ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թ. N 493
Քաղ. Երևան
1995 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության, Հայաստանի Հանրապետության ուսանողական մարզական ֆեդերացիայի և արհմիությունների «Հայաստան» մարզական միության առաջարկությունը և 1995 թվականի օգոստոսին Ճապոնիայի Ֆուկայուկա քաղաքում անցկացվող համաշխարհային ուսանողական մարզական խաղերին Հայաստանի Հանրապետության ուսանողական մարզական պատվիրակության մասնակցությունն ապահովելու նպատակով 1995 թվականի օգոստոսի 21-ից սեպտեմբերի 4-ը Ճապոնիա գործուղել Հայաստանի Հանրապետության ուսանողական մարզական պատվիրակություն (23 մարդ)։
2. Հայաստանի Հանրապետության ուսանողական մարզական պատվիրակության գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությանը բյուջեով նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը՝ լուծել ուսանող մարզիկների նախապատրաստման մարզաբազայի՝ «Սպարտակ մարզահամալիրի (քաղ. Երևան, Ագաթանգեղոսի 6) անխափան էլեկտրամատակարարման հարցը:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը՝ լուծել Հայաստանի Հանրապետության ուսանողական մարզական պատվիրակության Ճապոնիա մեկնելու հետ կապված հարցերը։
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |