ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
18 նոյեմբերի 2025 թ. |
N 443-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 5-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 3-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2025 թվականի նոյեմբերի 14-ի N 4639-Ա որոշումը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը (կցվում է)։
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2025 թ. նոյեմբերի 18 Երևան |
ՕՐԱԿԱՐԳ
1. Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոց հ. 58/20 և 58/21 հողամաս հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
3. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
4. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին: (Չզեկուցվող)
5. Թբիլիսյան խճուղի հ․35/6 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
6. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 259-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
7. Որպես նվիրատվություն գույք ընդունելու և այն «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին ամրացնելու մասին: (Չզեկուցվող)
8. Սամվել Հալաջյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
9. Երևան քաղաքում Վլադիմիր Ենգիբարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
10. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան փողոց հ․40 հասցեում գտնվող Հովհաննես Թումանյանի տուն թանգարանի նորոգման, երկրորդ մասնաշենքի քանդման և նորի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
11. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոց հ. 47/6 հասցեում ալյումինի ձուլակտորներից տարբեր արտադրատեսակների արտադրության նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
12. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշատի խճուղի հ.49 հասցեում հասարակական նշանակության շինությունների՝ մեծածախ առևտրի սրահի և առևտրա-հասարակական շինության կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
13. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոց հ. 38 հասցեում Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
14. «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկ ստեղծելու, դրա կանոնադրությունը, կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: (Զեկուցվող)