ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ ԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 52
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.07.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2025 թվականի

թիվ 52

քաղ. Մինսկ

 

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ ԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ), սույն որոշմանը համապատասխան, ինքնուրույն են որոշում իրենց տարածքում սպառողական փաթեթվածքով՝ ձեռքերի հիգիենայի համար նախատեսված հակամանրէային ազդեցությամբ կոսմետիկական արտադրանքի, ինչպես նաև ախտահանող միջոցների (այսուհետ՝ ապրանքներ)՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման (այսուհետ՝ դրոշմավորում) կարգը և այն սահմանելու ամսաթիվը, և այդ ամսաթվից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ, դրա մասին ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)։

2. Սահմանել, որ՝

դրոշմավորման ենթակա են սույն որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ ցանկ) ներառված ապրանքները.

ապրանքների դրոշմավորումն իրականացվում է սույն որոշմամբ հաստատված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով.

ապրանքների մնացորդների դրոշմավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև ցանկում ներառված չդրոշմավորված ապրանքների՝ շրջանառության մեջ գտնվելու ժամկետները սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ.

ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով անդամ պետությունները սահմանում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին).

անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելով նախատեսված կարգով.

անդամ պետությունները, սույն որոշմանը համապատասխան իրենց տարածքում դրոշմավորում սահմանելիս, ապահովում են նույնականացման միջոցների գաղտնագրային պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշմանը համապատասխան։

3. Հաստատել կցվող՝

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.

ապրանքների նույնականացման միջոցի բնութագրերը, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, նույնականացման այդ միջոցի գեներացման ու զետեղման կարգը.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ դրոշմավորված ապրանքների վերաբերյալ տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող պահանջները.

ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ն. Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2025 թվականի հուլիսի 8-ի

թիվ 52 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների*

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Ապրանքի անվանումը

3304 99 000 0-ից

Ձեռքերի հիգիենայի համար նախատեսված հակամանրէային ազդեցությամբ կոսմետիկական արտադրանք

3808 94-ից**

Ախտահանող միջոցներ

 

* Սույն ցանկի կիրառման նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։

** Սույն ցանկի կիրառման նպատակներով ախտահանող միջոցներ են տարածքների, սարքավորումների և գործիքների, հագուստի ու սպիտակեղենի ախտահանման համար միջոցները՝ բացառությամբ անասնաբուժական կիրառման միջոցների, ինչպես նաև մաշկի հականեխիչները

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2025 թվականի հուլիսի 8-ի

թիվ 52 որոշմամբ

 

ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

 

ապրանքների նույնականացման միջոցի, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջների, նույնականացման այդ միջոցի գեներացման և զետեղման կարգը

 

1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի հուլիսի 8-ի թիվ 52 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված՝ սպառողական փաթեթվածքում ձեռքերի հիգիենայի համար նախատեսված հակամանրէային ազդեցությամբ կոսմետիկական արտադրանքի, ինչպես նաև ախտահանող միջոցների (այսուհետ՝ ապրանքներ) սպառողական և խմբային փաթեթվածքի դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոցը՝ պայմանանշանների եզակի հաջորդականությունը, որը ներկայացված է Data Matrix GS1 ձևաչափով երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով, որը պիտանի է մեքենայական ընթերցման համար և ձևավորվել է ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ավտոմատ նույնականացման և տվյալների հավաքման տեխնոլոգիաներ։ Data Matrix ստվերագծային ծածկագրի պայմանանշանների ամբողջության մասնագիր» (ISO/IEC 16022:2006 «Information technology - Automatic identification and data capture techniques - Data Matrix bar code symbology specification») միջազգային ստանդարտի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ դրան նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Դրոշմավորման ծածկագիրը որպես նույնականացման միջոց փոխակերպելու ժամանակ պետք է կիրառվի ECC 200 պայմանանշանների ամբողջությունը՝ օգտագործելով FNC1 նշանը՝ որպես GS1 կիրառման նույնականացուցիչների (AI) տիպային ձևաչափին տվյալների համապատասխանության հատկանիշ։

3. Նույնականացման միջոցը ներառում է հետևյալ տվյալները՝

տվյալների առաջին խումբը (կիրառման նույնականացուցիչ (01))՝ առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որը բաղկացած է 14 թվային պայմանանշանից.

տվյալների երկրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչ (21))՝ ապրանքի (ապրանքի փաթեթվածքի) անհատական սերիական համարը, որը բաղկացած է 13 պայմանանշանից՝ (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (!”%&’* +; = < > ?))։ Որպես առաջին պայմանանշան՝ նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ թողարկվել է տվյալ ծածկագիրը (1 կամ A (a)՝ Հայաստանի Հանրապետություն, 2 կամ B (b)՝ Բելառուսի Հանրապետություն, 3 կամ C (c)՝ Ղազախստանի Հանրապետություն, 4 կամ D (d)՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5 կամ E (e)՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշանը, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29-րդ ծածկագիրը.

տվյալների երրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչ (91))՝ ստուգման բանալի, որը բաղկացած է 4 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշան, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29-րդ ծածկագիրը.

տվյալների չորրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչ (92))՝ ստուգման ծածկագիր, որը բաղկացած է 44 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից)։

Տվյալների երրորդ ու չորրորդ խմբերն օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման (այսուհետ՝ Հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշում) 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան։

Եթե 100 մլ-ից ոչ ավելի ծավալով ապրանքների սպառողական փաթեթվածքի չափսերի պատճառով, որոնք թույլ չեն տալիս Data Matrix պայմանանշանը սույն փաստաթղթի 2-րդ կետում նշված միջազգային ստանդարտի կամ դրան նույնական՝ անդամ պետության ազգային ստանդարտի պահանջներին համապատասխանող չափսով և որակով զետեղել, ապրանքների շրջանառության մասնակիցը չունի տվյալների չորս խումբ պարունակող նույնականացման միջոց զետեղելու հնարավորություն, ապա շրջանառության այդ մասնակիցն իրավունք ունի կիրառելու տվյալների երեք խումբ ներառող նույնականացման միջոց։

Այդ դեպքում տվյալների երրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչ (93)) պարունակում է ստուգման ծածկագիր, որը բաղկացած է 4 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից) և օգտագործվում է Հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշման 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան։

Տվյալների չորս կամ երեք խումբ պարունակող նույնականացման միջոց կիրառելու մասին որոշումն ապրանքների շրջանառության մասնակիցը կայացնում է ինքնուրույն՝ հաշվի առնելով սույն կետի դրույթները։

4. Ապրանքների նույնականացման միջոցները ձևավորվում են անդամ պետությունների նույնականացման միջոցներ թողարկողների կամ ապրանքների շրջանառության մասնակիցների կողմից։

5. Ապրանքները դրոշմավորվում են սպառողական փաթեթվածքի վրա նույնականացման միջոցի կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչի զետեղման միջոցով՝ նույնականացման միջոցի առանձնացումն առանց վնասելու բացառող եղանակով։ Նույնականացման միջոցը չի կարող զետեղվել սպառողական փաթեթվածքի՝ կառուցվածքի շնորհիվ անվնաս առանձնացվող մասերի վրա:

6. Դրոշմավորված ապրանքները խմբային փաթեթվածքում կոմպլեկտավորելիս այդ փաթեթվածքի վրա կարող է զետեղվել նույնականացման միջոցը կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչը՝ այդպիսի փաթեթվածքում տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների ագրեգացմամբ։

7. Դրոշմավորված ապրանքները տրանսպորտային փաթեթվածքում կոմպլեկտավորելիս այդ տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիր պարունակող տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոց՝ այդ փաթեթվածքում տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների ագրեգացմամբ։

Տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի ձևավորումը և տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորումն իրականացվում են 081 միջազգային ստանդարտներին համապատասխան: Տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորման ժամանակ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղվող ոչ պարտադիր տեղեկատվական դաշտերի կազմը սահմանվում է տրանսպորտային փաթեթվածքի մեջ ապրանքների կոմպլեկտավորում իրականացնող՝ ապրանքների շրջանառության մասնակցի կողմից:

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2025 թվականի հուլիսի 8-ի

թիվ 52 որոշմամբ

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

որոնք ներկայացվում են դրոշմավորված ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, որոնք փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին

 

1. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս փոխանցվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի հուլիսի 8-ի թիվ 52 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկ) նշված՝ սպառողական փաթեթվածքում ձեռքերի հիգիենայի համար նախատեսված հակամանրէային ազդեցությամբ դրոշմավորված կոսմետիկական արտադրանքի, ինչպես նաև ախտահանող միջոցների (այսուհետ՝ ապրանքներ) ու դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկություններ (այսուհետ՝ տեղեկություններ) XML ձևաչափով՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան՝

«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ հետևյալ հասցեով՝ http://www.w3.org/ER/REC-xml).

«Namespaces in XML»՝ (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ հետևյալ հասցեով՝ //www.w3.оrg/TR/REС-xml-names)․

«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2: Datatypes» (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ հետևյալ հասցեներով՝ http://www.w3.org/TR/xmlschema-l/ և http://www.w3.org/TR/xmlschema-2/)։

2. Դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները ներկայացված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի հավելվածի (այսուհետ համապատասխանաբար՝ բազային մոդել, բազային մոդելի հավելված) 1-4-րդ, 7-8-րդ, 11-12-րդ աղյուսակներում՝ բացառությամբ սույն պահանջների 1-4-րդ աղյուսակներում ներկայացված՝ ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկի, ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկի, դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկի և դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող՝ «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնների։

3. Դաշտերի (սյունակների) ձևավորումը, ինչպես նաև տարրերի բազմաքանակությունը նշելու համար նշագրերի կիրառումն իրականացվում է բազային մոդելի հավելվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան։

4. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունները փոխանցվում են իրական ժամանակի ռեժիմով՝ հաշվի առնելով բազային մոդելի դրույթները։

 

Աղյուսակ 1

 

Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1.

Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը)

ապրանքի միավորի ֆունկցիոնալ անվանումը

ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն արտադրանքի տիպի անվանումը, որին դասվում է ապրանքը, օրինակ՝ ախտահանող միջոց, հականեխիչ և այլն)

1

2.

Ապրանքի անվանումը պիտակի վրա

 

ձևավորվում է ազատ ձևով

1

3.

Ապրանքային նշանը (բրենդը)

տեղեկություններ ապրանքային նշանի (բրենդի, առևտրային նշանի) մասին

նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքների դիրքավորման ժամանակ օգտագործվող նշագիրը:

Բացակայության դեպքում նշվում է «բացակայում է»

1

4.

Բացթողման ձևը

հականեխիչի վիճակ, որը համապատասխանում է դրա կիրառման եղանակներին և ապահովում է անհրաժեշտ էֆեկտին հասնելը

նշվում են ախտահանող միջոցների՝ կիրառման համար պատրաստ ձևերը (օրինակ՝ աերոզոլային ձևեր, գելեր, լոսյոններ և այլն)։

Տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3808 94 ստորաենթադիրքում դասակարգվող ապրանքների համար

0..1

5.

Ապրանքի նշանակությունը

 

նշվում է ապրանքի նշանակությունը (օրինակ՝ ունիվերսալ, մաշկի, մակերեսների, գործիքների և այլնի համար)

1

6.

Արտադրանքի զտաքաշը կամ ծավալը

սպառողական փաթեթվածքում ապրանքի զտաքաշը կամ դրա ծավալը՝ չափման միավորի նշմամբ (գ, կգ, մլ, լ)

 

1

7.

Ազդող նյութը և դրա տոկոսային կոնցենտրացիան՝ ըստ զանգվածի կամ ծավալի

սպիրտներ հանդիսացող ազդող նյութերի (էթիլ սպիրտ (էթանոլ), իզոպրոպիլ սպիրտ (պրոպանոլ-2), պրոպիլ սպիրտ (պրոպանոլ-1) կամ այդ սպիրտների խառնուրդներ՝ տարբեր քանակական հարաբերակցություններով), ինչպես նաև քիմիական միացությունների այլ խմբերից ազդող նյութերի նկարագրությունը

այն դեպքում, երբ ազդող նյութը սպիրտ է, նշվում է դրա տեսակը, կոնցենտրացիան արտահայտելու եղանակը (ըստ զանգվածի կամ ծավալի) և կոնցենտրացիան

1..*

8.

Փաթեթվածքի տիպը

սպառողական փաթեթվածքի տիպի նկարագրությունը, որը ձևավորվել է GS1 ստանդարտների հետ ներդաշնակեցված՝ փաթեթվածքների տիպերի անվանումների օգտագործման հիման վրա

 

0..1

9.

Փաթեթվածքի նյութը

սպառողական փաթեթվածքի նյութերի նկարագրությունը, որը ձևավորվել է GS1 ստանդարտների հետ ներդաշնակեցված՝ փաթեթվածքների նյութերի անվանումների օգտագործմամբ

 

0..1

 

Աղյուսակ 2

 

Ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Ապրանքի միավորի գինը՝ ԱԱՀ-ով*

տեղեկություններ ապրանքի գնի մասին՝ ներառյալ ԱԱՀ-ն

տեղեկությունները նշվում են ներմուծողի անդամ պետության արժույթով

0..1

2

Ապրանքի միավորի ԱԱՀ-ն*

ապրանքի միավորի ԱԱՀ-ի գումարը

նշվում են ԱԱՀ-ի գումարի մասին տեղեկությունները՝ ներմուծողի անդամ պետության արժույթով՝ ներմուծողի անդամ պետությունում վճարման ենթակա ապրանքի յուրաքանչյուր միավորի համար

0..1

3

Արտադրման ամսաթիվը

տեղեկություններ արտադրման ամսաթվի մասին

 

1

4

Պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը

տեղեկություններ պիտանիության ժամկետը լրանալու ամսաթվի մասին

 

1

 

* Տեղեկություններն արտահանողի կողմից փոխանցվում են կամավոր հիմունքներով՝ ներմուծողի հետ պայմանագրային հարաբերությունների շրջանակներում և այն անդամ պետության ազգային օպերատորի (ադմինիստրատորի) տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում, որտեղ գրանցված է արտահանողը։

Տեղեկությունների փոխանցման դեպքում պետք է լրացվեն 1-ին և 2-րդ համարների տակ նշված երկու տարրերը։

 

Աղյուսակ 3

 

Դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը

 

AI ծածկագիրը

AI լրիվ անվանումը

Տարրային տողի ձևաչափը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

00

Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը՝ SSCC (Serial Shipping Container Code)

N2+N18

տվյալների դաշտը պարունակում է SSCC համարը

AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 18 պայմանանշանից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար

01

Ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN (Global Trade Item Number)

N2+N14

GTIN (Global Trade Item Number)՝ GS1 բաց ստանդարտների համակարգում մեկ անվանմամբ (արտիկուլով) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը։ 14-անիշ թվային նույնականացուցիչ

AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 14 պայմանանշանից բաղկացած թվային դաշտը պարունակում է ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար

21

Սերիական համարը (Serial Number)

N2+X..13

սերիական համարը (Serial Number)

AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 13 պայմանանշանի չափով դաշտը պարունակում է օպերատորի կամ պատրաստողի կողմից ապրանքին շնորհված սերիական համարը՝ դրա ծառայության ամբողջ ժամկետի համար։ GTIN-ի հետ զուգակցմամբ, սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչն է։ Պարզաբանում․ ապրանքների նույնականացման նպատակով օգտագործվում է ապրանքի անհատական սերիական համարը, որը բաղկացած է 13 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (!"%&'* + -•/_,:; = <>?))

91

Ստուգման բանալին

N2+Х..4

ստուգման բանալու նույնականացուցիչը (անհատական հերթական համարը)

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան

92

Ստուգման ծածկագիրը

N2+Х..44

ոչ սիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան

93

Ստուգման ծածկագիրը

Х2+Х..4

սիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան

 

Աղյուսակ 4

 

Դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող՝ «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները

 

Նույնականացման միջոցի տեսակը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ սպառողական կամ խմբային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով

301

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 3

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝

վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի նույնականացման համարը (GTIN)

3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN)

4. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երրորդ օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «91» կամ «93».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ ստուգման բանալու նույնականացուցիչը կամ ստուգման ծածկագրի արժեքը (կիրառվում են անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան)

5. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի չորրորդ օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «92».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ ստուգման ծածկագրի արժեքը (կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան)

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների մասով

101 կամ 301

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 1

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները․

«Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «00» կամ վավերապայմանի այլ արժեք՝ GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը (տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը կարող է պարունակել 18-ից մինչև 74 պայմանանշան ներառյալ և բաղկացած լինել թվանշաններից (0 - 9), լատինական այբուբենի տառերից (А - Z а - z) և հատուկ պայմանանշաններից (%&'"() * + :;< = >?!))

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2025 թվականի հուլիսի 8-ի

թիվ 52 որոշմամբ

 

Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի մասին այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողներին և այլ շահագրգիռ անձանց տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների և ինտեգրացիոն բաղադրիչի կազմում առկա տեղեկատվական ծառայությունների միջոցով

 

1. Առևտրային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN)):

2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։

3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագիրը (10 նիշ)։

4. Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը):

5. Ապրանքի անվանումը պիտակի վրա:

6. Ապրանքային նշանը (բրենդը):

7. Ապրանքի մասին տեղեկությունները՝

արտադրանքի զտաքաշը կամ ծավալը.

բացթողման ձևը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3808 94 ստորաենթադիրքում դասակարգվող ապրանքների համար).

ապրանքի նշանակությունը.

ազդող նյութը և դրա տոկոսային կոնցենտրացիան՝ ըստ զանգվածի կամ ծավալի.

արտադրման ամսաթիվը.

պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը։

8. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին ապրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները (փաստաթղթի տեսակը, փաստաթղթի համարը և ամսաթիվը):

9. Ապրանքի ծագման երկիրը։

10. Դրոշմավորվող ապրանքի մասին տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը (իրավաբանական անձի կրճատ անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։

11. Ապրանքն արտադրողի մասին տեղեկատվությունը (իրավաբանական անձի կրճատ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)) (լրացվում է անդամ պետությունների տարածքում արտադրված ապրանքների համար):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2025 թվական: