ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ Հ․35/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 447-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 20.11.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
18.11.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

18 նոյեմբերի 2025 թ.

N 447-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ Հ․35/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Թբիլիսյան խճուղի հ․35/6 հասցեում գտնվող սեփականության իրավունքով Գարիկ Միրզոյանին պատկանող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.06042022-01-0234 վկայական/ 90.5քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության» հողերի կատեգորիայից փոփոխել «բնակավայրերի» հողերի կատեգորիայի:

2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում, օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղեկացնել Կադաստրի կոմիտե և Քաղաքաշինության կոմիտե՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները։

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. նոյեմբերի 18 

Երևան