ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ-Ի ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆ-ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔ ԾՐԱԳԻՐ» ԿԶԵՀ + ՀԱՏՈՒԿ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՆ 1» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1804
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2025
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
17.11.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2025

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

17 նոյեմբերի 2025 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆ-ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔ ԾՐԱԳԻՐ» ԿԶԵՀ + ՀԱՏՈՒԿ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՆ 1» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով.

նախագահող`

Արման Դիլանյանի

դատավորներ`

Արտակ Զեյնալյանի (զեկուցող),
Հրայր Թովմասյանի
,
Դավիթ Խաչատուրյանի,
Երվանդ Խունդկարյանի,

Հովակիմ Հովակիմյանի,
Էդգար Շաթիրյանի,
Սեդա Սաֆարյանի,
Արթուր Վաղարշյանի,

մասնակցությամբ`
Կառավարության ներկայացուցիչ՝

Տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

տեղակալ Քրիստինե Ղալեչյանի,

Արդարադատության նախարարի

տեղակալ Տիգրան Դադունցի,

 

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2025 թվականի հուլիսի 16-ին ստորագրված «Հայաստան-Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2025 թվականի սեպտեմբերի 11-ի N 1294-Ա որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան-Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Լսելով սույն գործով զեկուցողի զեկույցը, Կառավարության ներկայացուցիչների բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան-Դիմակայուն Սյունիք ծրագիր» (այսուհետ` Ծրագիր) ԿԶԵՀ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) ստորագրվել է 2025 թվականի հուլիսի 16-ին Լյուքսեմբուրգում՝ Սյունիքի մարզում բազմաոլորտային ներդրումներ կատարելու միջոցով հասցեական աջակցություն տրամադրելով՝ վերջին հակամարտությունների հետևանքները վերացնելու նպատակով:

2. Պայմանագրի Նախաբանի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (ՖՆ), նշել է, որ այն, հանդես գալով, ի թիվս այլնի, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով (ՏԿԵՆ) (Իրականացնող մարմին՝ ստորև սահմանված կարգով), ստանձնում է կարևոր պետական ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու միջոցով վերականգման համար խիստ անհրաժեշտ աջակցության տրամադրման նախագծի իրականացումը՝ դրանում ներառելով տեղահանված բնակչության հիմնական ենթակառուցվածքային կարիքները, Հայաստանի հարավային մարզում, որը զգալի տուժել է Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետևանքով (յուրաքանչյուր գործողություն՝ Նախաձեռնություն կամ Ենթանախագիծ, և միասին՝ Նախագիծ), ինչն առավել մանրամասն ներկայացված է Պայմանագրի «Ա» հավելվածում սահմանված տեխնիկական նկարագրում (Տեխնիկական նկարագիրը)։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը (ՀՏԶՀ) հանդես է գալիս որպես ծրագրերի իրականացման գրասենյակ (ԾԻԳ)՝ Իրականացնող մարմնի մակարդակում Նախագծի իրականացմանը և կառավարմանն աջակցելու համար։

Դիմումին կից ներկայացված Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ տեղեկատվության համաձայն` «Դիմակայուն Սյունիք» (RESYP) ծրագրի՝ խմելու ջրամատակարարման բաղադրիչն իրականացնող մարմին(ներ)ը կլինի/կլինեն ՀՏԶՀ-ն և/կամ Ջրային կոմիտեն:

3. Պայմանագրի Նախաբանի «գ» կետով սահմանվում է, որ Պայմանագրով ֆինանսավորումը տրամադրվում է Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամին (ԿԶԵՀ+) համապատասխան, որն ինտեգրված ֆինանսական փաթեթ է, ապահովում է ֆինանսավորման ներուժ՝ դրամաշնորհների, բյուջետային երաշխիքների և ֆինանսական գործիքների տեսքով ամբողջ աշխարհում և մասնավորապես՝ սուվերեն գործընկերների և ոչ առևտրային ենթասուվերեն գործընկերների հետ գործառնությունների բացառիկ ներդրումային պատուհանի շրջանակներում՝ համաձայն ՀԶՄՀԳ-ԳԵ կանոնակարգի1 36.1 հոդվածի (ԿԶԵՀ+ՀՆՊ12): ՀԶՄՀԳ-ԳԵ կանոնակարգի 36.8 հոդվածի համաձայն՝ 2022 թվականի ապրիլի 29-ին Բանկը և Եվրոպական միությունը` ի դեմս Եվրոպական հանձնաժողովի, կնքել են ԿԶԵՀ+ երաշխիքային համաձայնագիրը (ԿԶԵՀ+ՀՆՊ1 երաշխիքային համաձայնագիր), որով Եվրոպական միությունը Բանկին տրամադրել է համապարփակ երաշխիք Բանկի ֆինանսավորման թույլատրելի գործառնությունների համար՝ ՀԶՄՀԳ-ԳԵ կանոնակարգի (ԿԶԵՀ+ՀՆՊ1 երաշխիք) 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշված աշխարհագրական տարածքներում գտնվող երկրներում իրականացվող նախագծերի առնչությամբ: Հայաստանի Հանրապետությունն իրավասու երկիր է՝ համաձայն ՀԶՄՀԳ-ԳԵ կանոնակարգի։

4. Պայմանագիրն ունի հավելվածներ՝ Հավելված Ա «Տեխնիկական նկարագիրը», Հավելված Բ «ԵՎՐԻԲՈՐ-ը», Հավելված Գ «Հատկացման առաջարկի/Ընդունման ձևը (Հոդվածներ 1.2.Բ և 1.2.Գ)», Հավելված Դ «Տոկոսադրույքի վերանայումը և փոխարկումը», Հավելված Ե «Վարկառուի կողմից տրամադրվելիք հավաստագրերը»:

5. Ըստ Պայմանագրի Հավելված Ա-ի՝ Նախագծի նպատակն է Հայաստանի Սյունիքի մարզում բազմաոլորտային ներդրումներ կատարելու միջոցով տրամադրել հասցեական աջակցություն՝ վերացնելով վերջին հակամարտությունների հետևանքները։ Դրանում ընդգրկված կլինեն Սյունիքի մարզի տարբեր համայնքներ, որոնք էապես տուժել են պատերազմի հետևանքով՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն համայնքներին, որոնք կա՛մ ընդունում են տեղահանված անձանց, կա՛մ իրենք են վերականգնվում հակամարտության հետևանքով կրած վնասներից։ Նախաձեռնության շրջանակներում ապահովվում է տեխնիկական աջակցության արդյունավետ օգտագործումը և վերահսկվում է տեղական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ենթագործողությունների իրականացումը և դիտանցումը, մասնավորապես՝ ջրային, առողջապահության և կրթության ոլորտներում համայնքի դիմակայունությունը և տնտեսության վերականգնումը խթանելու համար։

ԵՆԲ-ի գործողություն-միջամտություններն ապահովում են Սյունիքում Կառավարության առաջնահերթությունների, Կառավարության ոլորտային բարեփոխումների իրականացումը և համաձայնեցվում են Սյունիքի մարզում դիմակայունության բարձրացմանն ուղղված հարակից միջոցառումներ իրականացնող այլ համապատասխան զարգացման գործընկերների աշխատանքների հետ և փոխլրացնում այն։ Կառավարության նախարարությունները և Սյունիքի մարզպետարանն ակտիվ գործունեություն են ծավալում այդ օրակարգն իրագործելու համար, որի հիմնական ներդրումային առաջնահերթություններն են՝ i) որակյալ առողջապահական և բժշկական ծառայությունների հասանելիությունը, ii) որակյալ տեխնիկական և մասնագիտական կրթական ծառայությունների հասանելիությունը և iii) ջրային ռեսուրսներին համայնքի և ընտանիքների հասանելիությունը։

Գործողություն-միջամտությունների արդյունքում կբարելավվեն լավարկված սոցիալական ծառայություններին (առողջապահություն, կրթություն և ջրամատակարարում) և կենսապահովման միջոցներին ընտանիքների և համայնքի հասանելիությունը, զբաղվածության և տնտեսական գործունեության հնարավորությունները։ Տեղահանված ընտանիքների և փախստականների համար կբարելավվեն ծառայություններին հասանելիությունը, առողջական վիճակի ցուցանիշները, և կընդլայնվեն կենսապահովման հնարավորությունները։

Ըստ Պայմանագրի Հավելված Ա-ի` Հայաստանի Սյունիքի մարզում առաջարկվող Գործողությունը նախատեսված է խիստ կարևոր սոցիալական ենթակառուցվածքները հզորացնելու համար։ Սա ներառում է հիմնական օբյեկտների վերականգնում և շինարարություն, ինչպիսիք են տեխնիկական և մասնագիտական կրթության և ուսուցման քոլեջները, առողջապահական հաստատությունները, այդ թվում՝ կենսական նշանակության ջրային ենթակառուցվածքի վերականգնումը՝ հիմնականում Սյունիքի մարզի գյուղական տարածքներում տեղահանված անձանց և ընդունող համայնքների հիմնական կարիքները բարելավելու և արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու համար։

Ենթագործողությունների ցանկը սահմանվում է Իրականացնող մարմնի կողմից՝ Եվրոպական ներդրումային բանկի (այսուհետ՝ ԵՆԲ) կողմից հաստատված նախնական գնահատման մեթոդաբանության օգտագործմամբ։ Իրականացնող մարմինը ենթագործողությունների վերջնական ցանկը ներկայացնում է Բանկի հաստատմանը՝ նախապես սահմանված ձևաչափով, որը կհամաձայնեցվի իրականացման փուլում։ Ներկայացման ենթակա այս փաստաթղթերի կազմում կներառվի գնումների մանրամասն պլան։ Կարևոր է նշել, որ ենթագործողությունների ցանկն ունի նախնական բնույթ, և դրանում կարող են կատարվել ճշգրտումներ գործողության իրականացման ընթացքում։

6. Պայմանագրով Բանկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է, և Հայաստանի Հանրապետությունն ընդունում է 50,000,000.00 եվրոյի չափով (հիսուն միլիոն եվրո) վարկ (Վարկ) Նախագծի ֆինանսավորման համար: Վարկը հատկացվում է մինչև 15 (տասնհինգ) Տրանշով և ոչ ավելի, քան մեկ (1) Տրանշ՝ 30-օրյա (երեսուն) ժամկետում։ Յուրաքանչյուր Տրանշի գումարը կազմում է նվազագույնը 1,000,000.00 եվրո (մեկ միլիոն եվրո) կամ (եթե ավելի քիչ) Վարկի չօգտագործված ամբողջ մնացորդը: Առաջին Տրանշի առավելագույն գումարը չի գերազանցում 5,000,000.00 եվրոն (հինգ միլիոն եվրո)։

7. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, ներքոնշյալ պարտավորությունները՝

7.1. չհակասելով Պայմանագրի 5.2 հոդվածի «ե» կետին՝ ընդունել, որ Հայաստանի Հանրապետության կողմից ծանուցված Հատկացման հաշվին կատարված վճարումները Պայմանագրի համաձայն կատարվող հատկացումներ են այնպես, ինչպես այն դեպքում, երբ դրանք կատարվեին Հայաստանի Հանրապետության սեփական բանկային հաշվին (հոդված 1.2.Դ),

7.2. մինչև Հատկացման առաջարկի առաջին պահանջը՝ Բանկի համար բավարար ձևով և բովանդակությամբ Բանկին տրամադրել ապացույց, որ Հայաստանի Հանրապետության կողմից Պայմանագրի ստորագրումը պատշաճ կերպով լիազորված է, Հայաստանի Հանրապետության անունից Պայմանագիրն ստորագրող անձը կամ անձինք պատշաճ կերպով լիազորված են դա անելու՝ յուրաքանչյուր այդպիսի անձի կամ անձանց ստորագրության նմուշով, Պայմանագրի առնվազն 2 (երկու) բնօրինակ պատշաճ կերպով ստորագրված է բոլոր Կողմերի կողմից, և Լիազորված ստորագրող անձանց և հաշիվների ցանկը՝ նախքան Հայաստանի Հանրապետության կողմից Հատկացման առաջարկ հայցելը` համաձայն 1.2.Բ հոդվածի (հոդված 1.4.Ա),

7.3. Պայմանագրով սահմանված Տրանշների հատկացման համար բավարարել Պայմանագրի 1.4 հոդվածով սահմանված պահանջները (հոդված 1.4.),

7.4. Ընդունված տրանշի հատկացումը հետաձգելու գրավոր խնդրանքով Բանկին դիմելու դեպքում ապահովել, որ այդ խնդրանքը Բանկի կողմից ստացվի Ընդունված տրանշի Հատկացման պլանավորված ամսաթվից առնվազն 5 (հինգ) Աշխատանքային օր առաջ և դրանում նշված լինեն Պայմանագրի 1.5.Ա(1) հոդվածում շարադրված պահանջները (հոդված 1.5.Ա(1)),

7.5. Ընդունված տրանշի հատկացումը Պայմանագրի 1.5.Ա(1) կամ 1.5.Ա(2) կետերի համաձայն հետաձգվելու դեպքում վճարել Հետաձգման վճար, որը հաշվարկվում է Ընդունված տրանշի հետաձգված կամ կասեցված գումարի վրա՝ տարեկան 0.125%-ից (12.5 բազիսային կետ) բարձր տոկոսադրույքով, և այն տոկոսադրույքից բարձր տոկոսադրույքով, որով տոկոսադրույքը, որը կկիրառվեր այդպիսի Տրանշի նկատմամբ, եթե այն հատկացվեր Հայաստանի Հանրապետությանը Հատկացման պլանավորված ամսաթվին, գերազանցում է ԵՎՐԻԲՈՐԸ (մեկ ամսվա դրույքաչափ)՝ հանած 0,125% (12.5 բազիսային կետ), եթե այդպիսի դրույքաչափը զրոյից քիչ չէ, որի դեպքում այն սահմանվում է զրո (հոդված 1.5.Ա(3) և Նախաբանի «Սահմանումները» բաժին),

7.6. Բանկին վճարել Ընդունված տրանշի գումարի վրա հաշվարկված Հետաձգման վճարը, եթե Բանկը կասեցնում է Ընդունված տրանշը Փոխհատուցման ենթակա կանխավճարի դեպքի կամ Պարտավորությունների չկատարման դեպքի կամ այնպիսի դեպքի կամ հանգամանքի առկայության դեպքում, որը ժամանակի ընթացքում կամ Պայմանագրով նախատեսված ծանուցման կամ որևէ որոշման կայացման հետևանքով (կամ վերոշարադրյալ դեպքերի համակցության արդյունքում) Փոխհատուցման ենթակա կանխավճարի դեպք է կամ Պարտավորությունների չկատարման դեպք, կամ Էական բացասական փոփոխություն տեղի ունենալու դեպքում (հոդված 1.6.Գ(1)),

7.7. Ընդունված տրանշը, որը Ֆիքսված դրույքաչափով տրանշ է (Չեղարկված տրանշ), Հայաստանի Հանրապետության կողմից՝ համաձայն Պայմանագրի 1.6.Ա հոդվածի, կամ Բանկի կողմից՝ Փոխհատուցման ենթակա կանխավճարի դեպքի կամ այն հանգամանքի դեպքում, որը ժամանակի ընթացքում կամ սույն Պայմանագրով նախատեսված ծանուցման կամ որևէ որոշման կայացման հետևանքով (կամ վերոշարադրյալ դեպքերի որևէ համակցության դեպքում) Փոխհատուցման ենթակա կանխավճարի դեպք է, կամ Էական բացասական փոփոխություն տեղի ունենալու դեպքում կամ 1.5.Բ հոդվածի համաձայն չեղարկվելու դեպքում Բանկին վճարել փոխհատուցում այդ Չեղարկված տրանշի մասով (հոդված 1.6.Գ(2)(ա)),

7.8. Բանկին վճարել կամ ապահովել, որ վճարվի 50,000.00 (հիսուն հազար) եվրո գնահատման վճար Բանկի կողմից Նախագծի վերաբերյալ իրականացված գնահատման մասով և ապահովել, որ այդ գնահատման վճարը կատարվի Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվին հաջորդող Աշխատանքային օրվանից սկսած 15 (տասնհինգ) Աշխատանքային օրվա ընթացքում, իսկ Պայմանագրի 1.6 հոդվածի համաձայն Վարկի չեղարկման դեպքում Բանկին այդ չեղարկման ամսաթվին վճարել գնահատման վճարը (հոդված 1.8),

7.9. Բանկին վճարել չօգտագործման միջնորդավճար, որը հաշվարկվում է Վարկի օրական չօգտագործված և չչեղարկված մնացորդի նկատմամբ` Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո 36 (երեսունվեց) ամիս անց ընկած ամսաթվից մինչև Վերջնական հասանելիության ամսաթիվը, տարեկան 0.10% (տասը բազիսային կետ) տոկոսադրույքով (հոդված 1.9(ա)),

7.10. Հաշվեգրված չօգտագործման միջնորդավճարը վճարել յուրաքանչյուր Վճարման ամսաթվին3 մինչև Վերջնական հասանելիության ամսաթիվը, և Վերջնական հասանելիության ամսաթվին կամ, եթե Վարկը 1.6 հոդվածի համաձայն ամբողջությամբ չեղարկվել է մինչև Վերջնական հասանելիության ամսաթիվը, ապա Պայմանագրի 1.9(բ) հոդվածի «i» ենթակետում նշված վճարման ամսաթվին՝ չեղարկման ամսաթվից անմիջապես հետո (հոդված 1.9(բ)),

7.11. Պայմանագրի 1.9 հոդվածի համաձայն՝ վճարման ենթակա գումարները (Չօգտագործման միջնորդավճար) վճարել Վարկի արժույթով (հոդված 1.9(դ), վերջին պարբերություն),

7.12. ապահովել, որ Պայմանագրի 1.5 և 1.6 հոդվածներով նախատեսված՝ վճարման ենթակա գումարները վճարվեն եվրոյով և Հայաստանի Հանրապետության կողմից Բանկի պահանջն ստանալուց հետո 15 (տասնհինգ) օրվա ընթացքում կամ Բանկի պահանջում սահմանված ցանկացած ավելի երկար ժամկետում (հոդված 1.10),

7.13. Բանկին տրամադրել Ենթանախագծերի վերաբերյալ ցանկացած լրացուցիչ տեղեկություն, որը Բանկն իր հայեցողությամբ կարող է պահանջել (Հոդված 1.11.Ա(զ)),

7.14. Բանկից փոխառության ֆինանսավորում ստանալու համար համապատասխան լինելու նպատակով ստուգել Ենթանախագծերի՝ Բանկի համապատասխան և կիրառելի քաղաքականություններին և ուղեցույցներին համապատասխանությունը և ապահովել, որ բոլոր Ենթանախագծերը լինեն տեխնիկապես, տնտեսապես և ֆինանսապես կենսունակ և կայուն, համապատասխանեն Բանկի բնապահպանական և սոցիալական չափանիշներին և իրականացվեն Բանկի գնումների ուղեցույցում նկարագրված ընթացակարգերին համապատասխան (հոդված 1.11.Ա(է)),

7.15. յուրաքանչյուր Տրամադրման հայտի հետ ներկայացնել այդ Տրամադրման հայտում ընդգրկված Ենթանախագծի գնումների պլանը՝ Բանկի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ (հոդված 1.11.Ա(ը)),

7.16. վերատրամադրման անհնարինության կամ միայն մասամբ հնարավոր լինելու դեպքում Բանկից ծանուցումն ստանալուց հետո Պայմանագրի 4.3 հոդվածի համաձայն՝ Բանկին կանխավճարի տեսքով անհապաղ վճարել այն Չմարված փոխառության մասը, որը Բանկը հատկացրել է՝ հաշվի առնելով սկզբնական տրամադրումը (հոդված 1.12(գ)),

7.17. յուրաքանչյուր Տրանշի մասով տոկոսները, մայր գումարը և վճարման ենթակա այլ գանձումներ վճարել այն արժույթով, որով հատկացվել է այդ Տրանշը, իսկ այլ վճարումները, առկայության դեպքում, կատարել Բանկի կողմից սահմանված արժույթով՝ հաշվի առնելով այդ վճարման միջոցով փոխհատուցման ենթակա ծախսերի արժույթը (հոդված 2.2),

7.18. յուրաքանչյուր Ֆիքսված դրույքաչափով տրանշի չմարված մնացորդի նկատմամբ վճարել տոկոս Ֆիքսված դրույքաչափով յուրաքանչյուր եռամսյակ կամ յուրաքանչյուր կիսամյակ՝ ապառքներով՝ համապատասխան Վճարման ամսաթվերին, ինչպես նշված է Հատկացման առաջարկում՝ սկսած Տրանշի Հատկացման ամսաթվին հաջորդող առաջին այդպիսի Վճարման ամսաթվից, իսկ Հատկացման ամսաթվից մինչև առաջին Վճարման ամսաթիվն ընկած ժամանակահատվածը 15 (տասնհինգ) օր կամ ավելի քիչ լինելու դեպքում, այդ ժամանակահատվածում հաշվեգրված տոկոսի վճարումը հետաձգել մինչև հաջորդ Վճարման ամսաթիվը. Տոկոսը հաշվարկվում է 5.1 հոդվածի «ա» կետի հիման վրա (հոդված 3.1.Ա),

7.19. յուրաքանչյուր Լողացող դրույքաչափով տրանշի չմարված մնացորդի նկատմամբ վճարել տոկոս Լողացող դրույքաչափով յուրաքանչյուր եռամսյակ կամ յուրաքանչյուր կիսամյակ՝ ապառքներով՝ համապատասխան Վճարման ամսաթվերին, ինչպես նշված է Հատկացման առաջարկում՝ սկսած Տրանշի Հատկացման ամսաթվին հաջորդող առաջին այդպիսի Վճարման ամսաթվից, իսկ Հատկացման ամսաթվից մինչև առաջին Վճարման ամսաթիվն ընկած ժամանակահատվածը 15 (տասնհինգ) օր կամ ավելի քիչ լինելու դեպքում, այդ ժամանակահատվածում հաշվեգրված տոկոսի վճարումը հետաձգել մինչև հաջորդ Վճարման ամսաթիվը (հոդված 3.1.Բ, պարբերություն 1),

7.20. Տրանշի տոկոսադրույքի բազայի վերանայման կամ փոխարկման տարբերակն իրացնելու դեպքում Տոկոսի վերանայումը/փոխարկումն ուժի մեջ մտնելու ամսաթվից («Դ» հավելվածում սահմանված ընթացակարգին համապատասխան) վճարել տոկոս՝ Պայմանագրի «Դ» հավելվածում նախատեսված դրույթներին համապատասխան սահմանված դրույքաչափով (հոդված 3.1.Գ),

7.21. չսահմանափակելով Պայմանագրի 10-րդ հոդվածը և 3.1 հոդվածից բացառության կարգով, վճարել ժամկետանց գումարների նկատմամբ հաշվեգրված տոկոսը՝ Պայմանագրի 3.2 հոդվածով սահմանված կարգով և դրույքաչափով (հոդված 3.2),

7.22. յուրաքանչյուր Տրանշ հետ վճարել մաս-մաս վճարումներով՝ համապատասխան Հատկացման առաջարկում նշված Հետվճարման ամսաթվերին՝ Պայմանագրի 2.3 հոդվածի համաձայն տրամադրված ամորտիզացման աղյուսակի պայմաններին համապատասխան (հոդված 4.1.Ա(ա)),

7.23. Պայմանագրի 4.2.Բ(3) հոդվածին համապատասխան՝ Ֆիքսված դրույքաչափով տրանշի կանխավճար կատարելու դեպքում Կանխավճարի ամսաթվին Բանկին վճարել Կանխավճարի փոխհատուցում այն Ֆիքսված դրույքաչափով տրանշի համար, որով կանխավճար է կատարվում (հոդված 4.2.Բ(1)),

7.24. Կանխավճարի մասին ծանուցման մեջ նշված գումարը վճարել Կանխավճարի համապատասխան ամսաթվին (հոդված 4.2.Գ, պարբերություն 4),

7.25. Բանկի կողմից միանձնյա հայեցողությամբ Կանխավճարի մասին դիմումը բացառության կարգով 30 (երեսուն) օրացուցային օրվանից պակաս օր առաջ արված նախնական ծանուցմամբ ընդունելու դեպքում յուրաքանչյուր Տրանշի համար Բանկին վճարել 10,000.00 եվրոյի (տասը հազար եվրո) չափով վճար, որի մասով մասնակի կամ ամբողջական կանխավճար է պահանջվում՝ հաշվի առնելով այդ կամավոր կանխավճարի հետ կապված Բանկի կրած վարչական ծախսերը (հոդված 4.2.Դ),

7.26. Բանկին անհապաղ տեղեկացնել, եթե տեղի է ունենում կամ հավանական է, որ տեղի կունենա Նախագծի ծախսերի կրճատման դեպք, Ոչ ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորման կանխավճարի դեպք, Օրենքի փոփոխության դեպք, և Պայմանագրի 4.3.Ա(1) և 4.3.Ա(2) հոդվածներով պահանջված գումարի վճարումը կատարել Բանկի կողմից նշված ամսաթվին, որը պահանջը ներկայացվելու ամսաթվից ոչ պակաս, քան 30 (երեսուն) օր հետո է (հոդվածներ 4.3.Ա(1), 4.3.Ա(2) և 4.3.Ա(3)),

7.27. անհապաղ կանխավճարի տեսքով վճարել Չմարված վարկի այն մասը, որը չի տրամադրվել Պայմանագրի 1.11 հոդվածին համապատասխան կամ չի վերատրամադրվել Պայմանագրի 1.12 հոդվածին համապատասխան՝ հաշվեգրված տոկոսի և Պայմանագրի համաձայն հաշվեգրված կամ չմարված մյուս բոլոր գումարների հետ միասին՝ Բանկի կողմից նշված ամսաթվին, և այդ ամսաթիվը պահանջը ներկայացվելու ամսաթվից ոչ պակաս, քան 30 (երեսուն) օր հետո է (հոդված 4.3.Ա(5)),

7.28. Բանկի կողմից 4.3.Ա հոդվածի համաձայն պահանջված ցանկացած գումար Պայմանագրի համաձայն հաշվեգրված կամ վճարման ենթակա ցանկացած տոկոսի կամ այլ գումարի հետ միասին, այդ թվում՝ առանց սահմանափակման, ցանկացած փոխհատուցում, որը 4.3.Գ հոդվածի համաձայն ենթակա է վճարման, վճարել Բանկի կողմից իր պահանջի մասին ծանուցման մեջ նշված Կանխավճարի ամսաթվին (հոդված 4.3.Բ),

7.29. Փոխհատուցման ենթակա կանխավճարի դեպքի պարագայում Ֆիքսված դրույքաչափով տրանշի կանխավճար կատարելու դեպքում Բանկին Կանխավճարի ամսաթվին վճարել Կանխավճարի փոխհատուցում այն Ֆիքսված դրույքաչափով տրանշի համար, որով կանխավճար է կատարվում (հոդված 4.3.Գ(1)),

7.30. երաշխավորել, որ հետ վճարված կամ կանխավճարի տեսքով վճարված գումարը վերափոխառությամբ չի տրամադրվի (հոդված 4.4.Բ),

7.31. Պայմանագրում կամ Բանկի պահանջով այլ բան սահմանված չլինելու դեպքում տոկոսագումարներից, փոխհատուցման և մայր գումարից բացի բոլոր այլ գումարները վճարել Բանկի պահանջն ստացվելուց հետո 15 (տասնհինգ) օրվա ընթացքում (հոդված 5.2(ա)),

7.32. Պայմանագրի համաձայն վճարման ենթակա յուրաքանչյուր գումար վճարել Բանկի կողմից ծանուցված համապատասխան հաշվին՝ վճարման ռեկվիզիտներում նշելով Պայմանագրի համարը (հոդված 5.2(բ) և (գ)),

7.33. Պայմանագրի համաձայն փոխառված բոլոր գումարներն օգտագործել Նախագծի իրականացման համար և ապահովել, որ Հայաստանի Հանրապետությանը հասանելի լինեն Նախաբանի «բ» կետում նշված մյուս ֆինանսական միջոցները, այդ ֆինանսական միջոցներն անհրաժեշտ չափով ծախսվեն Նախագծի ֆինանսավորման համար, ինչպես նաև ապահովել, որ Փոխառության միջոցները չօգտագործվեն ապրանքների և ծառայությունների վաճառքի և ապրանքների և ծառայությունների ներմուծման ավելացված արժեքի հարկը, մաքսատուրքերը և ներմուծման այլ տուրքեր, հարկեր և Նախագծի իրականացման ընթացքում առաջացող այլ գանձումներ վճարելու համար (հոդված 6.1),

7.34. Նախագիծն իրականացնել Տեխնիկական նկարագրին համապատասխան՝ Բանկի հաստատմամբ դրանում ժամանակ առ ժամանակ կատարվող փոփոխություններով և ավարտել մինչև դրանում նշված վերջնական ամսաթիվը (հոդված 6.2),

7.35. Նախագծի ընդհանուր ծախսը Նախաբանի «բ» կետում նշված գնահատված թիվը գերազանցելու դեպքում ձեռք բերել ֆինանսներ՝ առանց Բանկին դիմելու գերազանցող ծախսերը ֆինանսավորելու համար, որ հնարավոր դառնա Նախագծի ավարտը՝ Տեխնիկական նկարագրին համապատասխան, և գերազանցող ծախսերը ֆինանսավորելու պլանների մասին առանց ձգձգման հաղորդել Բանկին (հոդված 6.3),

7.36. ի բավարարումն Բանկի՝ դրա Գնումների ուղեցույցում նկարագրված՝ դրա քաղաքականությանը համապատասխանող ընդունելի գնումների ընթացակարգերով գնել սարքավորումներ, անվտանգ ծառայություններ և պատվիրել աշխատանքներ Նախագծի համար (հոդված 6.4),

7.37. կատարել, իսկ համապատասխան դեպքերում ապահովել, որ Սյունիքի մարզպետարանը կատարի Պայմանագրի 6.5 հոդվածով սահմանված աշխատանքները (հոդված 6.5),

7.38. ապահովել, որ տեղի չունենա Ենթանախագծի նույն բաղադրիչների կրկնակի ֆինանսավորում Բանկի կողմից տրամադրված այլ ֆինանսական միջոցներով՝ անկախ այն հանգամանքից՝ դրանք տրամադրվել են Պայմանագրի շրջանակներում, թե այլ կերպ, այլ նվիրատուների/ֆինանսավորողների կողմից (հոդված 6.6(ա)),

7.39. ապահովել, որ Բանկն անհապաղ ծանուցվի որևէ Ենթանախագծի իրականացման կասեցման կամ չեղարկման մասին (հոդված 6.6(բ)),

7.40. ապահովել, որ Իրականացնող մարմինը պահպանի Բանկի բոլոր կիրառելի քաղաքականությունները և ուղեցույցները, այդ թվում (առանց սահմանափակման)՝ Բնապահպանական և սոցիալական չափանիշները և Գնումների ուղեցույցը, ինչպես նաև ապահովել, որ աշխատանքի ընդունվեն և առկա լինեն բավարար թվով պատշաճ որակավորում ունեցող աշխատակիցներ՝ այդ պահանջի կատարումն ապահովելու համար (հոդված 6.6(գ)),

7.41. ապահովել վերահսկողական ծառայությունների համար անհրաժեշտ ցանկացած ազգային լիցենզիայի ձեռքբերումը, ինչպես նաև ապահովել, որ իրավական պաշտպանության միջոցներով վերանայման ընթացակարգերը հասանելի լինեն ցանկացած կողմի, որը շահագրգռված է եղել կոնկրետ պայմանագիր ձեռք բերելու հարցում, վնաս է կրել ենթադրյալ խախտման հետևանքով, կամ առկա է այդպիսի վտանգ (հոդվածներ 6.6(դ) և 6.6(ե)),

7.42. ապահովել, որ Իրականացնող մարմինը Ենթանախագծերի կամ որևէ Ենթանախագծի բոլոր պայմանագրերի մրցութային փաստաթղթերում հստակ հիշատակի առկա իրավական պաշտպանության ազգային մեխանիզմի հասանելիությունը (հոդված 6.6(զ)),

7.43. ապահովել, որ Բանկի կողմից ֆինանսավորման ենթակա պայմանագրերի մրցութային փաստաթղթերի՝ տեղական նախապատվությունների/տեղական արտադրանքի վերաբերյալ դրույթները չհակասեն Բանկի պահանջներին (այդ թվում՝ Գնումների ուղեցույցի պահանջներին) և գնումների գործընթացում տեղական նախապատվությունների/տեղական արտադրանքի վերաբերյալ պահանջներ պարունակող Ենթանախագծերը, որոնք հակասում են Գնումների ուղեցույցին, չեն համապատասխանում այս գործողության իրականացման համար (հոդված 6.6(է)),

7.44. ապահովել, որ Իրականացնող մարմինը յուրաքանչյուր տրամադրումից առաջ Բանկ ներկայացնի գնումների մանրամասն պլան և անհապաղ տեղեկացնի Բանկի գնումների սկզբնական պլանում (պլաններում) կատարված ցանկացած փոփոխության մասին (հոդված 6.6(ը)),

7.45. ապահովել, որ Իրականացնող մարմինը խորհրդակցի Բանկի հետ՝ Բանկի կողմից ֆինանսավորվող պայմանագրերի փոփոխությունների առնչությամբ, և փորձի մինչև Բանկի կողմից ֆինանսավորվող պայմանագրերում էական փոփոխություններ կատարելը ձեռք բերել Բանկի համաձայնությունը (համաձայն Գնումների ուղեցույցի) (հոդված 6.6(թ)),

7.46. ապահովել, որ յուրաքանչյուր Ենթանախագծի արտոնություններ հավասարապես հասանելի լինեն բոլորին՝ խտրականության բացառման, մասնակցության և թափանցիկության ապահովման սկզբունքների հիման վրա, ազդակիր անձանց տրամադրվեն Ենթանախագծերով և Հայաստանի օրենքներով սահմանված աջակցության մասին թափանցիկ և հասանելի տեղեկություններ և դյուրացվի տեղահանված անձանց ինտեգրումն իրենց ներկայիս բնակության վայրում (հոդված 6.6(ժ)),

7.47. Բանկի կողմից ֆինանսավորման ներկայացված ցանկացած Ենթանախագծի դեպքում ապահովել, որ այն չդառնա Հայաստանում նոր ակտիվ հակամարտության պատճառ, դրա իրականացման վայրը չլինի Հայաստանի կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում (հոդված 6.6(ժա)),

7.48. ներդնել և վարել որակի կառավարման համակարգ, որը երաշխավորում է, որ գործողության նպատակներն իրագործվեն, այդ թվում (առանց սահմանափակման)՝ շինարարական աշխատանքների որակը համապատասխանի միջազգային լավագույն գործելակերպերին, եթե կիրառելի են, և շինարարական աշխատանքների ընթացքն արձանագրվի շինարարական հրապարակի հաշվառման մատյաններում (հոդված 6.6(ժբ)),

7.49. Բանկին թույլատրել ստուգումներ իրականացնել Ենթանախագծի իրականացման գործընթացի տարբեր փուլերում՝ չսահմանափակվելով Պայմանագրի 6.6 հոդվածի «ժգ» կետում շարադրված բաղադրիչներով (հոդված 6.6(ժգ)),

7.50. ապահովել, որ իրենց պահանջով Բանկին և նրա աշխատակիցներին, գործակալներին, խորհրդականներին և խորհրդատուներին պատշաճ ձևով հասանելիություն տրվի ցանկացած տեղամասի և փաստաթղթի, որն անհրաժեշտ է Պայմանագրի 6.6 հոդվածի «ժգ» կետում նշված բաղադրիչներն ստուգելու համար (հոդված 6.6(ժդ)),

7.51. Բանկի համար ընդունելի ձևով և Բանկի կողմից ծանուցված ժամկետներում վերացնել Ենթանախագծի հետ կապված ցանկացած թերություն, սխալ, բացթողում կամ անօրինականություն, որոնք ի հայտ են բերել Պայմանագրի 6.6 հոդվածի «ժդ» կետում նշված անձինք (հոդված 6.6(ժե)),

7.52. ապահովել, որ ԾԻԳ-ի գործունեությունը պահպանվի մինչև գործողության իրականացման ժամկետի ավարտը՝ Բանկի համար ընդունելի աշխատակիցներով (հոդված 6.6(ժզ)),

7.53. ապահովել տեխնիկական աջակցության համապատասխան թիմի օպտիմալ աշխատանքը, կատարյալ դեպքում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տարածքներում՝ ԾԻԳ-ի աշխատակիցների հետ սերտ համագործակցությամբ, և կատարյալ դեպքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատասխանատու տնօրենի, ինչպես նաև համապատասխան պատասխանատու նախարարի տեղակալի (տեղակալների) հետ հանդիպելու մշտական հնարավորությունը՝ տեխնիկական խորհրդատվության և ուղղիչ միջոցառումների իրականացման նպատակով (հոդված 6.6(ժէ)),

7.54. նպաստել տեխնիկական աջակցության հարցերով այլ խորհրդատուների առաքելության իրականացմանը, որոնց վարձել է Բանկը ոլորտային խորհրդատվություն տրամադրելու և Ենթանախագծի դիտանցում իրականացնելու համար (հոդված 6.6(ժը)),

7.55. կասեցնել Ենթանախագծի իրականացման թույլտվությունը և Տրանշի ցանկացած մասի վճարումն այն կողմին, որի նկատմամբ կամ որի ղեկավարության մասով իրականացվում է քննություն համապատասխան մարմնի կողմից՝ Արգելված վարքագիծ դրսևորելու առնչությամբ (հոդված 6.6(ժթ)),

7.56. ապահովել, որ Ենթանախագծի (Ենթանախագծեր) կամ այլ նպատակներով հողեր ձեռք չբերվեն Պայմանագրի շրջանակներում Բանկի կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով, և ցանկացած այլ՝ Բանկի համար անթույլատրելի ծախս չկատարվի դրա միջոցներից (ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) և այլ հարկեր ու տուրքեր, շենքերի գնում, սպասարկման և այլ գործառնական ծախսեր, գործառնական ծախքեր, օգտագործված գույքի ձեռքբերում, շինարարության ընթացքում տոկոսներ, հանրային բնական ռեսուրսների օգտագործման լիցենզիաների, արտոնագրերի, ապրանքանիշերի և ապրանքային նշանների գնում, բացառապես ֆինանսական գործարքներ) (հոդված 6.6(ի)),

7.57. ապահովել, որ Իրականացնող մարմինը, ցանկացած համապատասխան իրականացնող գերատեսչություն կամ պատվիրակված մարմին Բանկի համար ընդունելի ձևով մշակեն սակագնային ռազմավարություն, որով ապահովվում է ջրային ակտիվների ֆինանսական կայունությունը՝ գործառնական և սպասարկման ծախսերի (ԳՍ ծախսեր) և կապիտալ ծախքերի (CAPEX) ամորտիզացիան գոնե որոշ չափով ծածկելու համար՝ միաժամանակ նաև հաշվի առնելով ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններին հասանելիությունը (հոդված 6.6(իա)),

7.58. ապահովել, որ Իրականացնող մարմինը և ցանկացած համապատասխան իրականացնող գերատեսչություն կամ պատվիրակված մարմին ձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ, որ Սյունիքի տեղական համայնքները և կոմունալ տնտեսությունները, որոնք օգտվում են Վարկային միջոցներից, կարողանան գանձել ԳՍ ծախսերի լիարժեք փոխհատուցման սակագներ՝ Բանկի կողմից ֆինանսավորվող Ենթանախագծերի մասով շինարարության իրականացման վերջին տարվանից սկսած՝ միաժամանակ ապահովելով ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների համար հասանելիությունը (հոդված 6.6(իբ)),

7.59. ապահովել, որ Իրականացնող մարմինն ավարտի գենդերային գնահատումը և կազմի գենդերային գործողությունների ծրագիր՝ իրականացման նպատակով, ինչպես նաև Ենթանախագծերի մեծամասնության մեջ ընդգրկվեն համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքում դրանք կդառնան գենդերային արձագանքող և ներառական, ինչպես նաև ապահովել, որ Իրականացնող մարմինը տրամադրի շահառուների մասին տվյալներ՝ տարբերակված ըստ սեռերի, գործողության համապատասխան արդյունքների համար, ինչպես նաև գենդերային արձագանքման և ներառականության ապահովման գործընթացում առաջընթացի մասին թարմացված ընդհանուր տեղեկություններ՝ որպես գործողության իրականացման մասին տեղեկությունների մաս (հոդված 6.6(իգ)),

7.60. բոլոր առումներով պահպանել այն բոլոր օրենքները, որոնք տարածվում են Հայաստանի Հանրապետության կամ Նախագծի վրա, եթե դրանք չպահպանելն էականորեն կվնասի Հայաստանի Հանրապետության՝ Պայմանագրով սահմանված պարտավորությունները կատարելու կարողությունը (հոդված 6.7),

7.61. ապահովել Պայմանագրի 6.8 հոդվածում հաշվապահական մատյանների և գրառումների վարմանը ներկայացվող պահանջների կատարումը (հոդված 6.8),

7.62. ապահովել Պայմանագրի 6.9 հոդվածում շարադրված՝ բարեվարքությանը ներկայացվող պահանջների կատարումը (հոդված 6.9),

7.63. երաշխավորել տվյալների պաշտպանությունը՝ Պայմանագրի 6.10 հոդվածի պահանջներին համապատասխան (հոդված 6.10),

7.64. Բանկին երաշխավորել և հավաստիացնել Պայմանագրի 6.11 հոդվածի դրույթների կատարումը (հոդված 6.11),

7.65. Համաձայն Գնումների ուղեցույցում Հայաստանի Հանրապետության համար սահմանված՝ շահերի բախումն արդյունավետորեն կանխելու, բացահայտելու և վերացնելու ընդհանուր պարտավորության՝ անել և ապահովել, որ մինչև Նախագծի շրջանակներում ֆինանսավորվող պայմանագրի շնորհումն Իրականացնող մարմինն անի Պայմանագրի 6.12 հոդվածում նշված գործողությունները (հոդված 6.12),

7.66. ապահովել, որ դրա՝ Պայմանագրի դասակարգմամբ սահմանված վճարային պարտավորությունները դասակարգվեն և կդասակարգվեն ոչ պակաս, քան pari passu վճարման իրավունքի նկատմամբ՝ դրա պարտքային գործիքներից որևէ մեկով սահմանված բոլոր այլ ընթացիկ և հետագա չապահովված և չստորադասված պարտավորությունների հետ՝ բացառությամբ ընդհանրապես ընկերությունների նկատմամբ կիրառվող օրենքով պարտադիր նախընտրված պարտավորությունների (հոդված 7.1),

7.67. որևէ երրորդ կողմի Ապահովում տրամադրելու կամ տրամադրելու պայմանավորվածության դեպքում որևէ ընթացիկ կամ հետագա չապահովված և չստորադասված պարտավորության կատարման համար, որը սահմանված է դրա որևէ պարտքային գործիքով կամ որևէ նախապատվությամբ կամ առաջնահերթությամբ՝ կապված դրա հետ, Բանկի կողմից պահանջվելու դեպքում Բանկին տրամադրել համարժեք Ապահովում Պայմանագրով սահմանված իր պարտավորությունների կատարման համար, կամ Բանկին տրամադրել համարժեք նախապատվություն կամ առաջնահերթություն (հոդված 7.2),

7.68. Հայաստանի Հանրապետության կամ Խմբի որևէ այլ անդամ որևէ այլ ֆինանսական վարկատուի հետ ֆինանսավորման համաձայնագիր կնքելու դեպքում, որը ներառում է վարկանիշի կորստի մասին դրույթ կամ դրա ֆինանսական ցուցանիշի վերաբերյալ պարտավորություն կամ այլ դրույթ, եթե կիրառելի է, որը Պայմանագրով նախատեսված չէ կամ ավելի բարենպաստ է համապատասխան ֆինանսական վարկատուի համար, քան Պայմանագրի որևէ համարժեք դրույթ՝ Բանկի համար, Բանկին անհապաղ տեղեկացնել և Բանկին տրամադրել առավել բարենպաստ դրույթի օրինակ (հոդված 7.3),

7.69. Բանկին տրամադրել Պայմանագրի 8.1 հոդվածում սահմանված՝ Նախագծի վերաբերյալ տեղեկությունները (հոդված 8.1),

7.70. պահանջի դեպքում և ողջամիտ ժամկետում Բանկ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը ներկայացվող՝ Բանկի պատշաճ ուսումնասիրության պահանջների՝ ներառյալ «Ճանաչիր քո հաճախորդին» (ՃՔՀ) կամ նույնականացման և ստուգման համանման ընթացակարգերի կատարման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ, ապացույց կամ փաստաթուղթ և անհապաղ տեղեկացնել Բանկին Պայմանագրի 8.2 հոդվածի «բ» կետով սահմանված դեպքերի ի հայտ գալու մասին (հոդված 8.2),

7.71. թույլ տալ, որ Բանկը, և երբ դա պահանջվում է ԵՄ օրենսդրության համապատասխան պարտադիր դրույթներով կամ համաձայն ՀԶՄՀԳ-ԳԵ կանոնակարգի կամ Ֆինանսական կանոնակարգի, եթե կիրառելի է, Աուդիտորների եվրոպական դատարանը, Եվրոպական հանձնաժողովը, Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը և Եվրոպական դատախազությունը, ինչպես նաև վերը նշված անձանց կողմից նշանակված անձինք (յուրաքանչյուրը՝ Համապատասխան կողմ) այցելեն Նախագծի մաս կազմող վայրեր, կայանքներ և աշխատանքների իրականացման վայրեր, զրուցեն Հայաստանի Հանրապետության, ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ և չխոչընդոտեն Նախագծում ընդգրկված կամ Նախագծի հետ առնչություն ունեցող որևէ այլ անձի հետ շփումները, ըստ իրենց ցանկության՝ անցկացնեն քննություններ, զննություններ, տեղում իրականացվող աուդիտ և ստուգումներ, ինչպես նաև ստուգեն Հայաստանի Հանրապետության՝ Փոխառության, Պայմանագրի և Նախագծի կատարման վերաբերյալ վարվող մատյաններն ու արձանագրությունները և հնարավորություն ունենան պատճենելու համապատասխան փաստաթղթերն այնքանով, որքանով օրենքն է թույլատրում (հոդված 8.3(ա)),

7.72. Բանկին և ցանկացած Համապատասխան կողմի տրամադրել կամ ապահովել, որ Բանկին և Համապատասխան կողմերին տրամադրվի հասանելիություն տեղեկությունների, շինությունների և փաստաթղթերի նկատմամբ, ինչպես նաև Պայմանագրի 8.3 հոդվածում նկարագրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ամբողջական աջակցություն (հոդված 8.3(բ)),

7.73. Եվրոպական հանձնաժողովին և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակությանը թույլ տալ մասնակցել Պայմանագրի, Փոխառության կամ Նախագծի առնչությամբ Բանկի կողմից կազմակերպվող դիտանցման ցանկացած առաքելության (հոդված 8.3(գ)),

7.74. ընդունել և համաձայնել, որ Բանկը կարող է ստիպված լինել Հայաստանի Հանրապետության, Փոխառության, Պայմանագրի և (կամ) Նախագծի վերաբերյալ տեղեկություններ և նյութեր փոխանցել Եվրոպական միության ցանկացած հաստատության կամ մարմնի, այդ թվում՝ Աուդիտորների եվրոպական դատարանին, Եվրոպական հանձնաժողովին, ԵՄ ցանկացած համապատասխան պատվիրակության, Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակին և Եվրոպական դատախազությանը, եթե դա նրանց անհրաժեշտ է իրենց առաջադրված խնդիրները ԵՄ օրենսդրությանը (այդ թվում՝ ՀԶՄՀԳ կանոնակարգին և Ֆինանսական կանոնակարգին) համապատասխան կատարելու համար, ինչպես նաև ընդունել և համաձայնել, որ Բանկը կարող է իր կայքում և (կամ) սոցիալական ցանցերում հրապարակել ԿԶԵՀ + ՀՆՊ1 Երաշխիքային համաձայնագրի շրջանակներում Պայմանագրի համաձայն տրամադրվող ֆինանսավորման վերաբերյալ տեղեկություններ հրապարակել և (կամ) մամուլի հաղորդագրություններ ներկայացնել, այդ թվում՝ Վարկառուի անվանումը, հասցեն և հիմնադրման երկիրը, ֆինանսավորման նպատակը, ինչպես նաև Պայմանագրով ստացվող ֆինանսական աջակցության տեսակն ու չափը (հոդված 8.4(ա)),

7.75. վճարել Պայմանագրի կամ դրա հետ կապված որևէ փաստաթղթի կատարումից կամ իրականացումից առաջացող և Փոխառության համար տրամադրված ցանկացած Ապահովման ստեղծման, կատարելագործման, գրանցման կամ կատարման հետ կապված բոլոր Հարկերը, տուրքերը, վճարները և ցանկացած տեսակի այլ վճարումներ, այդ թվում՝ դրոշմանիշային վճարը և գրանցման վճարները, որքանով դա կիրառելի է (հոդված 9.1, պարբերություն 1),

7.76. վճարել Պայմանագրով սահմանված ամբողջ մայր գումարը, տոկոսները, փոխհատուցումներն ու վճարման ենթակա այլ գումարներ համախառն՝ առանց որևէ պահումների կամ ազգային կամ տեղական ցանկացած տեսակի այլ վճարումներից նվազեցումների, իսկ որևէ այդպիսի պահում կամ նվազեցում կատարելու պարտավորության դեպքում մեծացնել Բանկին կատարվող վճարումն այնպես, որ այդ պահումից կամ նվազեցումից հետո Բանկի կողմից ստացվող զուտ գումարը հավասար լինի վճարման ենթակա գումարին (հոդված 9.1, պարբերություն 2),

7.77. կրել բոլոր գանձումներն ու ծախսերը, այդ թվում՝ մասնագիտական, բանկային կամ արտարժույթի փոխարկման հետ կապված ծախսերը, որոնք կրում են՝ կապված Պայմանագրի կամ դրա հետ կապված որևէ փաստաթղթի պատրաստման, կատարման, իրականացման, կիրարկման և գործողության դադարեցման, Պայմանագրում կամ դրա հետ կապված որևէ փաստաթղթում կատարվող որևէ փոփոխության, լրացման կամ չեղարկման, ինչպես նաև Փոխառության ցանկացած ապահովման փոփոխության, ստեղծման, կառավարման, կատարման և իրականացման հետ (հոդված 9.2),

7.78. Բանկին վճարել ցանկացած ծախս կամ ծախք, որը Բանկը կատարել է, կամ որը Բանկը կրել է որևէ օրենքի կամ կանոնակարգի ընդունման կամ դրանում որևէ փոփոխություն կատարելու (կամ մեկնաբանման, դրա նորմերի կիրառման կամ դրա կիրառման) կամ որևէ օրենքի կամ կանոնակարգի հետ համապատասխանությունն ապահովելու հետևանքով, որն առաջացել է Պայմանագիրն ստորագրելու ամսաթվից հետո, որի համաձայն կամ որի արդյունքում Բանկը պարտավոր է կրել լրացուցիչ ծախսեր Պայմանագրով նախատեսված ֆինանսավորումն ապահովելու կամ իր պարտականությունները կատարելու համար, կամ Պայմանագրով Բանկին պարտք ցանկացած գումար, կամ Բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը Վարկ կամ Փոխառություն տրամադրելու արդյունքում առաջացած ֆինանսական եկամուտը նվազեցվում է կամ վերացվում (հոդված 9.3(ա)),

7.79. չսահմանափակելով Բանկի՝ Պայմանագրով կամ որևէ կիրառելի օրենքով սահմանված որևէ այլ իրավունք՝ փոխհատուցել Բանկին և դրան զերծ պահել կորուստներից, որոնք առաջանում են որևէ ամբողջական կամ մասնակի մարման արդյունքում, որը կատարվում է Պայմանագրով հստակ սահմանված եղանակից բացի այլ եղանակով (հոդված 9.3(բ)),

7.80. անմիջապես վճարել Չմարված փոխառության ամբողջ գումարը կամ դրա մի մասը (ինչպես պահանջում է Բանկը) հաշվեգրված տոկոսների և Պայմանագրով սահմանված բոլոր այլ հաշվեգրված կամ չմարված գումարների հետ միասին՝ Բանկի կողմից Պայմանագրի 10.1.Ա և 10.1.Բ հոդվածների դրույթների համաձայն ներկայացված գրավոր պահանջի դեպքում (հոդված 10.1),

7.81. Ֆիքսված դրույքաչափով որևէ տրանշի մասով 10.1 հոդվածի համաձայն սահմանված պահանջ ներկայացվելու դեպքում Բանկին վճարել պահանջված գումարը՝ որպես կանխավճար վճարման ենթակա մայր գումարի ցանկացած չափի համար փոխհատուցման հետ միասին և այդ փոխհատուցումը հաշվեգրել Բանկի՝ պահանջի մասին ծանուցման մեջ նշված վճարման ժամկետից և հաշվարկել այն հիմքով, որ կանխավճարը կատարվի նշված օրը, և Բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տեղեկացված գումարի համար՝ որպես 10.3.Ա հոդվածում նշված ավելցուկի գործող արժեք (հաշվարկված կանխավճարը կատարելու օրվա դրությամբ), եթե առկա են Պայմանագրի 10.3.Ա(ա) և 10.3.Ա(բ) հոդվածներով հաշվարկված տոկոսներ (հոդված 10.3.Ա),

7.82. Պայմանագրի 10.3 հոդվածի համաձայն վճարման ենթակա գումարները վճարել Բանկի կողմից ներկայացվող պահանջի մեջ նշված օրը (հոդված 10.3.Բ),

7.83. հիմնականում հրաժարվել ամբողջ անձեռնմխելիությունից, որը Հայաստանի Հանրապետությունը կամ նրա ակտիվները կամ եկամուտներն այլ կերպ կարող են ունենալ որևէ պետությունում, այդ թվում՝ դատարանի որոշման կամ կարգադրության միջոցով որևէ բավարարում տալը՝ պարտավորություններն իրապես կատարելու կամ ակտիվները կամ եկամուտները վերականգնելու համար և վճիռը կատարելու համար կամ գույքային հայցով Հայաստանի Հանրապետության ակտիվներից և եկամուտներից ցանկացածի նկատմամբ արգելանք, կալանք դնելու կամ դրանց վաճառքի համար Հայաստանի Հանրապետության ակտիվների կամ եկամուտների նկատմամբ որևէ գործընթացի հարուցումը (հոդված 11.3),

7.84. անհապաղ գրավոր տեղեկացնել Բանկին Հայաստանի Հանրապետության համապատասխան կոնտակտային տվյալներում կատարված ցանկացած փոփոխության մասին (հոդված 12.1.Գ),

7.85. ապահովել Ծրագրի իրականացումը Պայմանագրի Ա Հավելվածում սահմանված պահանջներին համապատասխան (Հավելված Ա),

7.86. Տոկոսի վերանայման/փոխարկման առաջարկի մասով Ֆիքսված դրույքաչափը կամ Սպրեդը պատշաճ կերպով գրավոր ընդունելու դեպքում՝ Տոկոսի վերանայման/փոխարկման ամսաթվին և դրանից հետո սահմանված Վճարման ամսաթվերին վճարել հաշվեգրված տոկոս (Հավելված Դ, պարբերություն «Բ»),

7.87. Տոկոսի մասնակի վերանայման/փոխարկման դեպքում՝ Տոկոսի վերանայման/փոխարկման ամսաթվին՝ առանց փոխհատուցման, հետ վճարել Տրանշի այն մասը, որի վրա Տոկոսի վերանայման/փոխակերպման մասին դիմումը չի տարածվում, և որը, հետևաբար, ենթակա է Տոկոսի վերանայման/փոխարկման (Հավելված Դ, պարբերություն «Գ», մաս 1),

Տոկոսի վերանայման/փոխակերպման մասին դիմում չներկայացնելու կամ Տրանշի համար Տոկոսի վերանայման/փոխակերպման առաջարկը գրավոր չընդունելու դեպքում, կամ եթե կողմերը Բանկի կողմից Պայմանագրի Հավելված Դ-ի «Ա» պարբերության համաձայն պահանջված փոփոխությունը գործողության մեջ չեն դնում, ապա Տոկոսի վերանայման/փոխարկման ամսաթվին՝ առանց փոխհատուցման, հետ վճարել Տրանշն ամբողջությամբ (Հավելված Դ, պարբերություն «Գ», մաս 2)։

8. Համաձայն Պայմանագրի 11.1 և 11․2 հոդվածների՝ Պայմանագիրը և դրանից ծագող կամ դրա հետ կապված ցանկացած ոչ պայմանագրային պարտավորություն կարգավորվում է Լյուքսեմբուրգի օրենքներով, իսկ Լյուքսեմբուրգ քաղաքի դատարաններն ունեն բացառիկ իրավազորություն՝ կարգավորելու Պայմանագրից ծագող կամ դրա հետ կապված ցանկացած վեճ (Վեճ) (այդ թվում՝ սույն Պայմանագրի առկայության, վավերության կամ լուծման կամ այն չեղյալ ճանաչելու հետևանքների հետ կապված վեճ) կամ Պայմանագրից ծագող կամ դրա հետ կապված ցանկացած ոչ պայմանագրային պարտավորություն։

Կողմերը համաձայնում են, որ Լյուքսեմբուրգ քաղաքի դատարաններն ամենահամապատասխան ու ամենահարմար դատարաններն են նրանց միջև Վեճերը կարգավորելու համար, ուստի՝ որևէ առարկություն չեն ներկայացնի:

9. Պայմանագրի 1.2.Բ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանվում է, որ Կողմերը համաձայնում են, որ Հատկացման առաջարկը կարող է Բանկի կողմից ներկայացվել չստորագրված փաստաթղթի ձևով, և այդ դեպքում այն համարվում է Բանկի անունից պատշաճ կերպով կատարված և տրամադրված՝ պայմանով, որ այդ Հատկացման առաջարկն ուղարկվել է էլեկտրոնային փոստով՝ հետևյալ էլեկտրոնային հասցեից՝ EIB-FirmDisbursementOffer@eib.org, Վարկառուի՝ Պայմանագրի 12.1.Բ հոդվածում նշված էլեկտրոնային հասցեին:

10. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Պայմանագրում հղում է կատարվում 2008 թվականի փետրվարի 29-ին Հայաստանի Հանրապետության և Բանկի միջև կնքված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում Բանկի գործունեությունը կարգավորող շրջանակային համաձայնագրին, որը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2008 թվականի փետրվարի 12-ին Լյուքսեմբուրգում և 2008 թվականի փետրվարի 29-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական ներդրումային բանկի գործունեության կառավարման համար» շրջանակային համաձայնագիր» վերտառությամբ՝ Ազգային Ժողովի 2008 թվականի հոկտեմբերի 1-ի Ն-099-4 որոշմամբ։

11. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ սույն գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում Պայմանագրի հայերեն պաշտոնական թարգմանության և դրա բնօրինակ տեքստերի միջև ի հայտ էին եկել տասնյակ անճշտություններ, թարգմանչական էական, բովանդակային անհամապատասխանություններ, մտքի սխալներ: Գործով զեկուցող դատավորը սույն գործով դիմողից՝ 10.10.2025 թ., ապա դիմողի ներկայացուցչից՝ 20.10.2025 թ. պահանջել է մեկամսյա ժամկետում Սահմանադրական դատարանին ներկայացնել Պայմանագրի հայերեն՝ ամբողջովին նոր թարգմանությամբ տեքստը: 2025 թվականի նոյեմբերի 3-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Պայմանագրի հայերեն պաշտոնական թարգմանության ճշգրտված տարբերակը, որի ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ անհամապատասխանություններն ամբողջությամբ վերացված չեն:

Սահմանադրական դատարանը գտնում է՝ թեև թարգմանչական անհամապատասխանություններն ու անճշտությունները բովանդակային առումով խնդիր չեն հարուցում Պայմանագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության բացահայտման տեսանկյունից, այդուհանդերձ, կարող են որոշակի խնդիրներ առաջացնել Պայմանագրի մեկնաբանման և կիրառման ներպետական գործընթացներում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2025 թվականի հուլիսի 16-ին ստորագրված «Հայաստան-Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

__________________

1 Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական խորհրդի 2021 թվականի հունիսի 9-ի թիվ 2021/947 (ԵՄ) կանոնակարգը, որով սահմանվում է Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքը՝ Գլոբալ Եվրոպա:

2 Հատուկ ներդրումային պատուհան 1:

3 «Վճարման ամսաթիվ» նշանակում է մարտի 20-ը և սեպտեմբերի 20-ը՝ Պայմանագրի Նախաբանի «Սահմանումները» բաժնում դրան տրված մեկնաբանությամբ:

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

17 նոյեմբերի 2025 թվականի

ՍԴՈ-1804

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆ ‒ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔ ԾՐԱԳԻՐ» ԿԶԵՀ + ՀԱՏՈՒԿ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՆ 1» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1804 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննելով ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2025 թվականի նոյեմբերի 17-ի ՍԴՈ-1804 որոշմամբ որոշել է, որ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

 

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2025 թվականի նոյեմբերի 17-ի ՍԴՈ-1804 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։

Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։

Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։

 

Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։

Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2025 թվականի նոյեմբերի 17-ի ՍԴՈ-1804 որոշմամբ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։

 

Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.

- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.

- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.

- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.

- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։

Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։

Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։

 

Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։

Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում՝ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։

Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում վկայակոչված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

Ընդ որում, էլեկտրոնային ստորագրությունը կարող է էլեկտրոնային փաստաթղթին տալ իրավական նշանակություն այն դեպքում, երբ էլեկտրոնային ստորագրությունը տեսողական դիտման համար մատչելի տեսքով և ընկալման համար հասկանալի ձևով արտահայտվում է ցուցասարքի (դիսփլեյի) էկրանին, թղթի կամ էլեկտրոնային կրիչից տարբերվող որևէ այլ նյութական առարկայի վրա։

Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։

Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։

 

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։

 

Դատավոր`

Ե. ԽունդկարՅԱՆ

 

«19» նոյեմբերի 2025 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան