍՊԸ |
29 |
32 |
47 |
15 |
13 |
1 |
1 |
1 |
14 |
18 |
45 | ||||
|
4. |
Գույքի վաճառք վարձակալին |
21 |
22 |
41 |
1 |
6 |
20 |
21 |
41 | |||||||
|
5. |
Աճուրդ |
6 |
1 |
1 | ||||||||||||
|
6. |
Մրցույթ |
1 |
1 | |||||||||||||
| ԸՆԴԱՄԵՆԸ |
246 |
271 |
415 |
67 |
107 |
314 |
49 |
85 |
20 |
1 |
3 |
19 |
67 |
78 |
365 | |
Աղյուսակ 3
Հայաստանի Հանրապետությունում 1995-1996 թթ. սեփականաշնորհված միջին և խոշոր ձեռնարկություններն ըստ հիմնական նախարարությունների
|
Հ.Հ. |
Սեփականաշնորհման ձևերը |
Արդյունաբե-րության, առ` |
Գյուղատնտեսության և պարենի առ` |
Քաղաքա-շինության, առ` |
Մշակույթի, առ` |
Առևտրի և սպասար-կումների, առ` |
Տրանսպորտի և հաղորդակցության, առ` | ||||||
|
05.08. 95 |
09.03. 96 |
05.08.95 |
09.03.96 |
05.08. 95 |
09.03. 96 |
05.08. 95 |
09.03. 96 |
05.08. 95 |
09.03.
96 |
05.08.95 |
09.03.96 | ||
|
1. |
ԲԲԸ (բաժանորդագրություն |
26 |
114 |
7 |
77 |
22 |
1 |
9 |
4 | ||||
|
2. |
ԲԲԸ (լոտերով աճուրդ) |
15 |
22 |
7 |
4 |
1 | |||||||
|
3. |
ՓԲԸ և ՍՊԸ |
7 |
17 |
4 |
17 |
2 |
1 |
2 |
2 |
6 |
|||
| ԸՆԴԱՄԵՆԸ |
33 |
146 |
11 |
116 |
0 |
31 |
1 |
3 |
2 |
19 |
0 |
5 | |
3.2. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհման ժամանակագրությունը
Առաջին 10 ձեռնարկությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը հաջողությամբ ավարտվեց 1995 թ. մայիսի 22-ին: Միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհումը նախատեսվում է ավարտել 1996 թ. կեսերին:
3.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհման կատարողականը
ՀՀ կառավարության 1994 թ. նոյեմբերի 17-ի թիվ 530 որոշմամբ հաստատվեց բաժնետիրացման ենթակա առաջին 10 միջին և խոշոր ձեռնարկությունների ցանկը: Գործընթացի իրականացումն ապահովելու նպատակով, ելնելով Սեփականաշնորհման օրենքի պահանջներից (հոդված 24), Պետական հանձնաժողովում մշակվեց մեթոդական փաստաթուղթ՝ սեփականաշնորհման նախապատրաստման աշխատանքների պլան, ստեղծվեցին ձեռնարկությունների սեփականաշնորհումը նախապատրաստող հանձնաժողովներ (որոնց նախագահները պետական հանձնաժողովի անդամներն էին), որոնց կազմում ընդգրկվեցին համապատասխան նախարարությունների ներկայացուցիչներ ձեռնարկությունների պատասխանատու աշխատողներ և հրավիրված մասնագետներ։
Առաջին 10 ձեռնարկությունների սեփականաշնորհումը բաց բաժնետիրական ընկերությունների (այսուհետև՝ ԲԲԸ) ձևով՝ բաժնետոմսերի բաց բաժանորդագրության միջոցով, սկսվեց 1995 թ. մարտի 14-ին։ Երկրորդ փուլում նույն եղանակով բաժնետիրացման նախապատրաստվեցին ևս 50 ձեռնարկություններ։ Այնուհետև սեփականաշնորհման տեմպն արագացնելու և միևնույն ժամանակ աշխատանքների կոորդինացումն ապահովելու նպատակով կազմվեց ժամանակացույց։ Այս փաստաթղթում ծրագրի մեջ ընդգրկված բոլոր ճյուղերի ձեռնարկությունները համամասնորեն բաշխվեցին ըստ շաբաթների և հանձնարարվեց համապատասխան ճյուղային նախարարություններին սահմանված ժամկետներում ապահովել ձեռնարկությունների գնահատման համար անհրաժեշտ տվյալների տրամադրումը ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը։
Պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների ԲԲԸ (բաժանորդագրությամբ) ձևով սեփականաշնորհումը դարձել է սեփականաշնորհման հիմնական ձևը։ Բավական է նշել, որ 1996 թ. մարտի 9-ի դրությամբ ՀՀ կառավարության կողմից հաստատված 415 որոշումներից 263-ը (63,4 %) վերաբերում են ԲԲԸ ձևով սեփականաշնորհմանը, որոնցից հրապարակվել են 257 ձեռնարկությունների ազդագրերը:
ԲԲԸ ձևով սեփականաշնորհման լոտային աճուրդը երկրորդ տարածված ձևն է մեզանում։ Այսպես, 09.03.1996 թ. դրությամբ միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից ընդունված 415 որոշումներից 57-ը (13,7 %) վերաբերում է լոտային աճուրդով սեփականաշնորհվող ձեռնարկություններին:
Այդպիսով, ԲԲԸ ձևով սեփականաշնորհման երկու եղանակներին բաժին է ընկել ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումների 77,1 %-ը:
Հանրապետության միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման ընթացքը բնութագրող տվյալները բերված են աղյուսակ 2-ում և 3-ում:
ԲԲԸ ձևով սեփականաշնորհված ձեռնարկությունների արժեքը աճող կարգով և ըստ ամիսների բերված են թիվ 1 գծանկարում և թիվ 1 դիագրամում: Գծանկարից երևում է, որ բաժնետիրացման ընթացքը եղել է անհամաչափ: Այսպես, 1995 թ. հունվարին ԲԲԸ ձևով սեփականաշնորհված ձեռնարկությունների արժեքը եղել է 0, հուլիսին` 3418,3 մլն դրամ, օգոստոսին` 550,56 մլն դրամ: Այդ գործընթացը սկսել է կայունանալ 1995 թ. նոյեմբերից և շարունակվել մինչև 1996 թ. փետրվարը:
Աճուրդային եղանակով սեփականաշնորհված ձեռնարկությունների արժեքը աճող կարգով և ըստ ամիսների բերված է թիվ 2 գծանկարում և թիվ 2 դիագրամում:
Վարձակալների կողմից գույքի գնման ձևով սեփականաշնորհված ձեռնարկությունների արժեքն աճող կարգով և ըստ ամիսների բերված է թիվ 3 գծանկարում և թիվ 3 դիագրամում:
Սեփականաշնորհումը չի կայացել 19 ձեռնարկություններում հիմնականում դրանց խոշոր պարտքերի պատճառով:
Օտարերկրյա քաղաքացիների կողմից ձեռք են բերվել 23 ԲԲԸ բաժնետոմսեր, սակայն դրանցից և ոչ մեկում հսկիչ ծրարը նրանց չի պատկանում:
ԲԲԸ ձևով սեփականաշնորհված 96 ձեռնարկություններում նկատվել է թերբաժանորդագրության (այս խմբի բոլոր ձեռնարկությունների համար բաժանորդագրությունը կազմել է 55,5 %), իսկ 132-ում` գերբաժանորդագրություն: Այս խմբի բոլոր ձեռնարկությունների համար գերբաժանորդագրությունը կազմել է 367,4 %: Բոլոր ձեռնարկությունների համար միջին հաշվով նկատվել է գերբաժանորդագրություն` 173,2 %-ով:
ԲԲԸ ձևով սեփականաշնորհված ձեռնարկությունների տեղաբաշխումն ըստ մարզերի ցույց է տալիս, որ Երևանում սեփականաշնորհված ձեռնարկությունների քանակը կազմում է Հանրապետությունում սեփականաշնորհված ձեռնարկությունների 32,1 %-ը:
ԲԲԸ ձևով սեփականաշնորհման առաջարկված ձեռնարկությունների բաժանորդագրության վերջին օրվա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ բաժանորդագրության վերջին մեկուկես ժամվա ընթացքում 2,2 անգամ ավելի շատ ներդրում է կատարվում, քան բաժանորդագրության ամբողջ ժամանակահատվածում:
ԲԲԸ բաժնետոմսերի բաց բաժանորդագրության ընթացքում մեծ է ձեռնարկությունների աշխատավորական կոլեկտիվների ակտիվությունը: Բավական է նշել, որ այս եղանակով սեփականաշնորհված ձեռնարկություններից միայն 28 ձեռնարկությունների աշխատավորական կոլեկտիվները չեն մասնակցել «փակ» բաժանորդագրությանը: Հատկանշական է նաև, որ դրանցից 5-ի բաժանորդագրությունը չի կայացել: Այսինքն` տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի մասնակցությունը բաժնետոմսերի բաժանորդագրությանը վճռական նշանակություն չունի բաժանորդագրության վերջնական արդյունքների վրա:
3.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհումն իրականացնող մարմինները
Սեփականաշնորհման օրենքին համաձայն պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը դրանց հիման վրա ԲԲԸ ստեղծելու միջոցով իրականացվում է ՀՀ կառավարության որոշմամբ:
Որպես պետական ձեռնարկությունների հիման վրա ստեղծվող ԲԲԸ-ի հիմնադիր հանդես է գալիս Պետական հանձնաժողովը, որը սահմանում է ընկերության կանոնադրական հիմնադրամի մեծությունը, մշակում դրա կանոնադրությունը` ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով և օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցում է ԲԲԸ-ն` առանց սահմանված կանխավճարը մուծելու: ԲԲԸ-ի գրանցումից հետո Պետական հանձնաժողովը հիմնադրի իր իրավունքները և բաժնետոմսերի փաթեթը փոխանցում է ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը: Վարչությունը սահմանված կարգով Հայխնայբանկում բացում է ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետու, սկսում է բաժանորդագրությունը: Վարչությունը բաժնետոմսերի բաժանորդագրումը ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամներին և ազատ բաժանորդագրությունն անցկացնում է զուգահեռ, բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո մեկամսյա ժամկետում, եթե տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման մասին ՀՀ կառավարության որոշմամբ այլ ժամկետ չի սահմանված:
Բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքներն ամփոփվում են ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից բաժանորդագրության ժամկետի ավարտից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Բաժանորդագրության արդյունքների ամփոփման մասին կազմվում է արձանագրություն:
Բաժանորդագրությունը կայանալուց հետո ընկերության պետական գրանցումը կատարում է ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրը:
Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ձեռք չբերած բաժնետոմսերը ենթական են ազատ բաժանորդագրության: Չվաճառված բաժնետոմսերը մնում են որպես պետական սեփականություն և գտնվում են ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության տնօրինության տակ:
3.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհման արդյունքների վերլուծությունը (գնահատականը)
Հաշվետվության ներկայացման օրվա դրությամբ կարելի է անել մի շարք եզրակացություններ`
- բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը Ծրագրի իրականացման ներկա փուլում դարձել է սեփականաշնորհման գերիշխող ձևը.
- վերջին վեց ամիսների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով սեփականաշնորհման տեմպերը (տես աղյուսակ 2) ցույց են տալիս, որ հիմնականում ձևավորված են դրա իրականացման համար անհրաժեշտ իրավական, մեթոդական և ինստիտուցիոնալ դաշտերը.
- սեփականաշնորհման տեմպերը թույլ են տալիս նաև կանխատեսել, որ դրանց չթուլացման դեպքում Ծրագիրն այդ մասով հնարավոր կլինի իրականացնել մինչև 1996 թ. առաջին կիսամյակի վերջը:
Որպես հաջողություններ պետք է նշել, որ`
ա) բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհման ձևի կիրարկման մեկ տարվա ընթացքում հաջողվեց 100 տոկոսով սեփականաշնորհել 277 ձեռնարկություն, ամսական միջին հաշվով 23 միջին և խոշոր ձեռնարկություններ, որը միջազգային առումով խիստ բարձր ցուցանիշ է.
