ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 6 ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2025
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.08.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2025 թվականի

թիվ 2

քաղ. Չոլպոն-Աթա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 6 ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 30-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հունվարի 14-ի թիվ 6 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ ընդունված նախնական որոշումների ժողովածուի ձևավորում» ընդհանուր գործընթացն իրագործելու կանոններում (այսուհետ՝ կանոններ) փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին հարցի վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համաձայնեցված դիրքորոշման մասին տեղեկատվությունը՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց․

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ որոշում ընդունել այն կանոններում փոփոխություններ կատարելու մասին, որոնցով նախատեսվում է Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ ընդունված նախնական որոշումների ժողովածուի ձևավորում» ընդհանուր գործընթացին միանալու ընթացակարգի կատարման հնարավորությունը, 2017 թվականի ապրիլի 11-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ, քան 6 ամիս հետո, որով, այդ թվում՝ փոփոխություններ են նախատեսվում Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 27-րդ և 370-րդ հոդվածներում։

2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հունվարի 14-ի թիվ 6 որոշումն ուժի մեջ է մտնում՝ սույն որոշման 1-ին կետին համապատասխան կանոններում փոփոխություններ կատարելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան