ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ Հ․40 ՀԱՍՑԵՈՒՄ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՆՈՐՈԳՄԱՆ, ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՔԱՆԴՄԱՆ ԵՎ ՆՈՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 452-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 20.11.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
18.11.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

18 նոյեմբերի 2025 թ.

N 452-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ Հ․40 ՀԱՍՑԵՈՒՄ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՆՈՐՈԳՄԱՆ, ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՔԱՆԴՄԱՆ ԵՎ ՆՈՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ.1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից ներկայացված, Նախարարության պատվիրակությամբ, «Հովհաննես Թումանյանի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան փողոց հ․ 40 հասցեում Հովհաննես Թումանյանի տուն թանգարանի նորոգման, երկրորդ մասնաշենքի քանդման և նորի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. նոյեմբերի 18

Երևան