ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
18 նոյեմբերի 2025 թ. |
N 453-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑ Հ. 47/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԱԼՅՈՒՄԻՆԻ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ.1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «ԷԴՄԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոց հ. 47/6 հասցեում ալյումինի ձուլակտորներից տարբեր արտադրատեսակների արտադրության նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2025 թ. նոյեմբերի 18 Երևան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|