բ) բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով սեփականաշնորհման արդյունքում ստեղծվեցին ԲԲԸ-ներ, որոնց կազմակերպական-իրավական տեսակը միջազգային մասշտաբով գնահատվում է որպես ամենաճկունը և արդյունավետը կապիտալի ընկալման և օգտագործման առումով:
Գործընթացին խոչընդոտող հանգամանքների շարքին կարելի է դասել`
ա) բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության նպատակով թողարկվող ազդագրերում զետեղվող ձեռնարկությունների ֆինանսական վիճակը նկարագրող տեղեկատվության հիման վրա ամբողջական ֆինանսական վերլուծությունների կատարման հնարավորությունների անբավարար մակարդակը, որը հիմնականում պայմանավորված է մի շարք երևույթների և խիստ բարձր սղաճի հետևանքով համեմատական բազայի ճշտության աստիճանի կորուստով, ինչպես նաև պետական ձեռնարկություններում վարվող հաշվապահական հաշվառման ցածր մակարդակով և գործող ֆինանսական հաշվետվությունների համակարգի թերություններով.
բ) ներդրողներին (առավելապես պասիվ) միջնորդական ծառայություններ մատուցող ինստիտուցիոնալ համակարգի դանդաղ ձևավորումը.
գ) ձեռնարկությունների նախապատրաստական աշխատանքների կատարման անբավարար մակարդակը:
3.6. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհման իրավական և մեթոդական հիմքերը
ՀՀ կառավարության կողմից ընդունվել են հետևյալ հիմնական որոշումները`
- Սեփականաշնորհման օրինակելի պայմանագրի ձևը հաստատելու մասին (25.04.1994 թ., թիվ 198).
- Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների արժեքների փոփոխման ինդեքսների որոշման կարգը հաստատելու մասին (15.08.1994 թ., թիվ 370).
- Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի, դրանց սերտիֆիկատների ձևավորման ու պատրաստման միասնական ստանդարտների հաստատման մասին (10.12.1994 թ., թիվ 568).
- Պետական ձեռնարկությունների` բաց բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհման գործընթացը կանոնակարգելու մասին (31.01.1995 թ., թիվ 47).
- Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին (15.02.1995 թ., թիվ 73).
- Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման հետևանքով ստեղծվող բաց բաժնետիրական ընկերությունների օրինակելի կանոնադրության և բաժնետոմսերի թողարկման օրինակելի ազդագրի հաստատման մասին (18.02.1995 թ., թիվ 74).
- Բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի ռեեստրի վարման կարգի հաստատման մասին (10.04.1995 թ., թիվ 187).
- Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին (12.04.1995 թ., թիվ 197).
- Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 15-ի թիվ 370 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին (23.04.1995 թ., թիվ 224).
- Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների հիմնական միջոցների վերագնահատման մասին (25.04.1995 թ., թիվ 235).
- Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի թիվ 73 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (19.06.1995 թ., թիվ 353).
- Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների մրցույթով վաճառքի ընդհանուր կարգը հաստատելու մասին (20.06.1995 թ., թիվ 391).
- Սեփականաշնորհվող պետական ձեռնարկությունների բաժնետոմսերի բաց աճուրդային վաճառքի կանոնակարգման մասին (30.06.1995 թ., թիվ 392).
- Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 18-ի թիվ 74 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (06.07.1995 թ., թիվ 494):
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ընդունվել են հետևյալ փաստաթղթերը`
- Պետական ձեռնարկությունների բաց բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհման նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից Հայխնայբանկում բացվող ժամանակավոր հաշիվների վարման կարգ (15.02.1995 թ.).
- Պետական ձեռնարկությունների բաց բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհման նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից Հայխնայբանկում բացվող ժամանակավոր հաշիվների վարման կարգում փոփոխություններ և լրացումներ (08.01.1996 թ.).
- Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու վերաբերյալ ցուցումներ (10.10.1995 թ.).
- Պետական ձեռնարկության սեփականաշնորհված ստորաբաժանման դուրսգրման և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման մասին հրահանգ (28.02.1995 թ.):
ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից հաստատվել է`
- Բաժնետոմսերի բաժանորդագրությունն իրականացնող հանձնաժողովի կանոնադրությունը (14.02.1995 թ.):
4. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ
4.1. «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման կատարողականը
«Փոքր» օբյեկտների առաջին խմբաքանակի (36 հատ) սեփականաշնորհման մասին որոշումը ՀՀ կառավարությունը կայացրել է 1994 թ. հունիսի 2-ի թիվ 253 որոշմամբ: Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 45 որոշում, որից 16-ը վերաբերում է վարձակալական «փոքր» օբյեկտների սեփականաշնորհմանը:
Հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ գնահատվել է 2811 «փոքր» օբյեկտ` 8,2 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ և սեփականաշնորհվել 2187 օբյեկտ (տես աղյուսակ 4):
Սեփականաշնորհված «փոքր» օբյեկտների կազմում զգալի բաժին (43,2 %) ունեն վարձակալական ձեռնարկությունները, որոնք Սեփականաշնորհման օրենքի 33 հոդվածի համաձայն սեփականաշնորհվում են առանց ծրագրի մեջ ընդգրկվելու:
Ծրագրով սեփականաշնորհված «փոքր» օբյեկտների ընդհանուր քանակի մեջ (1243 օբյեկտ) մեծ բաժին ունեն կենցաղսպասարկման (47,5 %) և մանրածախ առևտրի (33,9 %) օբյեկտները:
Ծրագրում ընդգրկված «փոքր» օբյեկտների սեփականաշնորհումը բնութագրող տվյալները բերված են աղյուսակ 5-ում:
Աղյուսակ 4
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ (1995-1996 ԹԹ. ՏՎՅԱԼՆԵՐԸ ԱՃՄԱՆ ԿԱՐԳՈՎ)
| Հ.Հ. |
Տնտեսության ենթաճյուղերը |
Սեփականաշնորհված է, առ` | ||||||||||
|
1.01. 95
|
1.02. 95
|
1.03. 95
|
1.04. 95
|
1.05. 95
|
1.06. 95
|
1.07. 95
|
1.08. 95
|
1.09. 95
|
1.10. 95
|
09.03. 96
| ||
|
1. |
Առևտուր |
56 |
34 |
50 |
66 |
97 |
120 |
162 |
189 |
229 |
272 |
421 |
|
2. |
Հասարակական սնունդ |
25 |
12 |
25 |
41 |
52 |
63 |
83 |
89 |
98 |
103 |
158 |
|
3. |
Կենցաղսպասարկում |
171 |
28 |
54 |
92 |
150 |
202 |
261 |
277 |
292 |
332 |
591 |
|
4. |
Մշակույթ |
1 |
0 |
0 |
0 |
0 |
1 |
1 |
1 |
1 |
2 |
4 |
|
5. |
Նյութատեխնիկական մատակարարում |
2 |
0 |
0 |
1 |
1 |
2 |
2 |
2 |
3 |
3 |
5 |
|
6. |
Ավտոտեխսպասարկում |
2 |
2 |
3 |
8 |
11 |
15 |
16 |
18 |
21 |
26 |
37 |
|
7. |
Գյուղատնտեսություն |
0 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
2 |
2 |
7 |
|
8. |
Վարձակալական ձեռնարկություններ |
0 |
2 |
27 |
67 |
114 |
152 |
227 |
280 |
347 |
408 |
944 |
|
9. |
Կոմունալ տնտեսություն |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
2 |
|
10. |
Ավտոմոբիլային տրանսպորտ |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
|
11. |
Առողջապահություն |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
2 |
3 |
3 |
|
12. |
Մամուլ |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
3 |
|
13. |
Արդյունաբերություն |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
11 |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
257 |
79 |
160 |
276 |
426 |
556 |
754 |
858 |
996 |
1152 |
2187 |
Աղյուսակ 5
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
|
«Փոքր» օբյեկտները ըստ ճյուղերի |
Ծրագրով սահմանված քանակները (հատ) |
Փաստացի սեփականաշնորհված է (հատ) |
Կատարողականը (%) |
| Մանրածախ առևտուր |
694 |
421 |
60,7 |
| Հասարակական սնունդ |
230 |
158 |
68,9 |
| Կենցաղային սպասարկում |
686 |
591 |
86,2 |
| ԸՆԴԱՄԵՆԸ |
1610 |
1170 |
72,7 |
Տնտեսության մյուս ոլորտներում ընդգրկված ծրագրային սեփականաշնորհման «փոքր» օբյեկտների թիվը կազմել է 73:
«Փոքր» օբյեկտներն աշխատավորական կոլեկտիվների կողմից չսեփականաշնորհվելու դեպքում դրվում են աճուրդի: Աճուրդով սեփականաշնորհվել են 96, իսկ ենթակա է աճուրդի ևս 243 «փոքր» օբյեկտ, որոնցից 112-ի վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից ընդունվել են որոշումներ: Հատկանշական է, որ եթե 1994 թ. սեփականաշնորհվել է 257 «փոքր» օբյեկտ, ապա 1995 թ. և 1996 թ. (մինչև մարտի 9-ը)` 1930 (որից 986-ը ծրագրով նախատեսված օբյեկտներ են): Զգալիորեն արագացել են նաև «փոքր» օբյեկտների գնահատման և սեփականաշնորհման աշխատանքները: Բավական է նշել, որ 1995 թ. նոյեմբերից մինչև 1996 թ. մարտի 9-ը ընկած ժամանակահատվածում գնահատվել է 1036 օբյեկտ (օրական միջին հաշվով` 8 օբյեկտ) և սեփականաշնորհվել 725 օբյեկտ (օրական միջին հաշվով` 6 օբյեկտ):
4.2. «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման արդյունքների վերլուծությունը
«Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման արդյունքներով կարելի է անել հետևյալ եզրակացությունները`
- «փոքր» օբյեկտների սեփականաշնորհումն այսօր քանակապես ամենատարածված ձևն է.
- ձևավորված են «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման իրականացման համար անհրաժեշտ իրավական, մեթոդական և կազմակերպական դաշտերը.
- սեփականաշնորհման տեմպերը թույլ են տալիս կանխատեսել, որ դրանց շարունակման դեպքում ծրագիրը «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման մասով հնարավոր կլինի իրականացնել մինչև 1996 թ. հունիս ամիսը:
Որպես հաջողություն պետք է նշել, որ`
ա) վերջին հինգ ամիսների ընթացքում միջին հաշվով օրական գնահատվել է 8 օբյեկտ և սեփականաշնորհվել 6-ը.
բ) «փոքր» օբյեկտների աշխատավորական կոլեկտիվները մեծ ակտիվություն են հանդես բերել դրանց սեփականաշնորհման ժամանակ:
«Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման գործընթացը դանդաղեցնող գործոնների շարքին կարելի է դասել`
ա) «փոքր» օբյեկտների որոշակի մասը (ՀՀ կառավարության որոշումներով հաստատված ընդհանուր քանակի 1/5-ը) տարբեր պատճառներով (հաշվառման տվյալներ չներկայացնելու, փակ լինելու, չափագրված չլինելու և այլն) զգալի ուշացումով են ընդգրկվում սեփականաշնորհման գործընթացի մեջ.
բ) նկատի ունենալով, որ սեփականաշնորհման ծրագրի հաստատվելու և «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման պայմանագիրը կնքելու միջև ընկած ժամանակահատվածը մեծ է (միջին հաշվով այն կարող է տևել հինգ և ավելի ամիսներ), տեղի են ունենում պարտքերի վճարման նկատմամբ թերացումներ, ապրանքաշրջանառության ծավալների նվազում, վճարումների ուշացում և այլ պարտքերի (վարձակալության վճարի, օգտագործված էլեկտրաէներգիայի, կոմունալ ծառայությունների, օգտագործված վարկի տոկոսների դիմաց և այլն) կուտակումներ:
Չնայած ՀՀ կառավարության 1995 թ. մայիսի 25-ի թիվ 286 որոշմամբ սահմանվեց, որ ինքնուրույն հաշվեկշիռ չունեցող «փոքր» օբյեկտների պարտքերը փոխանցվում են իրավահաջորդին (գնորդին) այդ մասին նշելով սեփականաշնորհման պայմանագրում, սակայն դժվարանում է պարտքերի մարման գործընթացի վերահսկումը: Նշված թերությունները վերացնելուն որոշակիորեն խոչընդոտում են նաև Ծրագրի 11-րդ կետի պահանջները, որոնց համաձայն չի թույլատրվում Ծրագրում ընդգրկված «փոքր» օբյեկտներում իրականացնել կազմակերպական-կառուցվածքային և կադրային փոփոխություններ:
Պարտքերի հետագա կուտակումներ թույլ չտալու, ինչպես նաև սեփականաշնորհման գործընթացի բարելավման և օբյեկտների ֆինանսատնտեսական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար նպատակահարմար է այդ օբյեկտներն օժտել իրավաբանական անձի կարգավիճակով (ինչպես դուստր, այնպես էլ վարձակալական ձեռնարկությունները):
4.3. «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման իրավական և մեթոդական հիմքերը
ՀՀ կառավարության կողմից ընդունվել են հետևյալ փաստաթղթերը`
- Աշխատավորական կոլեկտիվներին «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին (25.04.1994 թ., թիվ 197).
- Սեփականաշնորհման ենթակա օբյեկտների զբաղեցրած տարածքների սեփականաշնորհումը կարգավորելու մասին (18.02.1995 թ., թիվ 83):
5. ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԸ
5.1. Սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումը և շրջանառությունը
5.1.1. Սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումը
Սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումը սկսվեց 1994 թ. հոկտեմբերի 1-ից և պաշտոնապես ավարտվեց 1995 թ. հոկտեմբերի 1-ին: Գործնականում սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումն իրականացվեց 1994 թ. հոկտեմբերից մինչև 1995 թ. մարտը, երբ Հանրապետության քաղաքացիները ստացան բաշխված սերտիֆիկատների 95,7 (%)-ը: Ըստ ամիսների սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումն ունի հետևյալ տեսքը (հատերով)`
|
1994 թ. |
հոկտեմբեր |
70478 |
|
նոյեմբեր |
418477 | |
|
դեկտեմբեր |
666839 | |
|
1995 թ. |
հունվար |
1148858 |
|
փետրվար |
710769 | |
|
մարտ |
37924 | |
|
ապրիլ |
1117 | |
|
մայիս |
53724 | |
|
հունիս |
1114 | |
|
հուլիս |
1186 | |
|
օգոստոս |
4228 | |
|
սեպտեմբեր |
36331 | |
| ԸՆԴԱՄԵՆԸ | 1995 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ | 3151045 |
5.1.2. Սեփականաշնորհման սերտիֆիկատների շրջանառությունը
Սեփականաշնորհման սերտիֆիկատները ծառայում են որպես վճարման միջոց ՀՀ քաղաքացիներին սեփականաշնորհվող պետական գույքի անվճար փոխանցման մեխանիզմի իրականացման համար: Ընդ որում, Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու տրվեց սեփականաշնորհման մեկ սերտիֆիկատ, իսկ բնակչության առանձին խմբերի` լրացուցիչ ևս մեկ սերտիֆիկատ:
Սեփականաշնորհման սերտիֆիկատներն օրինական վճարման միջոց են սեփականաշնորհվող գույքի, բաժնեմասի կամ բաժնետոմսի համար և ՀՀ ամբողջ տարածքում պարտադիր են ընդունման միայն անվանական արժեքով և դրանց գործողության ժամկետներում: Սերտիֆիկատները ենթակա են ազատ առուծախի ՀՀ օրենսդրությամբ չարգելված ցանկացած ձևով` ինչպես դրանց տերերի, այնպես էլ միջնորդ կազմակերպությունների կողմից ազատ ձևավորվող գներով: Մեկ անձի կողմից տնօրինվող սեփականաշնորհման սերտիֆիկատների քանակն օրենսդրությամբ չի սահմանափակվում: Սեփականաշնորհման համար վճարման միջոց ծառայած սեփականաշնորհման սերտիֆիկատները ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով դուրս են բերվում շրջանառությունից և մարվում: ՀՀ կենտրոնական բանկի 1995 թ. հունիսի 30-ի թիվ 111 որոշման համաձայն ՀՀ տարածքում գործող բանկերը, նրանց բաժանմունքները և ստորաբաժանումները, այդ թվում նաև արտարժույթի փոխանակման կետերը մասնակցում են սեփականաշնորհման պետական արժեթղթերի առք և վաճառքին:
ՀՀ կառավարության 1994 թ. սեպտեմբերի 28-ի թիվ 467 որոշմամբ սեփականաշնորհման սերտիֆիկատների անվանական արժեքը հայտարարվել էր 10 հազար դրամ, իսկ 1995 թ. մարտի 1-ից` 20 հազար դրամ:
Սեփականաշնորհման սերտիֆիկատների շուկայական արժեքի փոփոխություններն ըստ ամիսների բերված են աղյուսակ 6-ում:
Ինչպես ցույց է տալիս սեփականաշնորհման սերտիֆիկատների շուկայական արժեքների և սեփականաշնորհվող պետական գույքի դիմաց կատարվող վճարումների ծավալային համեմատականը, ըստ էության հաշվետու ժամանակաշրջանում եղել են սեփականաշնորհման սերտիֆիկատների շուկայական գների 3 բեկման կետեր և գույքի դիմաց սերտիֆիկատներով կատարված վճարումների 5 բեկման կետեր, որոնք համընկել են միայն հոկտեմբեր ամսին: Դա թույլ է տալիս եզրակացնել, որ ընթացիկ փուլում սերտիֆիկատների շուկայական գների վրա ավելի մեծ ազդեցություն ունեն տնտեսությունում երկարաժամկետ ներդրումների նկատմամբ ձևավորված պահանջարկը, փոխհարաբերությունները` կապված ընդհանուր կայունացման հետ:
Այնուամենայնիվ, չի կարելի թերագնահատել սեփականաշնորհման գործընթացի տեմպերի և ծավալների ազդեցությունը սեփականաշնորհման սերտիֆիկատների շուկայական գների վրա, որն ամենայն հավանականությամբ կավելանա այլ գործոնների հարաբերական կայունացման դեպքում:
Աղյուսակ 6
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ
|
Բաժանորդագրության ավարտի ամիսները |
Սերտիֆի-կատի միջին ամսական արժեքը (դրամ) |
Սեփականաշնորհման ընթացքում գտնվող ձեռնարկությունների արժեքը (մլն դրամ) |
Բաժանոր-դագրության արդյունքում գրանցված արժեքը (մլն դրամ) |
Սերտիֆի-կատների քանակը (հատ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
| Մայիս | 2880 |
2919.1 |
2715.3 |
118940 |
| Հունիս | 2490 |
2367.6 |
1022.8 |
25382 |
| Հուլիս | 2485 |
1384.9 |
4406.2 |
293182 |
| Օգոստոս |
2950 |
274.8 |
1974.4 |
60907 |
| Սեպտեմբեր |
5530 |
753.0 |
1341.6 |
62998 |
| Հոկտեմբեր |
7160 |
2216.5 |
4284.8 |
191598 |
| Նոյեմբեր |
6730 |
603.9 |
1933.4 |
74673 |
| Դեկտեմբեր |
5630 |
1821.2 |
3286.8 |
121634 |
| Հունվար 1996 թ. |
6140 |
2253.4 |
2148.7 |
91881 |
| Փետրվար 1996 թ. |
5350 |
1457.4 |
1754.2 |
87606 |
| 10 ամսվա հաշվով միջին ամսականը | 4734 | 1605.2 | 2486.8 | 102880 |
5.2. Սեփականաշնորհման սերտիֆիկատները որպես վճարման միջոց
Հաշվետվության ներկայացման վերջին օրվա դրությամբ սեփականաշնորհված ձեռնարկությունների և «փոքր» օբյեկտների համար վճարվել է 22890990,9 հազար դրամ, որից 16602383,6 հազար դրամը ձեռնարկությունների, իսկ մնացածը` «փոքր» օբյեկտների համար: Ընդ որում, ընդհանուր վճարումների մեջ սերտիֆիկատներով կատարված վճարումների արժեքը կազմել է 22646460 հազար դրամ (ընդհանուր վճարումների 98,9 %-ը), ըստ ձեռնարկությունների և «փոքր» օբյեկտների` համապատասխանաբար` 16490460 հազար դրամ (99,3 %-ը), և 6156000 հազար դրամ (97,9 %-ը): Մնացածը կազմել են դրամով վճարումները:
Վճարված սերտիֆիկատների ընդհանուր քանակը կազմել է 1169802 հատ, որից 824523-ի (70,5 %-ը) վճարվել է ձեռնարկությունների, 345279-ը (29,5 %-ը)` «փոքր» օբյեկտների համար:
Այսպիսով, սեփականաշնորհման սերտիֆիկատները ներկայումս ծառայում են որպես սեփականաշնորհված գույքի ձեռքբերման հիմնական միջոց:
5.3. Սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումն իրականացնող մարմինները
Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման օպերատիվ կառավարումը և վերահսկողությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծվեց սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման պետական կոորդինացիոն հանձնաժողով` նրա կազմում ընդգրկելով այդ գործընթացին առնչվող նախարարությունների և գերատեսչությունների պաշտոնատար անձանց:
Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների ներգրավմամբ մինչև 1994 թ. սեպտեմբերի 10-ը ստեղծվեցին սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման տարածքային հանձնաժողովներ:
1994 թ. հոկտեմբերի 1-ից սահմանված կարգով սկսվեցին սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակների կազմումը և սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումը:
Սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումը իրականացվեց «Հայխնայբանկի» համակարգի միջոցով:
Սեփականաշնորհման մեկ սերտիֆիկատի հաշվով տպագրման ծախսերը կազմել են 6,8, իսկ բաշխմանը` 13,5 դրամ, ընդամենը` 20,3 դրամ:
5.4. Սեփականաշնորհման սերտիֆիկատների իրավական և մեթոդական դաշտը
ՀՀ կառավարության կողմից ընդունվել են հետևյալ որոշումները`
- Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման գործընթացն ապահովող միջոցառումների մասին (31.08.1994 թ., թիվ 405).
- Սեփականաշնորհման սերտիֆիկատի անվանական արժեքի հայտարարման մասին (28.09.1994 թ., թիվ 467).
- Ինվեստիցիոն հիմնադրամների մասին (30.09.1994 թ., թիվ 469).
- Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատները որպես վճարման միջոց ընդունման, դրանց փոխանակման, մարման և շրջանառությունից դուրսբերման կարգի հաստատման մասին (06.10.1994 թ., թիվ 477).
- Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թ. օգոստոսի 31-ի թիվ 405 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (17.10.1994 թ., թիվ 494).
- Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 31-ի թիվ 405 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (19.01.1995 թ., թիվ 27).
- Սեփականաշնորհման սերտիֆիկատի նոր անվանական արժեքի հայտարարման մասին (01.03.1995 թ., թիվ 113).
- Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 31-ի թիվ 405 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (01.07.1995 թ., թիվ 395):
ՀՀ կենտրոնական բանկի վարչության կողմից ընդունվել է`
- ՀՀ տարածքում գործող բանկերում, նրանց բաժանմունքներում և ստորաբաժանումներում, այդ թվում նաև արտարժույթի փոխանակման կետերում պետական արժեթղթերի առք ու վաճառքի մասին (30.06.1995 թ., թիվ 111) որոշումը:
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ընդունվել են հետևյալ փաստաթղթերը`
- ՀՀ-ում ինվեստիցիոն հիմնադրամների նախնական և հիմնական լիցենզավորման մասին կարգը (12.12.1994 թ.).
- ՀՀ-ում ինվեստիցիոն հիմնադրամների արժեթղթերի և դրանց թողարկման ազդագրերի գրանցման մասին կարգը (13.12.1994 թ.).
- ՀՀ-ում ինվեստիցիոն հիմնադրամների պահառուների լիցենզավորման կարգը (04.01.1995 թ.).
- ՀՀ-ում ինվեստիցիոն հիմնադրամների կառավարիչների լիցենզավորման կարգը (22.01.1995 թ.).
6. ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
6.1. «Փոքր» օբյեկտների գույքի գնահատումը
«Փոքր» օբյեկտների գինը ձևավորվում է դրանց շենքերի ու շինությունների և գույքի արժեքի գումարից: «Փոքր» օբյեկտների շենքերի ու շինությունների արժեքը հաշվարկվում է որպես դրանց տարածքների ընդհանուր մակերեսի, ՀՀ կառավարության կողմից սահմանված մեկ քառ. մետրի արժեքի և պետական հանձնաժողովի կողմից հաստատված տարածքի արժեքի ուղղիչ գործակիցների արտադրյալ: «Փոքր» օբյեկտների շենքերի ու շինությունների արժեքը հաշվարկելիս հաշվի չի առնվում ներքին հարդարման աշխատանքների արժեքը: ՀՀ կառավարության կողմից սահմանվել են «փոքր» օբյեկտի տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքը և նրա նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերը:
Մեկ քառակուսի մետր տարածքի արժեքը բնակելի են և այլ շենքերի բացվածքներում սահմանված էր 20, իսկ առանձնացված շենքերում` 40 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: Ընդ որում, ԱՄՆ-ի դոլարի համարժեքը հաշվարկվում է օբյեկտի գնահատման պահին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված կուրսով: Ելնելով «փոքր» օբյեկտի զբաղեցած դիրքից` տարածքի մեկ քառակուսի մետրի նկատմամբ կիրառվում են 1,0-15,0 ուղղիչ գործակիցները:
Առանձին դեպքերում աղետի գոտու և սահմանամերձ շրջաններում պետական հանձնաժողովի ներկայացմամբ և ՀՀ կառավարության որոշմամբ կարող է սահմանվել մինչև 0,5 ուղղիչ գործակից: Կիսանկուղային տարածքի արժեքի որոշման համար կիրառվում է տարածքի արժեքի նկատմամբ 0,9, իսկ նկուղայինի համար` 0,7 ուղղիչ գործակից: Հինգ մետրից ավելի բարձրություն ունեցող տարածքի արժեքն ավելանում է 50 տոկոսով, իսկ եթե կառույցի տանիքը նախատեսված է սեզոնային օգտագործման համար, ապա այն գնահատվում է մեկ քառ. մետր տարածքի արժեքի 30 տոկոսի չափով:
Աղյուսակ 7
ՄԻՋԻՆ ԵՎ ԽՈՇՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՁԵՎԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՏԱՐԲԵՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ
| Հ.Հ. |
Սեփակա-նաշնորհման ձևը |
Ձեռնարկու-թյունների քանակը (հատը) |
Առանձին խումբ ձեռնարկու-թյունների բաժինը ընդհանուրի մեջ (%) |
Պետական բաժնեմասի մեկնարկային արժեքը (մլն դրամ) |
Պետական բաժնեմասի մեկնարկային արժեքի բաժինը ընդհանուրի մեջ (%) |
Պետական բաժնեմասի վերջնական արժեքը (մլն դրամ) |
Պետական բաժնեմասի վերջնական արժեքի բաժինը ընդհանուրի մեջ (%) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
1. |
Բաց ԲԸ (բաժանորդա-գրություն) |
238 | 61.8 | 19383.2 | 95.3 | 15834.3 | 93.4 |
|
2. |
Բաց ԲԸ (լոտային աճուրդ) |
56 | 14.5 | 234.0 | 1.2 | 408.8 | 2.4 |
|
3. |
Փակ ԲԸ | 47 | 12.2 | 383.9 | 1.88 | 379.9 | 2.2 |
|
4. |
Գույքի վաճառք վարձակալին | 41 | 10.7 | 231.8 | 1.1 | 231.8 | 1.4 |
|
5. |
Աճուրդ | 2 | 0.5 | 0.6 | 0.02 | 0.2 | 0.001 |
|
6. |
Մրցույթ | 1 | 0.3 | 105.5 | 0.5 | 105.5 | 0.6 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
385 | 100 | 20339.0 | 100 | 16960.5 | 100 |
Աղյուսակ 8
ԲԱԺՆԵՏԻՐԱՑՄԱՆ ԴՐՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ ԸՍՏ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
|
Ձեռնարկու-թյունների խմբերը |
Ազատ բաժանորդա-գրության կատարման (%)-ը |
Բաժանորդա-գրության կատարման միջին չափը (%)-ը |
Բաժանորդա- գրության դրված ձեռնարկու-թյունների թիվը |
Ազատ բաժանորդա-գրության դրված նախնական կանոնա-դրական հիմնադրամի ընդհանուր մեծությունը (մլն դրամ) |
Բաժանորդա-գրության արդյունքում ձևավորված ընդհանուր արժեքը (մլն դրամ) | Նախնական կանոնա-դրական հիմնադրամի բաժինը ընդհանուրի մեջ (%) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
| 1. | 25 %-ից ցածր (չի կայացել) | 4.3 | 11 |
3191.3 |
136.5 |
19.3 |
|
2. |
25.1-75.0 |
40.8 |
62 |
7936.9 |
3242.7 |
48.0 |
|
3. |
75.1-125.0 |
96.8 |
60 |
2456.2 |
2376.6 |
14.8 |
|
4. |
125.1-225.0 |
175.4 |
35 |
2114.2 |
3709.1 |
12.8 |
|
5. |
225.1 և բարձր |
706.2 |
57 |
845.6 |
5971.3 |
5.1 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
93.3 |
225 |
16544.2 |
15436.2 |
100.0 |
6.2. Միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման ենթակա պետական բաժնեմասի արժեքի որոշումը
Միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման ենթակա պետական բաժնեմասի արժեքի որոշման վերլուծությունը կատարված է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով սեփականաշնորհվող բաժնեմասերի արժեքի ձևավորման հիման վրա` նկատի ունենալով, որ ծրագրի իրականացման ընթացիկ փուլում բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական բաժնեմասի սեփականաշնորհման ծավալները եղել են գերիշխող և փաստորեն կազմել են միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման արժեքի 90 %-ից ավելին (աղյուսակ 7 և դիագրամներ):
Հաշվետու ժամանակաշրջանում բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով սեփականաշնորհվող պետական բաժնեմասերի վերջնական արժեքի ձևավորման վրա գերիշխող ազդեցություն է ունեցել տվյալ ձեռնարկության նկատմամբ տարբեր գործոնների ազդեցության ներքո ձևավորված վճարունակ պահանջարկը, որը պայմանավորված է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ իրականացվող սեփականաշնորհման մեթոդի տրամաբանությամբ:
Ինչպես ցույց տվեցին բաժանորդագրության արդյունքները, պետական բաժնեմասի մեկնարկային գնի որոշման նպատակով կիրառվող գնահատման մեթոդի (որի հիմքում ընկած է տվյալ ձեռնարկության շահութաբերության մակարդակը) հիման վրա որոշված պետական բաժնեմասի մեկնարկային գինը 93 %-ով համընկնում է շուկայում ձևավորված վերջնական գնին (տես աղյուսակ 8):
6.3. Անավարտ շինարարության օբյեկտների վերագնահատումը
Անավարտ շինարարության օբյեկտների վերագնահատումը կատարվում է ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումների հիման վրա: ՀՀ կառավարության 1993 թ. հունիսի 19-ի թիվ 310 որոշմամբ սահմանված են նաև անավարտ շինարարության օբյեկտների արժեքի վերագնահատման գործակիցները (մինչև 1991 թվականի անավարտ շինարարության համար 88, 1991 թվականի համար` 10, 1992 թվականի համար` 4, 1993 թվականի համար` 1): Վերահաշվարկումից հետո անցում է կատարվում դրամի, և ստացված արժեքը բազմապատկվում արժեքի փոփոխման ինդեքսով:
Անավարտ շինարարության օբյեկտների արժեքն իջեցվում է` կախված օբյեկտի շինարարական աշխատանքների դադարեցման ժամկետներից, հետևյալ չափերով` եթե օբյեկտի շինարարությունը դադարեցված է 6 ամսից մինչև մեկ տարով` 10 տոկոսով, 1-2 տարով` 20 տոկոսով, 2-3 տարով` 30 տոկոսով և 3 տարուց ավելի` 50 տոկոսով:
6.4. Սեփականաշնորհվող պետական գույքի գնահատման իրավական և մեթոդական դաշտը
ՀՀ կառավարության կողմից ընդունվել են հետևյալ որոշումները.
- Հայաստանի Հանրապետության հիմնական ֆոնդերի վերագնահատման կարգի հաստատման մասին (29.07.1993 թ., թիվ 394).
- «Փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքը և նրա նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերը հաստատելու մասին (20.04.1994 թ., թիվ 182).
- Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման մասին (21.04.1994 թ., թիվ 183).
- Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» թիվ 183 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (04.09.1995 թ., թիվ 10).
- Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի թիվ 183 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (08.02.1996 թ., թիվ 34).
- Հայաստանի Հանրապետությունում շրջանառու միջոցների վերագնահատման մասին (09.02.1996 թ., թիվ 35)
7. ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԸ
7.1. Ծրագրի ընդհանուր կատարողականը
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակաշրջանում ծրագիրը քանակական ցուցանիշների առումով կատարվել է 45,4 %-ով (սեփականաշնորհված օբյեկտների թվաքանակի տեսակարար կշիռը Ծրագրով նախատեսված սեփականաշնորհման օբյեկտների քանակում):
Ըստ տնտեսության տարբեր ոլորտների` ծրագրի կատարման պատկերը արտացոլված է աղյուսակ 9-ում:
Աղյուսակ 9
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1995 Թ. ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
| Տնտեսության ճյուղերը |
1995 թ. սեփականաշնորհման ենթակա պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների թիվը |
Սեփականա- շնորհվել է |
Կատարման տոկոսը |
|
1 |
2 |
3 |
4 |
| 1. Արդյունաբերություն |
516 |
214 |
41.5 |
|
2. Ավտոմոբիլային տրանսպորտ և հաղորդակցություն |
195 |
43 |
22.0 |
| 3. Շինարարական համալիր |
761 |
31 |
4.1 |
| 4. Կապ |
4 |
- |
- |
| 5. Գյուղատնտեսություն |
189 |
55 |
29.1 |
|
6. Նյութատեխնիկական մատակարարում |
115 |
10 |
7.8 |
| 7. Պետական առևտուր |
694 |
494* |
71.2 |
| 8. Հասարակական սնունդ |
230 |
158 |
68.7 |
| 9. Կենցաղային սպասարկում |
686 |
591 |
86.2 |
| 10. Կոմունալ տնտեսություն |
56 |
2 |
3.6 |
| 11. Սոցիալական ոլորտ |
95 |
10 |
10.5 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
3541 |
1608 |
45.4 |
* Ընդգրկված են նաև տնտեսության այլ ճյուղերի 73 «փոքր» օբյեկտներ:
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրի քանակային կատարման ամենաբարձր ցուցանիշը վերաբերում է «փոքր» օբյեկտների սեփականաշնորհմանը` ավելի քան 77 (%), իսկ ամենացածր ցուցանիշը` անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհմանը: Փաստորեն, հաշվետվության ներկայացման պահին անավարտ շինարարության օբյեկտ չի սեփականաշնորհվել (թեև սույն թվականի մարտի 7-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Ծրագրում ընդգրկված 695 անավարտ շինարարության օբյեկտներից 467-ի սեփականաշնորհման մասին որոշումը):
Ծրագրի կատարման գնահատականն արժեքային արտահայտությամբ հաշվետվության ներկայացման վերջին օրվա դրությամբ կարելի է տալ միայն բացարձակ մեծությամբ, որը կազմել է 22890 մլն դրամ: Հարաբերական ցուցանիշները տվյալ դեպքում չեն կարող ներկայացուցչական լինել` նկատի ունենալով սեփականաշնորհվող պետական գույքի գնահատման ժամկետայնությունը, ինչպես նաև ազատ ձևավորվող գների հանգամանքը:
Ծրագրի նպատակային խնդիրների իրագործման համար հաշվետու ժամանակաշրջանում`
ա) հիմնականում ստեղծվեցին սեփականաշնորհման իրականացման անհրաժեշտ իրավական և մեթոդական դաշտերը.
բ) հիմնականում ձևավորվեց սեփականաշնորհման իրականացման ինստիտուցիոնալ համակարգը, որը կայուն հիմքեր ստեղծեց սեփականաշնորհման և ապապետականացման ծավալների ընդլայնման համար.
գ) Ծրագրից դուրս կատարվեց մասնակի անհատույց սեփականաշնորհում, որը լուրջ քայլ էր արդյունավետ սոցիալական ուղղվածություն ունեցող շուկայական տնտեսության ստեղծման ճանապարհին.
դ) կատարվեցին օրենսդրական փոփոխություններ, որոնք հիմքեր ստեղծեցին օտարերկրյա ներդրումների ներգրավման համար.
ե) ԲԲԸ-ների ձևով սեփականաշնորհումը նպաստեց տնտեսության ապամենաշնորհացմանը և մրցակցային միջավայրի ձևավորմանը: